Կորադո Կորոլևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորադո Կորոլևիչ
Korado Korlević
Korado Korlevic 2000.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1958(1958-09-19) (61 տարեկան)
Պորեչ, Իստրիա, Խորվաթիա
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն և աստղաֆիզիկա
Ալմա մատերUniversity of Rijeka?

Կորադո Կորոլևիչ (խորվ.՝ Korado Korlević, սեպտեմբերի 19, 1958(1958-09-19), Պորեչ, Իստրիա, Խորվաթիա), խորվաթ աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Վիշնյանի աստղադիտարանում։ 1995-ից 2001 թվականները հայտնաբերել է 1286 աստերոիդ, որոնցից 131-ը հայտնաբերել է համատեղ այլ խորվաթ աստղագետների հետ[1]: Կորոլևիչը հայտնաբերել է նաև երկու կարճ պարբերությամբ գիսաստղեր 183P/Կորոլևիչ-Յուրիչ և 203P/Կորոլևիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոլևիչը ակտիվորեն սկսել է զբաղվել աստղագիտությամբ Պուլայի քոլեջում ուսանելու տարիներին, որտեղ սկսել է մասնակցել տեղական սիրողական աստղագիտական միությունների գործողություններում[2]: 1981 թվականին Կորոլևիչը ստացել է բակալավրի աստիճան: 1980-ական թվականների վերջում նա դարձավ հարավսլավական աստղագիտության դպրոցի հիմնադիրներից մեկը, ավելի ուշ այն հայտնի դարձավ որպես Վիշնյանի աստղագիտական դպրոց:

Տիկանի աստղադիտարան

Այս դպրոցի շրջանակներում Կորադո Կորոլևիչը ստացավ աստերոիդների և ասուպների դիտարկման փորձ: Ավելի ուշ նա մասնակցել է Միջազգային ասուպների կազմակերպության հիմնադրմանը, որը զբաղվում է ասուպային հոսքերի դիտարկումներով: Կորոլևիչը մասնակցել է Առաջին միջազգային Տունգուսկյան արշավախմբին[3]: Այս արշավից հետո նա սկսեց Վիշնյանի գլխավոր աստղադիտակի փոխման աշխատանքները, որը լրջորեն վնասվել էր Բոսնիական պատերազմի ընթացքում: Մասնավորապես, աստղադիտակը ուղարկվել էր Սարաևո, պաշարման ժամանակ քաղաքի պաշտպաններին օգնելու համար: Մի քանի տարվա աշխատանքների արդյունքում Կորոլևիչին և մի խումբ այլ աշխատակիցներին հաջողվեց տեղադրել նոր աստղադիտակ և 1995 թվականին նրանով սկսվեցին կատարել պարբերական դիտարկումներ:

Կորոլևիչի թիմը կառուցեց ևս մի աստղադիտարան, Տիկան քաղաքից 3 կմ հեռավորության վրա, որտեղ և շարունակվեցին մերձերկրյա մարմինների դիտարկումները: Այստեղ է կառուցվել աշխարհում ամենամեծ Շուման-անտենան, որը նախատեսվում է օգտագործել ասուպների իոնոսֆերայի վրա ունեցած մեծ ազդեցության ապացուցելու համար:

Կորադո Կորոլևիչը եղել է նաև «Երկնային լուսատուները» (խորվ.՝ Nebeske krijesnice) աստղագիտական ամսագրի խմբագիրը և հրապարակել է բազմաթիվ հաճախակի հիշատակվող աստղագիտական հոդվածներ, հատկապես փոքր մոլորակների բնագավառում: Բացի իր գիտական գործունեությունից, նա նաև դասավանդում է աստղագիտություն:

Անդամություն կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորադո Կորոլևիչը հանդիսանում է հետևյալ կազմակերպությունների անդամ՝

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորեչ քաղաքի «Սան Մաուրո» մրցանակ — «կրթության բնագավառում նվաճումների համար»:
  • Նրա պատվին է անվանվել (10201) Կորադո աստերոիդը[4]:
  • Էդգար Ուիլսոնի մրցանակ 1999 թվականին — «գիսաստղի հայտնաբերման համար»:
  • Էդգար Ուիլսոնի մրցանակ 2000 թվականին — «գիսաստղի հայտնաբերման համար»:
  • Իվան Ֆիլիպովիչի մրցանակ 2002 թվականին — Խորվաթիայի Կրթության նախարարության կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011 
  2. «Korado Korlević» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-17-ին։ Վերցված է 2011-11-11 
  3. SAO/NASA Astrophysics Data System (ADS)
  4. IAU։ «10201 Կորադո աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]