Մարտուն Բադալյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտուն Օհանի Բադալյան
մարտի 4, 1951- հունվարի 7, 1994
ԾննդավայրՀայաստան Նորաշենիկ Կապանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Հորադիզ, անհետ կորած
Ծառայության տարիներ1992 ապրիլի 24 - 1994 հունվարի 7

Մարտուն Օհանի Բադալյան, (մարտի 4, 1951, Նորաշենիկ, Կապանի շրջան-հունվարի 7, 1994, Հորադիզ, Ֆիզուլի), զինվորական, 6-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթող Շիկահորում

Մարտուն Բադալյանը ծնվել է 1951 թվականի մարտի 4-ին Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում, բանվորի ընտանիքում։ 1958 թվականին հաճախել է Կապանի՝ Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ 1962 թվականին, տեղափոխվել թիվ 27 գիշերօթիկ դպրոց։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո 1969 թվականին ընդունվել է Քաջարանի շինարարական տեխնիկումը։ Վերջին կուրսից պարտադիր զինվորական ծառայության է կանչվել և ծառայել նախկին ԽՍՀՄ զինված ուժերում։ Ծառայությունից հետո՝ 1972 թվականին, ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1978 թվականին և աշխատանքի անցել Կապանի ավտոձեռնարկությունում։ 1979 թվականին տեղափոխվել է Կապանի ավտոդպրոց և աշխատել որպես դասավանդող։ Հետագայում աշխատել է Քաջարանի կոմունալ տնտեսությունում՝ որպես ինժեներ-մեխանիկ։

1992 թվականի ապրիլի 24-ին կամավոր անդամագրվել է Կապանի ինքնապաշտպանական գումարտակին։ Եղել է նույն գումարտակի հրամանատարի առաջին տեղակալ։ Գումարտակը լուրջ հաջողություններ ունեցավ 1992 թվականի դեկտեմբերի 10-ի օպերացիայի ժամանակ․ ազատագրվեցին Նոր Ղազանչի, Աղքենդ, Ջամբար գյուղերը։

Մարտուն Բադալյանը 1993 թվականի սկզբից իր ծառայությունը շարունակեց Կապանում ստեղծված ՀՀ ՊՆ թիվ 97-րդ ԱՄՀԲ-ում՝ որպես 3-րդ ՄՀԳՄ-ի փոխհրամանատար։ 1993 թվականի մայիսի 6-ին նշանակվել է նույն բրիգադի 6-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար՝ ղեկավարելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ գյուղերի պաշտպանական մարտերը։ Իր ղեկավարությամբ բրիգադն աչքի է ընկել նաև Կուբաթլուի, Զանգելանի, Հորադիզի տարածքների ազատագրման մարտական գործողություններին։

1994 թվականի հունվարի 7-ին Հորադիզ կայարանի մերձակայքում մարտական գործողությունների ժամանակ անհետ կորել է[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Անտոնյան Սիլվարդ (1952)
  • Որդիները՝ Դավիթ (1978), Էդգար (1979)
  • Դուստրը՝ Գոհար (1982)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտուն Օհանի Բադալյանը ՀՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև մի շարք գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտուն Բադալյանի և Կապանի 97-րդ բրիգադի 6-րդ մոտոհրաձգային գումարտակի անհետ կորած տղաների հիշատակը հավերժացնելու համար 2018 թվականի ամռանը Շիկահողում կանգնեցվել է հուշակոթող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Ayb Solutions. «ԿԱՊԱՆԻ ԲՐԻԳԱԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]