Մարտին Վինտերկորն
Մարտին Վինտերկորն գերմ.՝ Martin Winterkorn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 24, 1947[1][2][3] (76 տարեկան) |
Ծննդավայր | Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շտուտգարտի համալսարան (1973) |
Գիտական աստիճան | բնական գիտությունների դոկտոր (1977) |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, ձեռնարկատեր, ճարտարագետ, գործարանատեր և international forum participant |
Աշխատավայր | Դրեզդենի տեխնիկական համալսարան, Robert Bosch?, Աուդի, Volkswagen Group և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | chairman of the executive board? և chairman of the executive board? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ատլանտյան կամուրջ |
![]() |
Մարտին Վինտերկորն (գերմ.՝ Martin Winterkorn, մայիսի 24, 1947[1][2][3], Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ), գերմանացի կառավարիչ, Volkswagen կոնցեռնի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախկին նախագահ (2007-2015), Audi և Porsche Automobil Holding դիտորդական խորհրդի նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1947 թվականի մայիսի 24-ին Լեոնբերգ քաղաքում։ 1966-1973 թվականներին սովորել է մետաղագործություն և մետաղների ֆիզիկա Շտուտգարտի համալսարանում։ 1973-1977 թվականներին սովորել է Մաքս Պլանկի ընկերության գծով և ստացել դոկտորի աստիճան։
1977 թվականին նա սկսել է աշխատել Robert Bosch GmbH ընկերությունում՝ որպես նյութերի մշակման մասնագետի օգնական։ 1978-1981 թվականներին այդ ընկերությունում գլխավորել է «Նյութեր և մշակում» խումբը, որն աշխատել է «Սառնագենտային խտացուցիչների մշակման ուղղությամբ»։
1993 թվականին ստացել է Volkswagen ընկերության որակի վերահսկման խմբի ղեկավարի պաշտոնը։ 1995 թվականի հունիսից նաև պատասխանատու էր կոնցեռնի արտադրանքի կառավարման համար։ 1996թ. հունվարից դարձել է ընկերության տեխնիկական զարգացման բաժնի առևտրային նշանների կառավարման խորհրդի անդամ։ 2000 թվականի հուլիսից՝ նույն բաժնի Volkswagen տեխնիկական զարգացման խորհրդի անդամ։ Մեծ դեր է խաղացել Volkswagen New Beetle մոդելի թողարկման հաստատման գործում։
2002 թվականի մարտի 1-ից դարձել Է Audi-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավորել Է Audi brand group ընկերությունների խումբը, որն իր մեջ ներառում է SEAT և Lamborghini: Պատասխանատու էր Audi-ի տեխնիկական զարգացման համար 2003 թվականի հունվարի 1-ից։ 2007 թվականի հունվարի 1-ին փոխարինել է Բերնդ Պիշետսրիդերին Volkswagen-ի գլխավոր տնօրենի պաշտոնում[5]։
Volkswagen կոնցեռնի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտնել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ավտոմեքենաների ծրագրային ապահովման հետ կապված ծագած սկանդալից մի քանի օր անց, որը թեստերի անցկացման ժամանակ տասնյակ անգամ նվազեցրել է օդ արտանետվող վնասակար գազերի քանակը[6]։ Նրա պաշտոնը զբաղեցրել է Porsche-ի ղեկավար Մաթիաս Մյուլերը[7]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Կաթոլիկ է[8]։
Պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի հունիսից հանդիսանում է Բուդապեշտի տեխնոլոգիաների և տնտեսագիտության համալսարանի պատվավոր պրոֆեսոր՝ ի նշան գիտական հետազոտություններին աջակցելու արժանիքների ճանաչման։ 2004 թվականի օգոստոսից Դրեզդենի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է «Թեթև նյութեր ավտոմոբիլային արդյունաբերության մեջ» աշխատանքի համար։ 2006 թվականի հուլիսի 5-ին պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով, որը համարվում է Բավարիայում բարձրագույն պետական պարգև[9]։ 2007[10] և 2008[11] թվականներին ընդգրկվել է Motor Trend ավտոմոբիլային ամսագրի Power List ցանկում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Davos 2014 Participant List
- ↑ http://www.nytimes.com/2010/10/02/business/global/02volkswagen.html
- ↑ Марк Ландлер. After Power Struggle, Volkswagen Ousts Its Chief (անգլ.) на сайте nytimes.com, 8 ноября 2006
- ↑ Глава Volkswagen ушёл в отставку из-за экологического скандала (ռուս.) на сайте forbes.ru, 23 сентября 2015
- ↑ Новым гендиректором Volkswagen стал глава Porsche Archived 2015-10-04 at the Wayback Machine. (ռուս.) на сайте vistanews.ru, 26 сентября 2015
- ↑ Christ, март 2010 Archived 2015-09-23 at the Wayback Machine. (գերմ.) стр. 9, 15
- ↑ Мартин Винтеркорн Archived 2015-09-27 at the Wayback Machine. (ռուս.) на сайте spb.adlr.ru
- ↑ The 2007 Power List: Movers, shakers, heart-breakers in the mercurial world of autodom — № 8 Archived 2015-09-25 at the Wayback Machine. (անգլ.) на сайте motortrend.com
- ↑ The 2008 Power List — № 5 Archived 2015-09-25 at the Wayback Machine. (անգլ.) на сайте motortrend.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prof. Dr. Dr. h.c. mult. Martin Winterkorn (անգլ.) на сайте volkswagenag.com, 2015 թվականի հունիսի 30
|