Մարիանո Ռախոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիանո Ռեխոյից)


Մարիանո Ռախոյ
Mariano Rajoy
Իսպանիայի 7-րդ վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝Դեկտեմբերի 21, 2011
Կուսակցություն՝Իսպանիայի ժողովրդական կուսակցութուն
Նախորդող՝Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո
Ծննդյան օր՝ մարտի 27, 1955(1955-03-27)[1][2][3] (69 տարեկան)
Ծննդավայր՝Սանտիագո դե Կոմպոստելա, Իսպանիա
Ամուսին ՝Էլվիրա Ֆերնանդես Բալբոա
Երեխաներ՝Մարիանո
Խուան
Հայր՝Mariano Rajoy Sobredo?[4]
Մայր՝Olga Brey López?[4]
Պարգևներ՝
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ, Grand Cross Special Class of the Order of the Aztec Eagle, Վաստակի շքանշան, Պերի արևի օդենի մեծ խաչ և Ribbon of the Order of the Republic of Serbia
Изображение автографа

Մարիանո Ռախոյ (իսպ.՝ Mariano Rajoy, մարտի 27, 1955(1955-03-27)[1][2][3], Սանտյագո դե Կոմպոստելա, Ֆրանկիստական Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, 2004 թվականից՝ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից՝ Իսպանիայի վարչապետ[5]։

Նախարարական պաշտոններ է զբաղեցրել Խոսե Մարիա Ասնարայի կառավարության ժամանակ․ 2000 թվականի փետրվարի 28-ից 2003 թվականի սեպտեմբերի 3-ը զբաղեցրել է փոխվարչապետի, 2001 թվականի փետրվարից 2004 թվականը՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2004 թվականի ապրիլի 17-ին ընտրություններում կուսակցության պարտությունից հետո անցել է ընդդիմության գլուխ։

2008 թվականին պառլամենտական ընտրություններում պարտվել է սոցիալիստներին՝ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ։

2011 թվականի նոյեմբերի 20-ին պառլամենտական համընդհանուր ընտրություններում Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը նրա ղեկավարությամբ հաղթանակ տարավ՝ ստորին պալատում ստանալով 186 տեղ (350-ից)։

Ներկայումս համարվում է Իսպանիայի պատմության մեջ միակ վարչապետը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2 միապետների ժամանակ՝ Խուան Կարլոս I-ի՝ 2011-2014 թվականներին և Ֆիլիպե VI-ի՝ 2014 թվականից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախոյը Գալիսիայի 1932 թվականի ինքնավարության կանոնակարգի հեղինակներից մեկի թոռն է, ով համալսարանում մանկավարժական աշխատանքից հեռացվել էր բռնապետության տարիներին՝ մինչև 1950-ական թվականները և Պոնտեվեդրա քաղաքի դատարանի քարտուղարի որդին։ Դաստիարակվել է որպես կաթոլիկ[6]։

Դիպլոմավորված փաստաբան է։ Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի[7] իրավաբանական ֆակուլտետի վերջին կուրսում պատրաստվում էր անշարժ գույքի գրանցողի պաշտոնին, որը զբաղեցրեց 24 տարեկանում՝ համալսարանն ավարտելուց հետո՝ այդպիսով դառնալով Պադրոնի (Գալիսիա), Վիլյաֆրանկա դել Բիերսոյի (Լեոն) և Սանտա Պոլայի (Ալիկանտե) անշարժ գույքի ամենաերիտասարդ գրանցողը[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://hemeroteca.abc.es/nav/Navigate.exe/hemeroteca/madrid/abc/1993/07/19/091.html
  5. Mariano Rajoy: Spain's Prime Minister Elect
  6. Alison Eldridge (2013). Britannica Book of the Year 2013 "Rajoy Mariano" (inglés). Encyclopaedia Britannica, Inc. էջ 100. ISBN 9781625131034.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)  «Rajoy, a social conservative, was raised as a Roman Catholic».
  7. «VIP INTERVIEW Mariano Rajoy The Rise of the Middle». thebusinessyear.com. February 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Javier G. Méndez (18 de noviembre de 2009). «Enajenación transitoria». Xornal de Galicia. Վերցված է 13 de junio de 2012-ին.(չաշխատող հղում)
  9. «Enajenación transitoria». ABC Periódico Electrónico S.L.U. 2009. Վերցված է 2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]