Մարիան Բրանդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիան Բրանդիս
Ծնվել էհունվարի 25, 1912(1912-01-25)[1]
ԾննդավայրՎիսբադեն, Գերմանիա
Վախճանվել էնոյեմբերի 20, 1998(1998-11-20)[1] (86 տարեկանում)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստան
Մասնագիտությունգրող, պատմաբան և լրագրող
Լեզուլեհերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներQ9395367?
ԱնդամակցությունPolish PEN Club?
ՊարգևներԺողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ

Մարիան Բրանդիս (լեհ.՝ Marian Brandys, հունվարի 25, 1912(1912-01-25)[1], Վիսբադեն, Գերմանիա - նոյեմբերի 20, 1998(1998-11-20)[1], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, լրագրող և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոձում բնակվող հրեական ծագում ունեցող ընտանիքում[3]։ Վարշավայի համալսարանն ավարտելուց հետո (իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետները) վերապատրաստվել է դատարանում և Լոձի գործարանում աշխատել որպես հաշվապահ։ 1939 թվականի սեպտեմբերին մասնակցել է Գերմանիայի դեմ մարտերին, իսկ այնուհետև՝ 1939-1945 թվականներին՝ գերի սպաների ճամբարում։ Ազատվելուց հետո (1945 թվականի ապրիլ) աշխատել է որպես զինվորական թղթակից։ 1940-ական թվականների վերջերին եղել է Իտալիայում լեհական գործակալության թղթակից։ Առաջին գիրքը՝ «Իտալական հանդիպումներ», լույս է տեսել 1949 թվականին։ Այն հետպատերազմյան ակնարկների հավաքածու էր։ Եղել է լեհ գրողների միության անդամ։ Գրող Կազիմեժ Բրանդիսի, ում հետ գրել է մի շարք կինոսցենարներ, եղբայրն է, դերասանուհի Գալինա Միկոլաևսկայա-Բրանդիսի՝ ամուսինը։

Կնոջ հետ թաղված է Վարշավայի արևելյան արվարձաններից մեկի՝ Լյասկի գյուղի գերեզմանատանը։

Բրանդիսի և նրա կնոջ գերեզմանները

Պատմական ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Неизвестный князь Понятовский (ռուսական թարգմանությամբ՝ «Племянник короля», 1960).
  • Офицер больших надежд (ռուսական թարգմանությամբ՝ «Адъютант Бонапарта», 1964, Յուզեֆ Սուլկովսկու մասին).
  • Козетульский и другие (1967).
  • Хлопоты с пани Валевской (ռուսական թարգմանությամբ՝ «Мария Валевская», 1969).
  • Конец мира лёгкой кавалерии (5 հատորով, 1972—1979).
  • Генерал Арбуз (1988, Իոսիֆ Զայոնչեկի մասին).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ермонский А. Путешествия Мариана Брандыса в прошлое // Брандыс М. Исторические повести. — М.: Прогресс, 1975. — С. 5—20. — 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]