Մարիամ Հարությունյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Հարությունյան
Mariam S. Harutyunyan.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1925(1925-10-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 2019(2019-11-05) (94 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1949)
ԱշխատավայրՀայպետնախագիծ
Պարգևներ«Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Մարիամ Սուրենի Հարությունյան (հոկտեմբերի 17, 1925(1925-10-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2019(2019-11-05), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1957, 1991-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Սուրենի Հարությունյանը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում, տնտեսագետ, ՀԽՍՀ պետական բանկի աշխատակից Սուրեն Տիգրանի Հարությունյանի (1902-1937, 1937 թվականի ստալինյան բռնաճնշման զոհ) և շինարար, հետագայում ՀԽՍՀ մշակույթի նախարարության շինարարական բաժնի պետ Լուսիկ Հովհաննեսի Կուլօղլյանի (1904-1985) ընտանիքում։ Երկու ծնողներն էլ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից էին, Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել էին Երևանում, որտեղ էլ ծանոթացել էին և ամուսնացել։

1949 թվականին Մարիամ Հարությունյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը[1]։ Նույն թվականին որպես ճարտարապետ նա մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ Գառնու ամրոցի տարածքում իրականացվող առաջին հնագիտական հետազոտություններին[2]։

1949 թվականից աշխատել է Ճարտարապետական գործերի վարչության ճարտարապետա-նախագծային արվեստանոցներում որպես ճարտարապետի օգնական։ 1951 թվականին աշխատանքի է անցել Հանրապետական նախագծային ինստիտուտի թիվ 4 ճարտարապետական արվեստանոցում որպես ճարտարապետ, 1959 թվականից՝ ավագ ճարտարապետ, 1965 թվականից՝ շինարարական բաժնի խմբի ղեկավար։ Մասնագիտական առաջին քայլերը Մարիամ Հարությունյանը կատարել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ղեկավարությամբ. Իսրայելյանի հետ համահեղինակությամբ նա մի քանի կառույցներ է նախագծել, որոնցից թերևս ամենանշանավորը Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքն է։

1957 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1991-ից՝ Հայաստանի ճարտարապետների միություն, 2018-ից՝ Ճարտարապետների պալատ)[1]։

1966-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում որպես գլխավոր մասնագետ, իսկ 1972-1991 թվականներին՝ «Գիպրոտորգ» պետական միութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես թիվ 2 ճարտարապետա-շինարարական բաժնի խմբի ղեկավար և գլխավոր ճարտարապետ։

Հեղինակ է մի շարք նշանավոր կառույցների, որոնց թվում են՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատոր մասնաճյուղը, կինոմեխանիկների դպրոց և հանրակացարան Երևանում, ճաշարան «Զվարթնոց» օդանավակայանում, կոնյակի գործարան Արմավիրում, կինոթատրոն Ապարանում, հասարակական սննդի կոմբինատ Վանաձորում, «Անի», «Փամբակ» և «Շահալի» երկաթուղային կայարանները[1]։

1993 թվականից Վասպուրական հայրենակցական միության անդամ էր։

Մարիամ Հարությունյանը մահացել է 2019 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում, 94 տարեկան հասակում։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Հարությունյանի նախագծերով Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացվել են հետևյալ կառույցները.

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Сафарян Л. Арутюнян Мариам Суреновна // Архитектор: краткий биографический справочник Союза архитекторов Армении. — Ер.: «Зангак-97», 1998. С. 106.
  2. Аракелян Б. Гарни I (результаты работ археологической экспедиции Института истории Академии наук Армянской ССР 1949—1950 годов) / Археологические раскопки в Армении, № 3. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1951. С. 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]