Մարլա Սոկոլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարլա Սոկոլոֆ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1980(1980-12-19) (43 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԼոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և երաժիշտ
ԱմուսինԱլեք Փյուրո
 Marla Sokoloff Վիքիպահեստում

Մարլա Լին Սոկոլոֆ (անգլ.՝ Marla Lynne Sokoloff, դեկտեմբերի 19, 1980(1980-12-19), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և կիթառահար։ Մինչև 2003 թվականը «Smittin երաժշտության խմբի մենակատարն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլա Լին Սոկոլոֆը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 19-ին, Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա), օրթոպեդ Հովարդ Սոկոլոֆի և Սինդի Սոկոլոֆի ընտանիքում (օրիորդական ազգանունը Սուսման է)[1]։ Մարլան եղբայր ունի `Ջարեդ Սոկոլոֆը, խոհարար[2]։ Նրա ընտանիքը հրեաներ են, որոնք ծագում են Ռուսաստանից և Գերմանիայից[3][4]։

Մարլան ավարտել է Լոս Անջելեսի արվեստի դպրոցը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլան սկսել է կինոյում նկարահանվել 1993 թվականից։ Նույն տարում նա նկարահանվել է երկու նախագծում` «Ես ամուսնացել եմ կացինով մարդասպանի հետ» ֆիլմում և «Տղան ճանաչում աշխարհը» հեռուստասերիալում։

1998-2004-ական թվականների ընթացքում Մարլան նկարահանվել է «Պրակտիկա» հեռուստասերիալում, որտեղ 113 դրվագում մարմնավորել է Լյուսի Հաթչերին։ Այս դերի համար նա երեք անգամ առաջադրվել է ԱՄՆ-ի Դերասանների գիլդիայի մցանակի (1999, 2000, 2001)։

Դերասանուհին մարմնավորել է ավելի քան 40 դեր կինոնկարներում և հեռուստասերիալներում։

Մարլան նաև երգչուհի է և կիթառահար։ Մինչև 2003 թվականը «Smittin» երաժշտական խմբի անդամ էր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերի 7-ից Մարլան ամուսնացած է թմբկահար Ալեք Պուրոյի հետ։ Ամուսիններն ունեն երկու դուստր ՝ Էլիոթ Էն Պուրոն և Օլիվ Մեյ Պուրո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Marla Sokoloff Biography (1980–)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  2. Marla Sokoloff — Biography
  3. Nicole Roberge. «On Her Own: Marla Sokoloff». Davidsvoice.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Sokoloff: She's a scientist». Marla-sokoloff.com. 2010 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլա Սոկոլոֆ» հոդվածին։