Jump to content

Մարտին Շուլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Շուլց
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1][2][3]
Կրթություն՝ Heilig-Geist-Gymnasium? (1974)[4]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 20, 1955(1955-12-20)[5][6][7][…] (70 տարեկան)
Ծննդավայր Hehlrath[5][6]
Քաղաքացիություն  Գերմանիա
Հայր Albert Schulz?[4]
Մայր Clara Schulz?[4]
Ամուսին Inge Schulz?[8]
 
Կայք՝ martinschulz.de
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարտին Շուլց (գերմ.՝ Martin Schulz, դեկտեմբերի 20, 1955(1955-12-20)[5][6][7][…], Hehlrath[5][6]), գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական սոցիալիստների կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի անդամ է 1994 թվականից։ 2012 թվականի հունվարի 17-ից Եվրախորհրդարանի նախագահ[14], պաշտոնավարել է մինչև 2017 թվականի հունվարի 17-ը[15]։ 2014 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 1-ը Մարտին Շուլցը Եվրոպական խորհրդարանում եղել է Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի առաջնորդը, որի հետ կապված հրաժարվեց Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից։ 2014 թվականի հուլիսի 1-ից նորից ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ[16]։ Բացի գերմանաերենը Մարտին Շուլցը տիրապետում է ևս հինգ լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և հոլանդերեն[17]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է գիմնազիայից։

Հաճախակի բացահայտ հայտարարել է, որ 70-ականների սկզբին տառապել է ալկոհոլիզմով[18]։

1974 թվականին Շուլցը համալրել է երիտասարդ սոցիալ-դեմոկրատական կազմակերպության՝ Jusos-ի շարքերը։

1977—1982 թվականներին աշխատել է մի քանի հրատարակչություններում և գրախանութներում։ 1982-1994 թվականներին եղել է գրախանութի սեփականատեր։

1984 թվականին Մարտին Շուլցը դարձել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Վյուրզելեն քաղաքի խորհրդական։ 1987—1998 թվականներին դարձել է քաղաքապետ։

1995 թվականին եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ, հաջորդ տարի Աախենում ընտրվել է կուսակցության նախագահ։ 1999 թվականին դարձել է կուսակցության դաշնային վարչության անդամ։

1994 թվականին նա ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ Հետագա ընտություններին (1999, 2004 և 2009 թվականներին) վերընտրվել է։ 1994—1996 թվականներին Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունում աշխատել է որպես համակարգող մարդու իրավունքների գծով ենթահանձնաժողովում։ Հետագայում 1996—2000 թվականներին կատարել է նույն ֆունկցիան մարդու իրավունքների կոմիտեում։ 2000—2004 թվականներին նա եղել է Եվրոպական խորհրդարանում գերմանական սոցիալ-դեմոկրատների խմբի նախագահը։ 2002 թվականին դարձել է սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբի նախագահի տեղակալ, 2004 թվականին դարձել է նախագահ։ 2009 թվականին դարձել է Եվրոպական սոցիալիստների կուսակցության նախագահ, իսկ հետո սոցիալ-դեմոկրատների խմբի նախագահ։ 2012 թվականի հունվարի 17-ին Մարտին Շուլցը դարձավ Եվրախորհրդարանի նախագահ։ 2014 թվականի հունիսի 18-ին Մարտին Շուլցը դարձավ Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության նախագահ, որի հետ կապված դադարեցրեց Եվրախորհրդարանի նախագահի լիազորությունները։ 2014 թվականի հուլիսի 1-ին կրկին ընտրվեց նույն պաշտոնում։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Martin SCHULZEuropean Parliament, 1995.
  2. Martin Schulz (գերմ.)SPD Nordrhein-Westfalen, 2017.
  3. https://www.workwithdata.com/person/martin-schulz-1955
  4. 1 2 3 Munzinger Personen (գերմ.)
  5. 1 2 3 4 Martin SCHULZEuropean Parliament, 1995.
  6. 1 2 3 4 Über mich (գերմ.)SPD, 2017.
  7. 1 2 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  8. Wer ist die Frau an der Seite von Martin Schulz? (գերմ.)T-Online, 2017.
  9. http://www.bundespraesident.de/SharedDocs/Reden/DE/Joachim-Gauck/Reden/2016/12/161202-OV-Martin-Schulz.html
  10. https://archiv.prezident.sk/gasparovic/indexac24.html?rad-bieleho-dvojkriza-ii-trieda (словацк.)
  11. quirinale.it (իտալ.)
  12. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. Karlspreisträger 2015 (գերմ.)
  14. Портрет нового председателя Европейского парламента: кто такой Мартин Шульц? (անգլ.)
  15. Antonio Tajani elected new President of the European Parliament (անգլ.)
  16. Председатель Европейского парламента социалист Мартин Шульц переизбран
  17. «Любопытные факты о Мартине Шульце». Germania.one. 2017 թ․ հունվարի 26.
  18. «Германия: "Шульцемания" набирает обороты». euronews. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Շուլց» հոդվածին։