Մարտինա Շտոսսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարտինա Ստոսսելից)
Մարտինա Շտոսսել
Ծնվել էմարտի 21, 1997(1997-03-21)[1][2] (27 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Քաղաքացիություն Արգենտինա[1]
Այլ անուն(ներ)Տինի
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2011- ներկա
Ժանրերփոփ, բալլադ և ռեգետոն
ԸնտրանիՎիոլետտա (հեռուստասերիալ)
Համատեղ ապրող(ներ)Ռոդրիգո Դե Պաուլ և Sebastián Yatra?[3]
Պարգևներ և մրցանակներՄարտին Ֆիերրո «Լավագույն դերասանուհի»
IMDbID ID 4842644
ԿինոՊոիսկID 290459
martinastoessel.com.ar
Մարտինա Շտոսսել

Մարտինա Ալեխանդրո Շտոսսել Մուսլերա (իսպ.՝ Martina Alejandrо Stoessel Muzlera, մարտի 21, 1997(1997-03-21)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի երգչուհի և պարուհի։ Ավելի շատ հայտնի է Disney հեռուստաընկերության «Վիոլետտա» երիտասարդական հեռուստահաղորդման իր գլխավոր դերով։

2011 թվականին Մարտինային թույլ են տվել «The Glow» («Tu Resplandor») երգի իսպաներեն տարբերակը, որի օրիգինալը կատարում է երգչուհի Շեննոն Սոնդերսը։ Այդ երգը մտել է «Disney Princess: Fairy Tale Songs» ձայնասկավառակի մեջ։ Բացի դա 2012 թվականին, որպես գլխավոր երգ (սաունդթրեք) «Վիոլետտա»–ի համար գրվել է «En Mi Mundo» («Իմ աշխարհում») երգը ու նաև «Tienes Todo» երգը Պաբլո Էսպինոսայի հետ և «Junto a ti» երգը Լոդովիկա Կամելյոյի հետ։

Կյանքը և ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Շտոսսել և Ալեխանդրո Շտոսսել

Մարտինա Շտոսսելը ծնվել է Արգենտինայում, հանդիսանում է Ալեխանդրո Շտոսսելի դուստրը՝ «Baila Conmigo Paraguay» հաղորդման և Մարիանա Մուսլերի տնօրենի։ Նրա մեծ եղբայրը Ֆրանցիսկոն է։ Դերասանուհին հայտարարում է, որ ծնվել է 1997 թվականի մարտի 21ին, սակայն նրա ծննդյան օրը համարվում է վիճաբանական[4]։ Մարտինան շատ լավ է նվագում դաշնամուր, պարում և երգում։ 2011 թվականին գրել է «Փայլատակում» (the «Glow»), որը մտել է «Disney Princess» ձայնասկավառակի մեջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Շտոսսել

Մարտինան մարմնավորում է Վիոլետտայի դերը Վիոլետտա հեռուստասերիալում։ Վիոլետտան ուրախ ու աշխույժ, բայց դրան զուգահեռ նաև միայնակ աղջիկ է, շատ ուժեղ պաշտպանված հոր կողմից։ Իր մորից Վիոլետտային է փոխանցվել հրաշք ձայնը, որի ամբողջ գեղեցկությունը նա դեռ չի բացել։ Վերադառնալով հայրենիք ՝ Բուենոս Այրես, Եվրոպայում անց կացնելով իր կյանքի մեծ մասը, Վիոլետտան սկսում է դասեր վերցնել հայտնի երաժշտական դպրոցում՝ «Studio 21»–ում։ Նա իր համար բացում է նոր աշխարհ, գտնում է նոր ընկերներ, սիրահարվում է և բացում է իր ընտանիքի գաղտնիքը։

Հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2011 թվականին, իսկ 2012 թվականի մայիսի 14ին տեղի է ունեցել սերիալի շնորհանդեսը Լատինական Ամերիկայում և Իտալիայում։ Պրեմիերայից 1 ամիս առաջ «Disney» հեռուստատեսությունով «Zapping Zone» հաղորդման ներկայացրել է «En Mi Mundo» երգի տեսահոլովակը, որն էլ դարձել է սերիալի գլխավոր թեման։ Մարտինայի վրա ոչ մի ձև չի ազդել այն հաջողությունը, որն եկել սերիալից հետո։ «Ես ինձ չեմ զգում ինչ–որ բանի կենտրոնում։ Ես զգում եմ ինձ այնպես, ինչպես սովորական մարդ։ Ես զգում եմ, որ դա քիչ թե շատ կարևոր է»–ասում է նա։ «Ես չեմ զգում ինձ ուրախ այն ամենի համար ինչ արել եմ ես։ Չէ՞ որ մենք դա արել ենք միասին»– խոստովանում է նա 7 ամիս նկարահանումներից հետո։ 2013 թվականին ստացել է մրցանակ ՝ «Մարտին Ֆիերրո»։ 2013 թվականին Լոդովիկա Կամելյոյի հետ միասին մասնակցել է «Հրեշների համալսարան» մուլտֆիլմի իտալերեն թարգմանությանը[5][6]։ Հենց այդ տարի էլ կատարել է All'alba Sorgerò (Let It Go) երգը թագուհի Էլզայի դերում ՝ «Սառած սիրտ» մուլտֆիլմի իտալերեն թարգմանության ժամանակ[7][8]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անունը Օրիգինալ անունը Դերը
2012 Վիոլետտա (հեռուստասերիալ) Violetta Վիոլետտա Կաստիլյո
2013 Հրեշների Համալսարան Monsters University Կերրի Ուիլյամս
2013 Սառը սիրտ Frozen Էլզա

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Ալբոմ
2011 «Tu Resplandor»(կատարել է երգի քովերը «The Glow») Celebration
2012 «En Mi Mundo» Violetta
2013 «Libre Soy» "Frozen" ֆիլմից

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 Tu Resplandor Disney Princess Song
2012 En Mi Mundo «Violetta», գլխավոր թեմա
2012 Tienes Todo (Պաբլո Էսպինոսայի հետ) «Violetta»
2012 Te Creo «Violetta»
2012 Habla si puedes «Violetta»
2012 Junto a Ti (Լոդովիկա Կամելյոյի հետ միասին) «Violetta»
2012 Ser mejor (Սերիալի մնացած դերասանների հետ) «Violetta»
2013 Hoy Somos Mas (Սերիալի մյուս դերասանների հետ միասին) «Violetta»
2013 Nuestro camino (Խորխե Բլանկոյի հետ) «Violetta»
2013 Si es por amor (Մերսեդես Լամբրեյի հետ միասին) «Violetta»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 cinenacional.com (իսպ.) — 2001.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. https://www.infobae.com/america/colombia/2022/12/28/asi-reacciono-tini-cuando-le-mencionaron-a-sebastian-yatra-en-medio-de-una-entrevista-sobre-su-actual-pareja/#:~:text=%C2%BFCu%C3%A1ndo%20termin%C3%B3%20la%20relaci%C3%B3n%20sentimental,ruptura%20a%20mediados%20de%202020.
  4. Tini Stoessel. «21 de marzoooo». Թվիթթեր. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  5. «Martina Stoessel y Lodovica Comello en Monsters University». bambini.eu (Italiano). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Martina Stoessel y Lodovica Comello en el doblaje de Monsters University». gingergeneration.it (Italiano).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Primissima (24 de outubro de 2013). «Frozen – Il Regno di Ghiaccio: Martina Stoessel canta "All'alba sorgerò» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 7 de janeiro de 2014-ին.
  8. MSN. «Martina Stoessel interpreta "Libre Soy" en Frozen: Una Aventura Congelada» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 7 de janeiro de 2014-ին.