Jump to content

Մարիա Մորերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մորերա
կատ.՝ Maria Branyas Morera
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1907(1907-03-04)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]
Մահացել էօգոստոսի 19, 2024(2024-08-19)[6] (117 տարեկան)
Մահվան վայրՕլոտ, Իսպանիա[7]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իսպանիա
Մայրենի լեզուկատալաներեն
Ծնողներհայր՝ Joseph Branyas Julia?[8]
 Maria Branyas Վիքիպահեստում

Մարիա Բրանյաս Մորերա (կատ.՝ Maria Branyas Morera, մարտի 4, 1907(1907-03-04)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 19, 2024(2024-08-19)[6], Օլոտ, Իսպանիա[7]), իսպանացի գերերկարակյաց կին, որի տարիքը հաստատված է Ծերաբանական հետազոտությունների խմբի (GRG), Գինեսի ռեկորդների գրքի և «LongeviQuest Group»-ի (LQ) կողմից[9]։ 2023 թվականի հունվարի 17-ից (Լյուսիլ Ռենդոնի մահից հետո) մինչև իր մահը՝ 2024 թվականի օգոստոսի 19-ը, նա համարվել է Երկրի ամենատարեց ապրող մարդը, նրա տարիքը եղել է 119 տարի, 165 օր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Բրանյասը (ձախից 3-րդ) իր ընտանիքի հետ Նոր Օռլեանում, 1911 թվական

Մարիա Բրանյաս Մորերան ծնվել է 1907 թվականի մարտի 4-ին Սան Ֆրանցիսկոյում։ Նրա լրագրող հայրը եղել է պամպլոնացի, մայրը՝ կատալոնացի։ Մանուկ հասակում աղջիկն ընտանիքի հետ տեղափոխվել է Նոր Օռլեան, որտեղ նրա հայրը հիմնել է «Mercurio» ամսագիրը, որի ընթերցողները եղել են իսպանախոս ամերիկացիները[10][11]։

1915 թվականին ընտանիքը որոշել է վերադառնալ Իսպանիա, սակայն հայրը նավում մահացել է տուբերկուլոզից։ Եղբայրների հետ խաղալիս Բրանյասը վայր է ընկել և կորցրել մի ականջի լսողությունը[12]։

Մայրը դստեր հետ բնակություն է հաստատել Կատալոնիայում, որտեղ 1931 թվականին Մարիան ամուսնացել է բժիշկ Ջոան Մորետայի հետ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա Տրուխիլոյի դաշտային հիվանդանոցում ամուսնու կողքին աշխատել է որպես բուժքույր[13]։ Նրանք ունեցել են երեք երեխա, տասնմեկ թոռ և տասներեք ծոռ[14]։ 1990-ականներին Բրանյասը մեկնել է Եգիպտոս, Իտալիա, Նիդեռլանդներ և Անգլիա, զբաղվել կարով, երաժշտությամբ և ընթերցանությամբ[15]։

2019 թվականի դեկտեմբերի 22-ից նա համարվում էր Իսպանիայի ամենատարեց բնակիչը

2000 թվականից նա ապրել է Օլոտում գտնվող ծերանոցում[16]։

2019 թվականին իսպանական «Վանգուարիդա» (իսպ.՝ «La Vanguardia», «Ավանգարդ») թերթին տված հարցազրույցում Մարիա Բրանյասը խոսել է տեխնիկական, սոցիալական և իր կյանքի երկար տարիների ընթացքում սոցիալական փոփոխությունների մասին։ Բրանյասը նշել է՝ «Ամեն ինչ շատ առաջ է անցել, հատկապես այն, թե ինչպես են մարդիկ շփվում իրար հետ, հիմա հեշտ է, բայց նախկինում դժվար էր»: «ACN» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է՝ «20-րդ դարիասկզբին մարդիկ հավանաբար ապրում էին ավելի հանգիստ և ավելի զվարճալի, բայց այժմ փողը միջոց է, որն այժմ գերակշռում է, և դրանով կարելի է հասնել գրեթե ամեն ինչի»[17]։

2020 թվականի ապրիլին կնոջ մոտ ախտորոշվել է COVID-19-ի թեթև ձև, որն առաջացրել է միզուղիների ինֆեկցիա, սակայն չի ցուցաբերել սովորական ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը և շնչահեղձությունը։ Նա մեկուսացվե; է իր սենյակում և հաղթահարել հիվանդությունն առանց հոսպիտալացման։

Մարիա Բրանյաս Մորերան մահացել է քնած ժամանակ, 2024 թվականի օգոստոսի 19-ին Օլոտում՝ 117 տարեկան 168 օրական հասակում[18][19]։

  • 2021 թվականի սեպտեմբերին Մարիա Բրանյաս Մորերան ճանաչվել է պատմության 100 ամենատարեց մարդկանցից մեկը։
  • 2022 թվականի մարտի 4-ին Մարիա Բրանյաս Մորերան համարվել է պատմության մեջ 59-րդ մարդը, որը նշել է իր 115-ամյակը։
  • 2022 թվականի ապրիլի 19-ին Կանե Տանակայի մահից հետո Մարիա Բրանյաս Մորերան համարվել է Երկրի 3-րդ ամենատարեց մարդը։
  • 2022 թվականի օգոստոսի 19-ին Թեկլա Ջունվիչի մահից հետո Մարիա Բրանյաս Մորերան համարվել է Երկրի 2-րդ ամենատարեց մարդը։
  • 2022 թվականի նոյեմբերի 12-ին Մարիա Բրանյաս Մորերան համարվել է պատմության 30 ամենատարեց մարդկանցից մեկը։
  • 2023 թվականի հունվարի 17-ին Լյուսիլ Ռենդոնի մահից հետո Մարիա Բրանյաս Մորերան համարվել է Երկրի ամենատարեց ապրող մարդը։
  • 2023 թվականի մարտի 4-ին Մարիա Բրանյաս Մորերան համարվել է պատմության մեջ 26-րդ մարդը, որը նշել է իր 116-ամյակը։
  • 2023 թվականի ապրիլի 21-ին նա համարվել է պատմության մեջ Իսպանիայի ամենատարեց բնակիչը՝ գերազանցելով Անա Վելա Ռուբիոյի ռեկորդը՝ 116 տարի 47 օր։
  • 2023 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆուսա Տացումիի մահից հետո Մարիա Բրանյաս Մորերան համարվել է 1907 թվականին ծնված վերջին կենդանի մարդը։
  • 2024 թվականի մարտի 4-ին Մարիա Բրանյաս Մորերան համարվել է պատմության 12-րդ մարդը և առաջին իսպանուհին, որը տոնել է իր 117-ամյակը[20]:
  • 2024 թվականի մայիսի 10-ին նա համարվել է պատմության 10 ամենատարեց մարդկանցից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.ccma.cat/324/una-catalana-de-115-anys-la-mes-vella-del-mon-despres-de-la-mort-duna-monja-francesa-de-118/noticia/3207132/
  2. 1 2 https://www.ara.cat/societat/super-avia-catalana-ja-persona-mes-vella-mon-maria-branyas-morera_1_4601838.amp.html
  3. 1 2 https://www.diaridegirona.cat/comarques/2023/01/18/gironina-maria-branyas-passa-persona-81327662.amp.html
  4. 1 2 https://www.catalannews.com/life-style/item/oldest-person-in-catalonia-celebrates-113th-birthday
  5. 1 2 https://www.mundodeportivo.com/elotromundo/crisis-coronavirus/20200511/481099084053/maria-branyas-la-anciana-mas-longeva-de-espana-con-113-anos-supera-el-coronavirus.html
  6. 1 2 S'ha mort Maria Branyas, la persona més gran del món (կատ.)
  7. 1 2 Maria Branyas Morera — 2022.
  8. Deutsche Nationalbibliothek Record #1339675781 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. «María Branyas Morera». LongeviQuest (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-04-15-ին. Վերցված է 2023-08-01-ին.
  10. Simón, Pedro (2020-07-23). «Maria, la Española de 111 años que derrotó al coronavirus» (PDF). El Mundo (Spain) (իսպաներեն). էջեր 37–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023-03-18-ին. Վերցված է 2023-04-22-ին.
  11. «María Branyas, la abuela de Catalunya: "No he hecho nada más que vivir"». La Vanguardia (իսպաներեն). 2019-10-13. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-04-22-ին.
  12. Branyas, Maria (2020-12-18). «Tweet by Super Àvia Catalana». Twitter (կատալաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-18-ին. Վերցված է 2023-01-19-ին.
  13. Costa-Pau, Aniol (2023-01-18). «La 'superàvia catalana' ja és la persona més vella del món». Ara (կատալաներեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-27-ին. Վերցված է 2023-01-18-ին.
  14. Simón, Pedro (2020-07-23). «Maria, la Española de 111 años que derrotó al coronavirus» (PDF). El Mundo (իսպաներեն). էջեր 37–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023-03-18-ին. Վերցված է 2023-04-22-ին.
  15. Simón, Pedro (2020 թ․ հուլիսի 23). «Maria, la Española de 111 años que derrotó al coronavirus» (PDF). El Mundo (Spain) (իսպաներեն). էջեր 37–8. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  16. Jordan, Guifré (2019 թ․ օգոստոսի 19). «Meet Catalonia's oldest person, a 112-year-old». Catalan News.
  17. NacióGarrotxa. «La història de la Maria Branyas, la persona més vella del món». www.naciodigital.cat (կատալաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-28-ին. Վերցված է 2023-06-14-ին.
  18. «Muere Maria Branyas, la persona más longeva del mundo, a los 117 años». La Vanguardia (իսպաներեն). 2024-08-20. Վերցված է 2024-08-20-ին.
  19. «World's oldest person dies in Spain at 117, says family». RTÉ News. Վերցված է 2024-08-20-ին.
  20. Saboor Bayat (2024-03-04). «Maria Branyas Morera Turns 117: World's Oldest Person Celebrates in Catalonia, Spain» (անգլերեն). BNN. Արխիվացված օրիգինալից 2024-03-04-ին. Վերցված է 2024-03-05-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մորերա» հոդվածին։