Մարտին Կուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Կուպեր
անգլ.՝ Martin Cooper
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1928(1928-12-26) (94 տարեկան)
ԾննդավայրԻսպանիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԻլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և Crane High School?
Մասնագիտությունգյուտարար և ձեռնարկատեր
ԱշխատավայրArrayComm?
ԱմուսինArlene Harris?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՃարտարագիտական ազգային ակադեմիա
Կայքdynallc.com
Commons-logo.svg Martin Cooper Վիքիպահեստում

Մարտին Կուպեր (անգլ.՝ Martin Cooper, դեկտեմբերի 26, 1928(1928-12-26), Իսպանիա), ամերիկացի ինժեներ և ֆիզիկոս, հայտնի է որպես բջջային հեռախոսով առաջին զանգ կատարող մարդ[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թվականին Չիկագոյում (ԱՄՆ)՝ Ուկրաինայից հրեա էմիգրանտների ընտանիքում, որոնք նախկինում ապրել են Կիևի մոտ գտնվող ավանում։ 1950 թվականին ստացել է Իլինոյս տեխնոլոգիական ինստիտուտի դիպլոմ, և դարձել ինժեներ էլեկտրատեխնիկ։ Ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում՝ որպես սուզանավի սպա, որը խարսխվում էր Հավայան կղզիներում։ Կորեական պատերազմից հետո Մարտինն աշխատանքի է ընդունվել «Western Electric» ընկերությունում, որտեղ աշխատել է հեռատիպի ստեղծման վրա։ Իսկ 1954 թվականին սկսել է աշխատել «Motorola»-ում։ Այս ժամանակ Կուպերը շարունակում էր ուսումը։ Էլեկտրատեխնիկայի մագիստրոսի աստիճան ստացել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ երեկոյան ժամերին դասավանդել է։

Motorola DynaTAC

1960 թվականին Ջոն Միտչելը դարձել է ընկերության դյուրակիր հաղորդակցության նախագծերի գլխավոր ինժեներ։ Աշխատելով Motorola ընկերությունում՝ Կուպերը զբաղվել է ավտոմոբիլային ռադիոհեռախոսային ցանցի կատարելագործմամբ։ Թեև այդ կապը ծանր էր և ոչ այնքան հարմարավետ, այնուամենայնիվ, այն մեծ տարածում է գտել, և այդ ժողովրդականությունը շարունակում էր աճել արագ տեմպերով։ 1970-ական թվականների սկզբին Միտչելը Կուպերին առաջարկել է ավտոմոբիլային հեռախոսակապի համար պատասխանատու բաժնի ղեկավարի պաշտոնը։ Կուպերը հայտնել է այն գաղափարը, որ բջջային հեռախոսի չափը պետք է նվազեցվի այնքան, որպեսզի մարդիկ կարողանան այն պահել ձեռքում։ Հաճախություններով մոտ ալիքների կոնֆլիկտի խնդիրը, ինչպես նաև կառուցվածքի թեթևացումը փորձել են լուծել տեխնոլոգիապես մի քանի ձեռնարկություններ, բայց 20-րդ դարի 70-ական թվականների սկզբին ոչ ոքի դա չի հաջողվել։

Շուտով առաջ է քաշվել բջջային կապի ցանցերի կազմակերպման բջջային սկզբունքի գաղափարը։ Մնում էր միայն այն հարցը, թե ով է առաջինը ճիշտ իրականացնելու այն։ Այդ մրցարշավի ֆավորիտը համարվում էր ԱՄՆ խոշորագույն «AT&T» հեռախոսային ընկերությունը, որտեղ ստեղծվել են «բջջայինները»։

1973 թվականի ապրիլի 3-ին «թշնամու ճամբարում»՝ «Բելլի լաբորատորիայի» կոնստրուկտորական բաժնում, հեռախոսազանգ է հնչել։ «Գուշակիր՝ որտեղից եմ ես զանգահարում»,- հետազոտական բաժնի ղեկավար Ջոել Էնգելը հեռախոսից լսել է Մարտինի ձայնը։ - «Ես զանգել եմ քեզ իսկական բջջային հեռախոսով»։

Դա բջջային հեռախոսից կատարված առաջին զանգն էր, և այն, փաստացի դարձել է հեռահաղորդակցության ոլորտի նոր դարաշրջանի սկիզբը։

Հետագայում Մարտին Կուպերն ասել է․ «Չեմ հիշում, թե այն ժամանակ նա ինչ պատասխանեց, բայց, գիտեք, ինձ թվաց, որ ես լսեցի, թե ինչպես են կափկափում նրա ատամները»։ Բջջային հեռախոսի առաջին մոդելի մշակման համար ընկերությունը ծախսել է 15 տարի և 90 մլն դոլար։ Տարիներ անց Բելլի լաբորատորիայի համակարգային զարգացման բաժնի ղեկավար Ռիչարդ Ֆրենկելը (Richard Frenkiel) Dyna-Tac-ի մասին ասել է․

Aquote1.png Դա իսկական հաղթանակ էր։ Այդ ժամանակ մենք մեքենաներում օգտագործում էինք 14կգ կշիռ ունեցող հեռախոսներ։ Նրանց կարողությունը՝ տեղավորել անհրաժեշտ ամեն ինչը 1 կիլոգրամում՝ մեծ առաջընթաց էր։ Aquote2.png

Մարտին Կուպերը զանգահարել է աշխարհում առաջին «DynaTAC» մոդելի բջջային հեռախոսից՝ 1,15 կգ կշռով և 22,5x12,5x3,75 սմ չափերով։ Դրանում եղել է 2000 դետալ։ Մարտկոցի լիցքը բավարարել է 20 րոպե զրույցի։ Այս ընկերության առաջին կոմերցիոն բջջային հեռախոսը շուկայում հայտնվել է միայն 10 տարի անց (լիցենզիա ստանալը և ցանցի ստեղծումը ժամանակ էին պահանջում)։ 1983 թվականի մարտի 6-ին այն կշռում էր նախատիպից ավելի քիչ (800 գ) և վաճառվում էր 3500 դոլարով։ «Motorola»-ից հեռանալուց հետո Մարտինը հիմնել է իր հեռախոսային ընկերությունը և շուտով հարստացել, իսկ 1986 թվականին գործընկերների հետ վաճառել է ընկերությունը՝ 23 000 000 դոլարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]