Մարկ Անդրիսեն
Մարկ Անդրիսեն անգլ.՝ Marc Andreessen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1971[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Cedar Falls, Բլեք Հոուկ շրջան, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1993) և New Lisbon High School? |
Երկեր | Mosaic? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ձեռնարկատեր, գյուտարար, բլոգեր, ծրագրավորող, software engineer, ներդրող և ճարտարագետ |
Աշխատավայր | Andreessen Horowitz? և Netscape Communications Corporation[2] |
Ամուսին | Laura Arrillaga-Andreessen? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մարկ Անդրիսեն (անգլ.՝ Marc Andreessen, հուլիսի 9, 1971[1], Cedar Falls, Բլեք Հոուկ շրջան, Այովա, ԱՄՆ[3]), ամերիկացի ճարտարագետ, ներդրող, ձեռնարկատեր և գյուտարար։ Առանցքային դեր է խաղացել NCSA Mosaic բրաուզերի ստեղծման գործում և դարձել Netscape Communications Corporation-ի համահիմնադիրներից մեկը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիմնազիայում սովորելիս Անդրիսենն ինքնուրույն ուսումնասիրել է BASIC ծրագրավորման լեզուն և ստեղծել սեփական համակարգչային խաղեր։ Ավելի ուշ նա փորձում էր գրել մաթեմատիկական խնդիրներ լուծող ծրագրեր։ Նա պլանավորում էր դառնալ էլեկտրաճարտարագետ, բայց հրաժարվել է այդ մտքից Իլինոյսի համալսարան ընդունվելուց և Գերհամակարգչային հավելվածների ազգային կենտրոնում աշխատանք ստանալուց հետո[5]։ Այնտեղ նա էրիկ Բինայի հետ ստեղծել է Mosaic բրաուզերը։ Այն շատ հայտնի է դարձել, մեկ տարվա ընթացքում ներբեռնվել է մոտ երկու միլիոն անգամ։
1993 թվականին Անդրիսենը ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան և տեղափոխվել Սիլիկոնային հովիտ՝ աշխատանքի անցնելով էլեկտրոնային առևտրի ոլորտում տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող փոքր ընկերությունում։ 1994 թվականի ապրիլին Անդրիսենը և Silicon Graphics-ի հիմնադիր Ջեյմս Քլարկը ստեղծել են Mosaic Communications Corporation ընկերությունը (ավելի ուշ վերանվանվել է Netscape Communications Corporation)։
2009 թվականին Անդրիսենը և նրա բիզնես գործընկեր Բեն Հորովիցը հիմնել են Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամը, որը ներդրումներ է կատարում ՏՏ ընկերություններում[6]։
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվականին ստացել է Ուոլես ՄաքԴոուելի մրցանակ։
- 2011 թվականին նա զբաղեցրել է առաջին տեղը CNET-ի ամենաազդեցիկ ներդրողների վարկանիշում[7]։
- 2012 թվականին Անդրիսենը հայտնվել է Time 100 ցուցակում[8]։
- 2013 թվականի մարտին Անդրիսենը ինտերնետի այն հինգ պիոներների թվում էր, որոնք արժանացել են Եղիսաբեթ թագուհու մրցանակին՝ «ճարտարագիտության մեջ ակնառու ձեռքբերումների համար, որոնք փոխեցին աշխարհը»[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Marc Andreessen Leaving AOL // Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1999. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ Simone Payment, Marc Andreessen and Jim Clark: The Founders of Netscape, The Rosen Publishing Group, 2006, p. 15. 978-1-4042-0719-6.
- ↑ Dan Frommer։ «Marc Andreessen Joins Facebook Board»։ Alleyinsider.com։ Վերցված է October 5, 2008
- ↑ «MARC L. ANDREESSEN»։ ENGINEERING AT ILLINOIS։ University of Illinois at Urbana-Champaign։ Վերցված է March 31, 2017
- ↑ Кони Гульельмо (2012-06-26)։ «Марк Андриссен и Бен Хоровиц — венчурные хулиганы с миллиардами»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին։ Վերցված է 2014-10-20
- ↑ «Marc Andreessen and Ben Horowitz»։ 12 of the most influential tech investors of 2011։ CNET։ Արխիվացված է օրիգինալից February 8, 2012-ին։ Վերցված է August 3, 2012
- ↑ McCracken Harry (April 18, 2012)։ «The 100 Most Influential People in the World»։ Time։ Արխիվացված է օրիգինալից April 19, 2012-ին։ Վերցված է August 15, 2012
- ↑ "2013 Winners Announced" Queen Elizabeth Prize for Engineering
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Marc Andreessen (American software engineer)» (անգլերեն)։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2013-11-09
- Chris Anderson։ «The Man Who Makes the Future: Wired Icon Marc Andreessen» (անգլերեն)։ Wired։ Վերցված է 2013-11-09
- «Mark Andreessen» (անգլերեն)։ Internet Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է 2013-11-09
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի բլոգերներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացիներ
- Ռուդիկ Ղարիբյանի հիշատակին նվիրված հոդվածներ