Մարյան Կրուշելնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարյան Կրուշելնիցկի
ուկր.՝ Мар’ян Михайлович Крушельницький
Մարյան Կրուշելնից.jpg
Ծնվել է ապրիլի 18, 1897(1897-04-18)
Ծննդավայր Pyliava, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել է ապրիլի 5, 1963(1963-04-05)[1] (65 տարեկանում)
Մահվան վայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Պրահայի Կարլի համալսարան
Մասնագիտություն դերասան
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ
Maryan Krushelnytskyi Վիքիպահեստում

Մարյան Միխայլովիչ Կրուշելնիցկի (ուկր.՝ Мар’ян Михайлович Крушельницький, 1897, ապրիլի 18, Պիլյավա, Գալիցիա, Ավստրո-Հունգարիա (այժմ՝ Տերնոպոլի մարզում) - 1963, ապրիլի 5, Կիև), ուկրաինացի խորհրդային դերասան և ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944)։ ԽՄԿԿ անդամ 1943 թ.-ից։ Աշխատել է «Բերենզիլ» (1924 թ.-ից՝ դերասան, 1933 թ.-ից՝ գլխավոր ռեժիսոր), Իվան Ֆրանկոյի անվան ուկրաինական (Կիև, 1952 թ.-ից՝ դերասան, 1954 թ.-ից՝ գլխավոր ռեժիսոր) թատրոններում։ Լավագույն դերերից են՝ Տարաս (Կուլիշի «Սինա Մազայլո»), Գավրիլա (Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»), Արկաշկա (Ա. Օստրովսկու «Անտառ»)։

Բեմադրել է Կոչերգայի «Տուր սրտին ազատություն...», Կոռնեյչուկի «Դնեպրի վրա» և այլ գործեր։ 1926 թ.-ից նկարահանվել է կինոյում։ Դասավանդել է Խարկովի (1946 թ.-ից, 1947 թ.-ից՝ պրոֆեսոր) և Կիևի (1952 թ.-ից) թատերական ինստիտուտներում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1947, 1948

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Крушельницкий Марьян Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 701 CC-BY-SA-icon-80x15.png