Մարի Ուեդլի
Մարի Ուեդլի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1906 |
Ծննդավայր | Pensacola, Mayes County, Օկլահոմա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 23, 2009[1] (102 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կազմակերպության հիմնադիր |
Մարի Լ․ Ուեդլի (անգլ.՝ Marie L. Wadley, դեկտեմբերի 16, 1906, Pensacola, Mayes County, Օկլահոմա, ԱՄՆ - սեպտեմբերի 23, 2009[1]), ԱՄՆ Օկլահոմա նահանգի Մասկոգի քաղաքում գործող Հինգ քաղաքակիրթ ցեղերի թանգարանի համահիմնադիր[2], որը բացումից հետո դարձել է դրա տնօրենների խորհրդի առաջին նախագահը[2][3]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 16-ին հնդկացիական Պենսակոլա տարածքում[2], 1907 թվականին տարածքի՝ ԱՄՆ Օկլահոմա նահանգ մաս դառնալուց ընդամենը կես տարի առաջ[2]։
Ծագումով չերոկի և շաունի ցեղախմբերից էր[3]։ Հասակ է առել Օկլահոմայի Վինիտա քաղաքի մերձակայքում գտնվող մի ագարակում։ 1923 թվականին տեղափոխվել է Մասկոգի՝ Դրաֆթոնի բիզնես քոլեջում սովորելու համար[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանձնել է քաղաքացիական ծառայության ընդունելության քննություն ու 1925 թվականին ընդունվել իր առաջին և «միակ» աշխատանքին որպես հնդկացիների գործերի բյուրոյի (BIA) աշխատակազմի անդամ[3]։ Սկզբնապես եղել է սղագրիչ[3]։ Տարիներ անց Ուեդլին, որն իր կյանքի ընթացքում պաշտպանում էր բնիկ ամերիկացիների շահերը, խոսել է բյուրոյում իր աշխատանքի մասին․
Ես աշխատանքն ստացել եմ ամսական $95 դոլլոր աշխատավարձով։ Դա այն ժամանակ ինչ որ բան նշանակող գումար էր։ Ես կարծում էի՝ հարուստ եմ։ Հետո աշխատանք գտա ԱՄՆ կառավարությունում ու այնտեղ աշխատեցի 42 տարի։ Սկսել եմ որպես սղագրիչ ու շատ եմ աշխատել ամեն օր։ Աշխատել եմ համայնքի հնդկացիների հետ։ Աշխատել եմ ընտանիքների հետ, գնացել նրանց տները, գրանցել նրանց կարիքները։ Աշխատանքն ինձ հնարավորություն տվեց այցելել Վաշինգտոն ու սովորել։ Այն ինձ հասցրել է մինչև Միսիսիպի ու Ֆլորիդա[3]։ |
Որպոս բյուրոյի աշխատակից 1950-ական թվականներին ԱՄՆ Կոնգրես նախագիծ է ներկայացրել Օկլահոմայի Մասկոգի քաղաքի Միության գործակալության շենքում բնիկների ամերիկյան թանգարան հիմնելու հարցով[2]․ վերոնշյալ շենքը կառուցվել էր բյուրոյի կողմից 1875 թվականին[2]։
1951 թվականին սկսել է համագործակցել այն ժամանակվա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Բորենի հետ թանգարան հիմնադրեու նպատակով միության գործակալության շենքի, ինչպես նաև տարածքը շրջապատող հինգ ակր տարածքի սեփականության իրավունքը դաշնային կառավարությունից Մասկոգի քաղաքին փոխանցելու ուղղությամբ[3]։ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը 1953 թվականին ստորագրել է օրինագիծը և միության գործակալությունը և հինգ ակր տրածքը վերադարձրել տեղական վերահսկողությանը[3]։
Ուեդլին աշխատել է տեղի քաղաքական և համայնքային գործիչների հետ`առաջիկա տասներեք տարիների ընթացքում նոր թանգարան պլանավորելու համար[3]։ Նա ցանկանում էր ստեղծել պատմականորեն ճշգրիտ թանգարան, որը ճիշտ պատկերեր և ցուցադրեր արևելյան Օկլահոմայի ամերիկյան բնիկների մշակույթը[3]։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգ քաղաքակիրթ ցեղերի թանգարանը, որը ցուցադրում է չերոկի, չիկասո, չոկտո, կրիկ և սեմինոլ ցեղերի պատմությունը, մշակույթը և արվեստը[2], պաշտոնապես բացվել է 1966 թվականի ապրիլի 16-ին[3]։ Ուեդլին դարձել է նոր թանգարանի տնօրենների խորհրդի առաջին նախագահը[2][3]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականի, 42 տարի հնդկացիների գործերի բյուրոյում աշխատելուց հետո Ուեդլին անցել է հանգստի[2]․ այդ պահին նա ցեղային հարաբերությունների պաշտոնյա էր[3]։
Մահացել է Մասկոգի քաղաքի իր տանը 2009 թվականի սեպտեմբերի 23-ին 102 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Մասկոգի քաղաքի Սուրբ Պողոս մեթոդիստական եկեղեցում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.muskogeephoenix.com/local/x546262557/Co-founder-of-museum-dies
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Co-founder of tribal museum dies at 102». Associated Press. Tulsa World. 2009 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «Co-founder of museum dies». Muskogee Daily Phoenix. 2009 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարի Ուեդլի կատեգորիայում։ |