Մարտիրոս Նաղուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտիրոս Նաղուլյան
Нагулян (Нагульян), Мартирос Карапетович.jpg
հոկտեմբերի 1, 1920(1920-10-01) - ապրիլի 6, 1945(1945-04-06) (24 տարեկանում)
ԾննդավայրԼազերևի շրջան
Մահվան վայրՊոմերանիա
ԳերեզմանPomeranian Voivodeship
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԽորհրդային Միության հերոս, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
Մարտիրոս Նաղուլյանի հիշատակին նվիրված ձյուդոյի ամենամյա մրցախաղի պաստառը, Սոչի

Մարտիրոս Կարապետի Նաղուլյան (հոկտեմբերի 1, 1920(1920-10-01), Լազերևի շրջան - ապրիլի 6, 1945(1945-04-06), Պոմերանիա), 2-րդ բելառուսական ճակատի 4-րդ օդային բանակի 332-րդ մոտոհրաձգային ավիացիոն դիվիզիայի 593-րդ մոտոհրաձգային ավիացիոն վաշտի մոտոհրաձգային խմբի հրամանատար, լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիրոս Կարապետի Նաղուլյանը ծնվել է 1920 թվականի մարտի 15-ին Վերին Խոբզա գյուղում (այժմ՝ Կրասնոդարի երկրամասի Լազերևի շրջան)՝ գյուղացու ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1944 թվականից ԽՄԿԿ-ի անդամ է։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ադլերի շրջանի Ներքին Շիլովկա գյուղ, իսկ 1933 թվականին՝ անհիմն աքսորվել Կարագանդա (Ղազախստան)։ 1936 թվականին անսպասելի մահացել է հայրը։ Նաղուլյանը ավարտել է 8-րդ դասարանը և էլեկտրատեխնիկումը, 1939 թվականից Կարագանդայի հանքերից մեկում աշխատել է որպես էլեկտրափականագործ։ 1940 թվականին՝ հայրենիք վերադառնալիս, մահացել է մայրը։ Մարտիրոսն աշխատել է կոլտնտեսությունում, իսկ 1940 թվականի վերջին տեղափոխվել է Մայկոպ։ 1941 թվականին ավարտել է Մայկոպի Մ․ Մ․ Գրոմովի անվան աերակումբը։

Բանակում ծառայել է 1941 թվականի մայիսի 5-ից։ 1942 թվականի օգոստոսին ավարտել է Կրասնոդարի օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցը։ Սերժանտի կոչումով անցել է ծառայության Սիբիրի և Մոսկվայի ռազմական շրջանների ավիացիոն պահեստային գնդերում։

Գործող բանակում է 1944 թվականից։

Սխրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ բելառուսական ճակատի 4-րդ օդային բանակի 332-րդ մոտոհրաձգային ավիացիոն դիվիզիայի 593-րդ մոտոհրաձգային ավիացիոն վաշտի մոտոհրաձգային խմբի հրամանատար, լեյտենանտ Մարտիրոս Նաղուլյանն իրագործել է 113 մարտական թռիչք՝ գրոհելով հակառակորդի զորքերի կուտակումներն ու ամրությունները, խոցել է թշնամու 2 ՖՎ-190 ինքնաթիռ։

Զոհվել է 1945 թվականի ապրիլի 6-ին՝ Շտեգեն (այժմ՝ Ստեգնա) գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։ Թաղված է Լեհաստանի Պոմորյան վոյեվոդության Նովոդվուրսկի պովյատի Ստեգնա գմինայի Դրեվնիցա գյուղի մոտակայքում։

Խորհրդային Միության հերոսի կոչումը շնորհվել Է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության՝ 1945 թվականի օգոստոսի 18-ի հրամանով, հետմահու։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերոսի անունը ոսկե տառերով գրված է Մոսկվայի Հաղթանակի զբոսայգու Հայրենական մեծ պատերազմի թանգարանի Փառքի սրահում։
  • Հերոսի անունն է կրում Ադլերի շրջանի Վերխնեվեսյոլոյե գյուղի փողոցը։
  • Հերոսի անունն է կրում Ադլերի շրջանի Ներքին Շիլովկա գյուղի փողոցը, որտեղ նա ապրել է։
  • Հերոսի անունն է կրում լեհական Դրեվնիցա գյուղի դպրոցը։
  • Ադլերի № 67 դպրոցում ստեղծվել է փառքի սենյակ՝ նվիրված հերոսին։
  • Հերոսի տան վրա տեղադրված է հուշատախտակ։
  • Ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Սոչիում տեղի է ունենում դյուդոյի մարզական բաց մրցաշար, 2016 թվականին տեղի է ունեցել 29-րդ մրցաշարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биография М. К. Нагульяна на сайте «Герои страны»
  2. Приказ частям 3-й воздушной армии № 0265 от 03.08.1944.
  3. Приказ частям 3-й воздушной армии от 30.03.1945.
  4. Приказ по 332-й штурмовой авиационной дивизии резерва ОВГК от 04.07.1944.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  • Сиджах Х. И. Твои Герои Адыгея. — Майкоп: Адыгейское республиканское кн. изд-во, 2005. — С. 332-338. — 413 с. — ISBN 5-7608-0459-6
  • Сиджах Х. И. Герои России из Адыгеи. — Майкоп: ОАО «Полиграф-Юг», 2011. — 116 с. ISBN 978-5-7992-0668-0.
  • Книга о героях. Ереван, 1985. / стр. 205—206.
  • Петросянц Х. С. Крылатое племя. Ереван, 1980. / стр. 131—143.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]