Jump to content

Մարի Հյոբինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Հյոբինգեր
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 2001(2001-07-01)[1][2] (22 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Դիրք կիսապաշտպան

Մարի Թերեզ Հյոբինգեր (գերմաներեն՝ Marie Therese Höbinger․ հուլիսի 1, 2001(2001-07-01)[1][2], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստուհի, ով հանդես է գալիս որպես կիսապաշտպան կամ հարձակվող Կանանց Սուպերլիգայի Լիվերպուլ[3] ակումբում և Ավստրիայի ազգային հավաքականում։ Նախկինում խաղացել է ՖԱ Ցյուրիխում, որտեղ իր անցկացրած վերջին մրցաշրջանում տասնհինգ խաղում խփել է ինը գոլ։ Մարզական իր կարիերայի ընթացքում նա նվաճել է լիգայի երկու տիտղոս ու Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի գավաթը, մասնակցել է չեմպիոնների լիգայի մրցաշարին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյոբինգերն իր պատանեկան ֆուտբոլային կարիերան սկսել է Ավստրիայի Մյոդլինգ քաղաքի ASV Hinterbrühl թիմում։ 13 տարեկանում նա տեղափոխվել է Գերմանիա[4]։

Տուրբին Պոտսդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին ապրում էր պանսիոնատում, հաճախում գերմանական Turbine Potsdam կանանց ակումբի պարապմունքներին։ Կարճ ժամանակում աչքի ընկնելով՝ իրավունք ձեռք բերեց հանդես գալու առաջին թիմում[5]։

ՖԱ Ցյուրիխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտսդամյան թիմի կազմում հետ երկուսուկես մրցաշրջան անցկացնելուց հետո Հյոբինգերը 2022 թվականին վարձավճարով հանդես եկավ Ցյուրիխի կազմում և օգնեց այդ ակումբին հաղթելու Շվեյցարիայի սուպերլիգայում ու Շվեյցարիայի գավաթի խաղարկությունում, միաժամանակ առաջադրվեց AXA-ի կանանց սուպեր լիգայի տարվա լավագույն խաղացող տիտղոսի թեկնածու[4]։ 2022-23 թվականների մրցաշրջանում ակումբը պահպանեց լիգայի տիտղոսը։ Ընդ որում՝ Մարին հանդես եկավ որպես հիմնական կազմի խաղացող։

Լիվերպուլ ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հուլիսին Հյոբինգերը պայմանագիր ստորագրեց Լիվերպուլ ՖԱ-ի կանանց թիմի հետ[3] «Կարմիրների» կազմում նա իր դեբյուտը նշեց 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Էմիրեյթս մարզադաշտում «Արսենալ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ լիվերպուցիների[6]։ 2023–24 մրցաշրջանում «Տոտենհեմի» դեմ տնային խաղում նա կարևոր գոլ խփեց՝ 91-րդ րոպեին հաշիվը դարձնելով 1–1[7]։

2024 թվականի մայիսի 1-ին Հյոբինգերը դարձավ WSL-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով մեկ խաղում երեք գոլային փոխանցում կատարեց անկյունայինից՝ օգնելով իր թիմին 4-3 հաշվով հաղթելու ապագա չեմպիոն «Չելսիին»[8]։ «Լիվերպուլի» կազմում իր առաջին մրցաշրջանում Հյոբինգերը մասնակցեց լիգայի բոլոր խաղերին,և բոլոր մրցաշարերում անցկացրեց ամենաշատ հանդիպումները թիմի կազմում և դարձավ 5 գոլի հեղինակ[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյոբինգերն Ավստրիայի կանանց ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի նոյեմբերին և այդ ժամանակվանից ի վեր հաստատվել է թիմի հիմնական կազմում[3]։ Նա մասնակցել է 2022 թվականի ՈւԵՖԱ-ի կանանց Եվրո- ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյոբինգերը ոչ միայն Ավստրիայի, այլ նաև Գերմանիայի քաղաքացի է։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 24-ի դրությամբ[10][11]

Անցկացրած խաղերը և խփած գոլերը ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցակցության
Ակումբը Մրցաշրջանը Լիգան Ազգային գավաթի խաղարկ․[Ն 1] Լիգայի գավաթի խաղարկ․[Ն 2] Մայրցամաքային[Ն 3] Ընդամենը
Դիվիզիոնը Խաղերը Գոլերը Խաղերը Գոլերը Խաղերը Գոլերը Խաղերը Գոլերը Խաղերը Գոլերը
Տուրբին Պոտսդամ II 2017–18 2. կանանց բունդեսլիգա 13 2 13 2
2018–19 2. կանանց բունդեսլիգա 16 0 16 0
Ընդամենը 29 2 29 2
Տուրբին Պոտսդամ 2019–20 կանանց բունդեսլիգա 20 2 3 1 23 3
2020–21 կանանց բունդեսլիգա 15 0 2 0 17 0
2021–22 կանանց բունդեսլիգա 11 2 2 1 13 3
Ընդամենը 46 4 7 2 53 6
ՖԱ Ցյուրիխ (վարձավճարով) 2021–22 Շվեյցարիայի կանանց սուպերլիգա 8 1 2 0 0 0 10 1
ՖԱ Ցյուրիխ 2022–23 Շվեյցարիայի կանանց սուպերլիգա 15 9 0 0 4 0 19 9
Ընդամենը 23 10 2 0 4 0 29 10
Լիվերպուլ 2023–24 Ֆուտբոլային միության կանանց սուպեր լիգա 22 5 3 0 4 0 29 5
Ընդամենը կարիերայում 120 21 12 2 4 0 4 0 140 23

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թ․ ապրիլի 10-ի դրությամբ[12]

Անցկացրած խաղերը և խփած գոլերը ըստ ազգային հավաքականի և տարվա
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Ավստրիա 2019թ 2 0
2020 թ 3 0
2021 թ 10 5
2022 թ 9 1
2023 թ 10 1
2024 թ 4 0
Ընդամենը 38 7
Հաշիվները և արդյունքները ցույց են տալիս Ավստրիայի գոլերի քանակը առաջինը, միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Հյոբինգերի յուրաքանչյուր գոլից հետո:
Միջազգային հանդիպումներում Մարի Հյոբինգերի խփած գոլերը
Հ/հ. Ամսաթիվը Մրցավայրը Մրցակիցը Հաշիվը Խաղի արդունքը Մրցակցությունը Ref.
1 23 փետրվ․ 2021 Hibernians մարզադաշտ, Պաոլա, Մալթա Սլովակիա, Սլովակիա 1–0 1–0 Ընկերական խաղ [13]
2 11 ապր․ 2021 Sonnenseestadion, Ռիթցինգ, Ավստրիա Ֆինլանդիա, Ֆինլանդիա 2–0 2–2 [14]
3 17 սեպտ․ 2021 Daugava Stadium, Լիեպայա, Լատվիա Լատվիա, Լատվիա 1–1 8–1 2023 FIFA-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկ․, որակավ․ [15]
4 21 սեպտ․ 2021 Toše Proeski Arena, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա, Հյուս․ Մակեդոնիա 1–0 6–0 [16]
5 30 նոյեմբ․ 2021 Stade de Luxembourg, Լյուքսեմբուրգ (քաղաք), Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ 6–0 8–0 [17]
6 6 September 2022 Stadion Wiener Neustadt, Վիներ Նոյշտադտ (Ավստրիա), Ավստրիա Հյուսիսային Մակեդոնիա, Հյուս․ Մակեդոնիա 6–0 10–0 [18]
7 11 ապր․ 2023 Stadion Wiener Neustadt, Վիներ Նոյշտադտ (Ավստրիա), Ավստրիա Չեխիա, Չեխիա 1–0 2–0 Ընկերական խաղ [19]

Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԱ Ցյուրիխ

  • Շվեյցարիայի սուպերլիգայի չեմպիոն - 2021-22, 2022-23
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2022 թ․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Kelly, Andy. «Liverpool FC Women complete signing of Marie Höbinger». Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. 4,0 4,1 «Factfile: Get to know new signing Marie Höbinger - Liverpool FC». www.liverpoolfc.com (անգլերեն). 2023 թ․ հուլիս. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «factfile» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. Marie Hobinger signs for LFCW (անգլերեն), Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին
  6. «LFC Women kick off new WSL season with win at Emirates Stadium». Liverpool FC. 2023 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Hobinger equalises late as Liverpool deny Spurs». BBC Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
  8. «Marie Höbinger achieves Barclays Women's Super League first - Liverpool FC». www.liverpoolfc.com (անգլերեն). 2024 թ․ մայիսի 2. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  9. «2023–24 Liverpool F.C. Women season», Wikipedia (անգլերեն), 2024 թ․ մայիսի 21, Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին
  10. «Austria - M. HÖBINGER - Profile with news, career statistics and history - Soccerway».
  11. «Marie-Therese Höbinger: All Competitions Stats, Goals, Records». FBref.
  12. «Marie-Therese Höbinger».
  13. «Österreich - Slowakei». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  14. «Österreich - Finnland». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  15. «Lettland - Österreich». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  16. «Nordmazedonien - Österreich». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  17. «Luxemburg - Österreich». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  18. «Österreich - Nordmazedonien». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  19. «Österreich - Tschechien». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marie-Therese Höbinger at Liverpool F.C. Women
  • Marie-Therese Höbinger at oefb.at
  • Մարի Թերեզ Հյոբինգերը Soccerway.com-ում
  • Մարի Թերեզ Հյոբինգերը WorldFootball.net-ում
  • Մարի Թերեզ Հյոբինգերը Soccerdonna-ում (in German)
  • Մարի Թերեզ Հյոբինգերը FBref.com-ում
  • Մարի Թերեզ Հյոբինգերը German Football Associatio-ում


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found