Մարմարե պալատ (Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմարե պալատ
Marble Palace (Tehran)
Տեսակպալատ, թագավորական պալատ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1]
ՏեղագրությունDistrict 11?[1]
ՓողոցPasteur Street?, Valiasr Street? և Palestine Street?
Ճարտարապետական ոճՊահլավական ճարտարապետություն[2]
Շինանյութքար[2] և մարմար[2]
Մակերես2870 քառակուսի մետր, 35 462 քառակուսի մետր
Օգտագործվում էթանգարան[3]
Բացված1937[2]
ՃարտարապետՀոսեյն Լուրզադե[2]
ՊատվիրողՌեզե-Շահ Փահլավի[4]
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Մարմարե պալատ (պարս.՝ کاخ مرمر‎‎, Kākh-e Marmar), Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող պատմական շենքերից և թագավորական բնակավայրերից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե պալատը կառուցվել է 1934-1937 թվականներին[6]։ Նախագծվել է Ռեզա շահ Փահլավիի հրամանով ֆրանսիացի ճարտարագետ Ջոզեֆ Լեոնի և Իրանի ճարտարապետ Ֆաթ'հոլլահ Ֆիրդովսի կողմից[7]։ Սկզբնականում պալատը կառուցվել է պաշտոնական գործառույթներ ու ընդունելություններ իրականացնելու համար։

Այնտեղ բնակվել է Ռեզա Շահ Փահլավին, ապա նրա որդին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիին։ Մինչև 1941 թվականը՝ շահի աքսորումը, Ռեզա Փահլավին ու իր չորրորդ կինը՝ Էսմեթ Դովլաթշահին, իրենց հինգ երեխաների հետ ապրում էին Մարմարյա պալատում[8]։ Ռեզա շահ Փահլավին 1941 թվականի սեպտեմբերին պալատում ստորագրել է իր հրաժարական նամակը[9]։

Մոհամմադ Ռեզա Փահլավի օրոք պալատում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ։ Մարմարե պալատը Գոլեսթանիի հետ միասին համարվում են նրա կարևոր պալատներից մեկը։ Պալատում տեղի են ունեցել Շահի երեք ամուսնության արարողությունները։ 1939 թվականին Պալատում կայացել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի և նրա առաջին կնոջ՝ եգիպտացի արքայադուստր Ֆավզիա Ֆուադի իրանական հարսանեկան արարողությունը[10]։ Մինչև 1945 թվականը՝ նրանց ամուսնալուծությունը, նրանք բնակվում էին այնտեղ[11]։

1950 թվականի հոկտեմբերին պալատում տեղի ունեցավ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և նրա երկրորդ կնոջ՝ Սորաիա Իսֆանդիյարի Բախտիարիի, նշանադրության արարողությունը, իսկ 1951 թվականին՝ հարսանեկան արարողությունը[12][13]։ Պալատում է տեղի ունեցել նաև Մոհամմադ Ռեզա Փահլավիի և իր երրորդ կնոջ՝ Ֆարահ Դիբայի նշանադրությունն ու ամուսնությունը[14][15]։ Բացի այդ, Մարմարյա պալատում է կազմակերպվել Մոհամմադ Ռեզայի 48-ամյակի խնջույքը[16]։

Այս իրադարձություններից բացի, Մարմարյա պալատում 1965 թվականի ապրիլի 10-ին մի իրանացի զինվորի կողմից իրագործվել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի մահափորցը[17][18]։ Այս իրադարձությունից հետո պալատն այլևս չէր գործածվում, և 1970 թվականին վերածվում է թանգարանի[19]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարյա պալատի նախագծումը նախապես մշակվել է Օստադ Ջաֆար Խանի կողմից[19]։ Սակայն վերջնական ուրվագիծը նախագծել է Օստադ Հայդար Խանը։ Պալատի ընդհանուր ճարտարապետական ոճը էկլեկտիկ է։ Դրանում միավորված են արևելյան, Ղաջարիների և արևմտյան ճարտարապետական առանձնահատկություններ[20]։

Պալատը շրջապատված է պարտեզով[21]։ Պալատի արտաքին մակերեսը պատված է սպիտակ մարմարով[5]։ Պալատի քարե մուտքի մոտ կանգնեցրած են Աքեմենյան պետության երկու զինվորների արձանները, որոնք արտացոլում են էկլեկտիկ ճարտարապետական ոճը։ Այս արձանների հեղինակն է իրանական արվեստագետ Ջաֆար Խանը[20]։ Պալատն ունի այլ դարպասներ, որոնք կառուցվել են տարբեր գավառների արհեստավորների կողմից[22]։ Պալատը ծածկված է հսկայական գմբեթով, որը Սպահանում գտնվող Շեյխ Լոթֆոլայի մզկիթի կրկնօրինակն է[7][23]։ Գմբեթը ծածկված է «արաբեսկյան» սալիկներով[21]։

Ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, մինչև 1981 թվականը պալատ եղել է թանգարան[24]։ Ապա այն տրվել է Majma' Taškhīs Maṣlaḥat Nezām վարչական կառույցի[24]։ Այն բոլոր պատմական նմուշները, որոնք օգտագործվել են պալատում, ներառյալ՝ կահույքը, ցուցադրվում է Թեհրանի դեկորատիվ արվեստի թանգարանում[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.tasnimnews.com/en/news/2020/02/14/2193386/the-marble-palace-one-of-the-historic-buildings-royal-residences-in-iran
  3. http://1host2u.com/?ez=3624
  4. https://iranicaonline.org/articles/courts-and-courtiers-viii
  5. 5,0 5,1 Asadollah Alam (1991). The Shah and I. London and New York: IB Tauris. էջ 162. ISBN 1-85043-340-2.
  6. Cyrus Ghani (2001 թ․ հունվարի 6). Iran and the Rise of the Reza Shah: From Qajar Collapse to Pahlavi Power. I.B.Tauris. էջ 412. ISBN 978-1-86064-629-4. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  7. 7,0 7,1 Pamela Karimi (2013 թ․ մայիսի 29). Domesticity and Consumer Culture in Iran: Interior Revolutions of the Modern Era. Routledge. էջ 54. ISBN 978-1-135-10137-4. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  8. Diana Childress (2011). Equal Rights Is Our Minimum Demand: The Women's Rights Movement in Iran 2005. Twenty-First Century Books. էջ 40. ISBN 978-0-7613-7273-8. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  9. Fariborz Mokhtari (Spring 2005). «No One will Scratch My Back: Iranian Security Perceptions in Historical Context» (PDF). The Middle East Journal. 59 (2). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «The Pahlavi Dynasty». Royal Ark. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Colorful Fetes Mark Royal Wedding that will Link Egypt and Persian». The Meriden Daily Journal. 1939 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  12. «Iran's Shah will marry». The Michigan Daily. Tehran. AP. 1950 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  13. «Gifts for wedding». Daytona Beach Morning. Tehran. AP. 1951 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  14. «Teheran - Shah's Wedding 1959». British Pathe. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  15. Ibrahim Hadidi. «Betrothal of Mohammad Reza Pahlavi and Farah Diba». IICHS. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  16. «Mohamad Reza Shah and Shahbanu Farah Pahlavi's Coronation». Iran Politics Club. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  17. «Shah of Iran». NNDB. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  18. Robert Muse (1975 թ․ հուլիսի 16). «The rise of Shah Mohammad Reza Pahlevi». Ludington Daily News. London. UPI. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  19. 19,0 19,1 Mir M. Hosseini (1973 թ․ հոկտեմբերի 30). «Marmar Palace Becomes Museum». Fouman. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  20. 20,0 20,1 Kamran Safamanesh (2009). «Architectural Historiography 1921–42». In Touraj Atabaki (ed.). Iran in the 20th Century. Historiography and Political Culture (PDF). London and New York: I.B.Tauris. ISBN 978 1 84885 224 2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  21. 21,0 21,1 William E. Warne (1999 թ․ հունվարի 1). Mission for Peace: Point 4 in Iran. Ibex Publishers, Inc. էջ 36. ISBN 978-0-936347-84-4. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. «Courts and courtiers In the reign of Reżā Shah Pahlavī». Encyclopedia Iranica. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  23. Reza Sarhangi (1999). «The Sky Within: Mathematical Aesthetics of Persian Dome Interiors» (PDF). Nexus Network Journal. 1. doi:10.1007/s00004-998-0007-z. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  24. 24,0 24,1 «Marmar Palace». Wikimapia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  25. «Decorative Arts Museum of Iran». Persia Tours. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.