Մարիա Զենտարա-Մալևսկայա
Մարիա Զենտարա-Մալևսկայա լեհ.՝ Maria Zientara-Malewska | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Maria Zientara |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1894 |
Ծննդավայր | Brąswałd, Gmina Dywity, Olsztyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | դեկտեմբերի 9, 1973 (79 տարեկան) կամ հոկտեմբերի 2, 1984[1] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Օլշտին, Լեհաստան |
Գերեզման | Q23681104? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, ուսուցչուհի, հայրենագետ և գրող |
Լեզու | լեհերեն, գերմաներեն և Q1355983? |
Ազգություն | Warmian people? |
Քաղաքացիություն | ![]() |
Կուսակցություն | Ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ | Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան և Pro Ecclesia et Pontifice? |
Կայք | zientaramalewska.pl |
Bust Maria Zientara-Malewska in Brąswałd Վիքիպահեստում |
Մարիա Զենտարա-Մալևսկայա (լեհ.՝ Maria Zientara-Malewska, գրական անունը՝ Էլժբետա Ռաֆալսկայա, սեպտեմբերի 4, 1894, Brąswałd, Gmina Dywity, Olsztyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 9, 1973 կամ հոկտեմբերի 2, 1984[1], Օլշտին, Լեհաստան), լեհ բանաստեղծուհի, գրող, հասարակական գործիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին Կրակովում ավարտել է մանկավարժական դասընթացները: 1921-1923 թվականներին Ալլենշտեյնում (այժմ՝ Օլիշտին) աշխատել է «Gazetа Olsztyńskа» թերթի խմբագրությունում: 1926-1931 և 1933-1939 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ: Եղել է Գերմանիայի լեհերի միության, Օլշտինի լեհական կաթոլիկ դպրոցների ընկերության, Բեռլինի լեհական ընկերությունների միության գործիչ: 1939-1945 թվականներին եղել է հիտլերյան Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի կալանավոր: 1945 թվականից բնակվել է Օլշտինում: 1952 թվականից եղել է «Վարմիայի և Մազուրովի խոսքը» (Słowo na Warmii i Mazurach) շաբաթաթերթի և նրա կիրակնօրյա հավելվածի՝ Słowо Powszechne-ի կազմակերպիչներից մեկը[2]:
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականից եղել է Լեհաստանի գրողների միության անդամ: 1920 թվականին հրատարակել է Pory roku բանաստեղծությունների ժողովածուն: Միջպատերազմական ժամանակահատվածում Զենտարի Մալևսկայայի պոեզիան տպագրվում էր Գերմանիայում հրատարակվող բոլոր լեհական թերթերում: Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են Warmia i Mazury և Nasi poeci անթոլոգիաներում: 1945 թվականից հետո լույս են տեսել բանաստեղծուհու ավելի քան 20 գրքեր: Իր ստեղծագործական ժառանգության մեջ բանաստեղծուհին արտահայտել է Վարմիայի տարածաշրջանում լեհերի ինքնորոշման համար մղվող պայքարը, այդ թվում՝ մշակութային և ժողովրդական բանահյուսության բնագավառում: Նրա որոշ ստեղծագործություններ գրվել են տեղական բարբառով[3][4]:
Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Legendy dwóch rzek (1955)
- Warmio moja miła (1959)
- To nie ballada, to prawda! (1976)
- Na warmińską nutę (1982)
- Dla mego ludu śpiewać chcę (1983)
- Płonące krzaki nad Obrą (1961)
- Złotowszczyzna (1972)
- Śladami twardej drogi (1966)
- Pieśni Warmianki (1963)
- Miłość prostego serca (1985)
- Baśnie znad Łyny (1970)
- Miłość prostego serca. Wiersze religijne (1985)
- Wieś nad łąkami (1988)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառայության ոսկե խաչ (1955)
- Ժողովրդական Լեհաստանի 10-ամյակի մեդալ (1955)
- Լեհաստանի Վերածննդի շքանշանի սպայական խաչ (1959)
- Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Maria Zientara-Malewska – LEKSYKON KULTURY WARMII I MAZUR»։ leksykonkultury.ceik.eu։ Վերցված է 2019-03-09
- ↑ Paweł WaligóraMARIA ZIENTARA-MALEWSKAWYBITNA OSOBOWOŚĆLITERACKA MOJEGO REGIONU
- ↑ «Maria Zientara-Malewska - Wspomnienia z Ravensbrück - zbiór pieśni i wierszy o tematyce wojennej z historycznym komentarzem»։ www.sww.w.szu.pl։ Վերցված է 2019-03-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիա Զենտարա-Մալևսկայա կատեգորիայում։ |