Մարինա Մաքսիմիլիան Բլյումին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Մաքսիմիլիան Բլյումին
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1987(1987-12-15)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԴնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին‎Guy Mentesh?[2]
 Marina Maximilian Blumin Վիքիպահեստում

Մարինա Մաքսիմիլիան Բլյումին (եբրայերեն՝ מארינה מקסימיליאן בלומין‎, դեկտեմբերի 15, 1987(1987-12-15)[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծննդյամբ` Մարինա Իգորևնա Բլյումինա իսրայելցի երգչուհի և դերասանուհի, մեծ հռչակ և լայն հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ «Կոխավ Նոլադ» («Աստղ ծնվեց») իսրայելական հեռուստատեսական շոույի հինգերորդ եթերաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը[3][4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Բլյումինը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 15-ին Դնիպրո քաղաքում։ Երեք տարեկան հասակում նա ծնողների հետ հայրենադարձվել է Իսրայել։ Վաղ տարիներից նրա մայրը` Ալլան, սովորեցրել է Մարինային նվագել դաշնամուր և երգել երգչախմբում։ Հետագայում (յոթ տարեկան հասակում) Մարինան գնացել է երաժշտական դպրոց, որտեղ դասավանդել է իր մայրը։ Երգել է երաժշտական դպրոցի երգչախմբում, այնուհետև դարձել է դրա մենակատարուհին։ Տաս տարեկան հասակում երաժշտական դպրոցում (երրորդ դասարան) սովորելու ժամանակ մասնակցել է «Բրավո» մրցանակաբաշխությանը, որտեղ ստացել է վկայական և շահել է «Բրավո Աստղ» մրցանակը։ Տասներկու տարեկան հասակում մասնակցել է «Ոսկե Խանուկիա» մրցանակաբաշխությանը և դարձել է մրցանակաբաշխության դափնեկիր։ Տասնչորս տարեկան հասակից պրոֆեսիոնալ բեմում ելույթ է ունենում զանազան երգացանկով, այդ թվում դասական ստեղծագործություններով, ինքնօրինակ և սեփական մշակումներով ջազ, սեփական ստեղծագործություններով։ Կատարել է երգեր աշխարհի տաս լեզուներով։ Սեփական երգերը գրում և կատարում է երեք լեզվով` եբրայերեն, անգլերեն և ռուսերեն։ 2013 թվականին թողարկել է սեփական ստեղծագործությունների անգլերեն լեզվով «Step Into Мy World» սկավառակը, որը մեկ տարվա ընթացքում դարձել է «ոսկի»։ Իսրայելում բազմաթիվ համերգներից բացի, հաջողությամբ ելույթ է ունեցել հյուրախաղերով Եվրոպայի 14 երկրներում, Ամերիկաում և Չինաստանում։ 2014 թվականին Իսրայելում ստացել է «Տարվա երգչուհի» կոչումը։ Երգչուհին գործնականորեն ամեն տարի թարմացնում է իր երգացանկը և թողարկում է նոր կոնցեպտուալ համերգ։

Երիտասարդ տաղանդավոր երգչուհուն, երաժշտության և տեքստի հեղինակ Մարինային հետաքրքրում է արվեստի տարբեր ուղղություններ։ Նա մեծ հաջողությամբ դրսևորել է իրեն որպես դերասանուհի։ Մասնակցել է «Կամերային թատրոն»-ի երկու ներկայացումների։ Կինեմատոգրաֆիական ժանրում նկարահանվել է երեկ բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմերում և երկու լիամետրաժ կինոնկարում։ Հեռուստատեսությունում եղել է երաժշտական շոուի գլխավորը և «Երեկոյան ակումբ» հեռուստանախագծի հաղորդավար։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Step into My World»
  • «Armonot Ashan»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. אלבום חתונה: תמונות ראשונות מהחתונה של מארינה מקסימיליאן וגיא מנטש (երբ.) / ל. לוי-קופלמןידיעות אחרונות, 2022.
  3. Samantha Wilson Israel. — Bradt Travel Guides, 2018-05-14. — 356 с. — ISBN 978-1-78477-087-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. A. T. Magazine. «In Her Own Hands: an interview with Marina Maximilian Blumin». Time Out Israel (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Marina Maximilian Blumin - Vogue.it». www.vogue.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Stepping out». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Մաքսիմիլիան Բլյումին» հոդվածին։