Մարկ Հենրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Հենրի
Mark Henry
Հենրին 2014 թվականին
Ռինգային անուն(ներ)Մարկ Հենրի
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ181 կգ
Հայտարարվող հասակ1,93 մ
Ծննդյան թվականհունիսի 12, 1971 (52 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սիլսբի, Տեխաս, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օսթին, Տեխաս, ԱՄՆ
ՄարզիչԼեո Բըրք
Հարթերի ընտանիք
Լյուիս Հոթչին
ԴեբյուտՄարտի 11, 1996
ԱմուսինՋանա Հենրի
Երեխաներ2

Մարկ Ջերոլդ Հենրի (անգլ.՝ Mark Jerrold Henry, հունիսի 12, 1971(1971-06-12), Սիլսբի, Հարդին շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի փաուերլիֆթեր, օլիմպիական ծանրամարտիկ, ծանր աթլետ (ստրոնգմեն) և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Որպես գերծանրքաշային կարգի ծանրամարտիկ, մասնակցել է 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև 1995 թվականի Պանամերիկյան խաղերում միանգամից նվաճել է արծաթե, ոսկե և բրոնզե մեդալներ։ Որպես փաուերլիֆթեր մեկ անգամ ճանաչվել է «WDFPF» վարկածով աշխարհի չեմպիոն (1995) և երկու անգամ՝ Միացյալ Նահանգների համազգային չեմպիոն (1995, 1997)։ Սահմանել է մի շարք ռեկորդներ կքանիստային և ձգվող վարժությունների ասպարեզում, որոնք չեն գերազանցվել մինչ օրս։

Ծանրամարտի ասպարեզում երեք անգամ ճանաչվել է ԱՄՆ ծանրամարտի համազգային չեմպիոն (1993, 1994, 1996), մեկ անգամ հաղթել «American Open» առաջնությունը (1992), երկու անգամ հաղթանակ է տարել ԱՄՆ օլիմպիական փառոտոնը (1993, 1994) և մեկ անգամ ճանաչվել NACAC չեմպիոն (1996)։ 2002 թվականին հաղթել է առաջին «Arnold Strongman Classic» մրցույթը։

1996 թվականին «WWE» (նախկինում՝ «WWF») կազմակերպությանը միանալուց ի վեր մեկական անգամ նվաճել է WWF Եվրոպայի, ECW և աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսներըը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր աթլետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին պանամերիկյան խաղերին մասնակցելու ժամանակ, Հենրին նվաճել է արծաթե մեդալ գերծանրքաշային կարգում։

WWF/E[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստլինգի կարիերան սկսել է 1996 թվականին՝ «WWF» կազմակերպությունում։

Ավարտող հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի ամենաուժեղ սլեմ
  • Վազող սփլեշ

Այցեքարտային հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արջի գրկում
  • Մարմնի ավալանշ
  • Փաուերսլեմ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Հենրի» հոդվածին։