Մարիո Յուրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիո Յուրիչ
խորվ.՝ Mario Jurić
Ծնվել էփետրվարի 9, 1979(1979-02-09) (40 տարեկան)
Զագրեբ, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Վիշնյան աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան, Զագրեբի համալսարան և Faculty of Science, University of Zagreb?

Մարիո Յուրիչ (խորվ.՝ Mario Jurić, փետրվարի 9, 1979(1979-02-09), Զագրեբ, ՀՍՖՀ), խորվաթ աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Վիշնյանի աստղադիտարանում։ 1998-ից 2000 թվականները համատեղ մեկ այլ խորվաթ աստղագետ Կորադո Կորոլևիչի հետ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 125 աստերոիդ[1], ինչպես նաև 183P/Կորոլևիչ-Յուրիչ կարճ պարբերությամբ գիսաստղը:

Ավարտել է Զագրեբի համալսարանի Գիտության բաժինը, և ստացել է իր դոկտորական կոչումը Փրինսթոնի համալսարանում 2007 թվականին[2]:

2009 թվականին շահել է ՆԱՍԱ-ի կրթաթոշակ աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար: Համաձայն ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկայի բաժնի տնօրեն Յոնա Մորսի, Մարիո Յուրիչը մեկն է աշխարհի լավագույն 32 երիտասարդ աստղագետներից[3]: Յուրիչը այժմ Տվյալների կառավարման գիտնական է Մեծ սինօպտիկ հետազոտական աստղադիտակ նախագծում[4]:

Մասնակցել է Սլոունի մեծ պատի հայտնաբերմանը[5], տիեզերքում հայտնի ամենախոշոր գալակտիկաների խմբի, հետազոտություններին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011 
  2. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին։ Վերցված է 2011-03-09 
  3. Hrvatskom astrofizičaru Mariju Juriću prestižna stipendija NASA-e (խորվ.)
  4. [http://www.lsst.org/lsst/dm_project_scientist Large Synoptic Survey Telescope website
  5. Sheets and Voids: Goddard Space Flight Center

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]