Մարիամ Գալստյան
Մարիամ Գալստյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1990 (29 տարեկան) |
Ծննդավայր | Ներքին Գետաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Մարիամ Մանվելի Գալստյան (մայիսի 5, 1990, Ներքին Գետաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ժամանակակից հայ նկարչուհի, գրաֆիկ և վեբ-դիզայներ: Հայաստանի նկարիչների միության անդամ (2017):
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիամ Գալստյանը ծնվել է 1990 թվականին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Նկարել սկսել է 2 տարեկանից[1]: Փոքր հասակից մասնակցել է բազմաթիվ մրցույթ-ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռումինիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Հնդկաստանում: 2000-2008 թվականներին նրա աշխատանքներն արժանացել են մրցանակների՝ ցուցադրվելով ՄԱԿ-ի, UNHCR-ի 50-ամյակին, Ռումինիայի օլիմպիական խաղերին նվիրված մրցույթ-ցուցահանդեսներում, Հնդկաստանի Շանկարի անվան միջազգային մրցույթում: 2006-2012 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ ստանալով գրաֆիկայի մագիստրոսի աստիճան[2][3][4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 12 գլխավոր մրցանակներից մեկը UNHCR-ի 50-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթ, կազմակերպված ՄԱԿ-ի կողմից, 2001
- Մրցանակ Շանկարի անվան միջազգային մրցույթում, Հնդկաստան, 2002: 2001 թվականին Շանկարի 52-րդ միջազգային մանկական մրցույթի (SICC) 12 հայ հաղթողները ներկայացված են «Ազդարար Հնդկաստանի» 2002 թվականի հունվարի համարում: Մրցույթին մասնակցել են 160000 երեխաներ 135 երկրներից:
- Երկրորդ և առաջին մրցանակներ . Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության երրորդ և չորրորդ տարեդարձերին նվիրված մրցույթ-ցուցահանդեսներ Արաբկիրի հայորդաց տանը, Երևան, Հայաստան, 2002-2003
- Քանդակագործ Սուրեն Նազարյանի անվան մրցանակ, 2004
- Երրորդ մրցանակ, «Мир в наследство» մանկական բնապահպանական երկրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթ, Մոսկվա, ՌԴ, 2004
- Երրորդ մրցանակ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված «Դրամը հայ երեխաների աչքերով» մրցույթ-ցուցահանդես, Երևան, Հայաստան, 2004
- Հատուկ մրցանակ և պարգև, «Երեխաները և շունը» թեմայով ցուցահանդես-մրցույթ, Չենստոխով, Լեհաստան, 2005
- Երկրորդ մրցանակ, Բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդես-մրցույթ Բնապահպանության թանգարանում, Երևան, Հայաստան, 2005
- Գրան-Պրի «Իմ հայրենիք» անվանակարգում, «Կանաչ մոլորակ» խորագիրը կրող միջազգային մանկական բնապահպանական ֆորում, Մոսկվա, ՌԴ, 2005[5]
- Առաջին մրցանակ, «Օլիմպիական խաղերը» ցուցահանդես-մրցույթ, Ռումինիա, 2006
- Ոսկե մեդալ, «Եգիպտոսը աշխարհի երեխաների աչքերով» խորագիրը կրող միջազգային մրցույթ-ցուցահանդես, Եգիպտոս, 2008
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղ, 1999
- Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահ, Երևան, Հայաստան, 2014[6][7]
- «Ներքին Բնություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդես ՀՀ մշակույթի նախարարության «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, 2017
- Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանում, Երևան, Հայաստան, 2017[8][9]
- «Հոգիս կտավի վրա» խորագիրը կրող անհատական ցուցահանդես Նարեկացի արվեստի միությունում (ՆԱՄ), Երևան, Հայաստան, 2018[10]
- «Հայացք ներսից», Հայաստանի նկարիչների միություն, 2019[11][12][13]
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան: Աշխատանքները տեղ են գտել «Աստվածաշունչ մանուկների համար» գրքում, 2001
- Թուֆենկյան հիմնադրամի կողմից կազմակերպված երեխաների աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք, Երևան, Հայաստան, 2003
- «Լանդշաֆտը երեխաների աչքերով» ցուցահանդես, Երևան, Հայաստան: Նկարների հետագա ցուցադրություն Ստրասբուրգում, 2003
- Նեկտար Սահակյանի նկարչական խմբի հինգ երեխաների խմբակային ցուցահանդես Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, Երևան, Հայաստան, 2004
- «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված ցուցահանդես Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, Երևան, Հայաստան: Աշխատանքները տպագրվել են «Սասունցի Դավիթ» գրքում, 2004 (Անգլերեն հրատարկության շապիկի ձևավորում և ևս երեք ձևավորումներ: ISBN 99941-0-079-3)
- «Մի քայլ առաջ» խորագիրը կրող ուսանողական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2009
- ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված երիտասարդական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2009
- Դիպլոմային աշխատանքների ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2010
- ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառք նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Երևան, Հայաստան, 2010
- ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի կողմից կազմապերպված ցուցահանդես-վաճառք նվիրված երիտասարդության միջազգային տարվան, Երևան, Հայաստան, 2010
- ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված երիտասարդական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2011
- ԵԳՊԱ 65- ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2011
- Ուսանողական մրցույթ-ցուցահանդես Երևանի քաղաքապետարանում, Երևան, Հայաստան, 2011
- Ուսանողական մրցույթ-ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2011
- Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ, Ակադեմիա ցուցասրահում, Երևան, Հայաստան, 2012 (մասնակից աշխատանքը տպագրվել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ մրցույթ ցուցահանդեսի կատալոգում):
- Գրաֆիկայի դիպլոմային աշխատանքների ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2012
- «Էրոտիկան արվեստում», ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ցուցահանդես «Ակադեմիա» պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2012
- Սբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
- Կին ստեղծագործողների Գարնանային ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի Հայ արտ մշակութային կենտրոն, Երևան, Հայաստան, 2013
- «Գարնանային մեղեդի» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
- ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված երիտասարդական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
- «Տարվա եղանակներ» խորագիրը կրող ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, Երևան, Հայաստան, 2013
- «Գրաֆիկա և Քանդակ» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
- «Հայաստան աշխարհ» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
- «Նատյուրմորտ» հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
- Հայ-Արտ մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Շախմատային Հայաստան» կերպարվեստի ցուցահանդես Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Երևան, Հայաստան, 2014
- Կանանց տոնին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2014
- «Գարնանային ցուցահանդես» Երևանի քաղաքապետարանի Հայ-Արտ մշակութային կենտրոնում, 2014
- «Записки натуралиста» խորագիրը կրող ցուցահանդես Սամարայի «Вавилон» ցուցասրահում, Մոսկվա, ՌԴ, 2015
- «Գարունը կանանց աչքերում» խորագիրը կրող ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, Երևան, Հայաստան, 2017
- Ցուցահանդես Մերիդիան Էքսպո կենտրոնում, Երևան, 2017
- Հայաստանի նկարիչների միության 85-ամյակին նվիրված, 2017
- Կանանց տոնին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2018
- Հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2018
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ նկարազարդողների կատալոգ (Illustrators.am 2013) ISBN: 978-9939-68-147-4
- Հայ նկարազարդողների կատալոգ (Illustrators.am 2014) ISBN: 978-9939-68-260-0
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մարիամ Գալստյանի արվեստը» (hy-AM)։ Վերցված է 2019-03-20
- ↑ «Mariam Galstyan at Imago Mundi»։ www.imagomundiart.com։ Վերցված է 2019-03-20
- ↑ Calcagno Leonardo։ «Mariam Galstyan, Graphic artist, painter, illustrator, graphic and web designer.»։ Baron Mag (անգլերեն)։ Վերցված է 2019-03-20
- ↑ Երբ նկարչուհին բացում է ներքինը
- ↑ «Лесная Россия» №10-11 (20-23) / 2006 сборник: ISBN 5-94898-039-1
- ↑ «Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-20
- ↑ «Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց Մարիամ Գալստյանի ցուցահանդեսը»։ life.mediamall.am։ Վերցված է 2019-03-20
- ↑ «Շատ աշխատելու, շատ սովորելու, մեր գործն ամբողջ սրտով սիրելու կարիք ունենք. երիտասարդ նկարչուհի»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-20
- ↑ «When artist opens her inner nature (video)»։ www.newsinfo.am։ Վերցված է 2019-03-20
- ↑ Journalist.am (2018-03-21)։ «ՀՈԳԻՍ ԿՏԱՎԻ ՎՐԱ»։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Վերցված է 2019-03-20
- ↑ ««Հայացք ներսից». Կայացավ Մարիամ Գալստյանի հերթական ցուցահանդեսը»։ iravunk.com։ Վերցված է 2019-06-04
- ↑ «Գյուղն ու մարդը՝ նկարչուհի Մարիամ Գալստյանի աչքերով․ բացվել է «Հայացք ներսից» ցուցահանդեսը»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-04
- ↑ «Նկարչուհի. «Ուզում եմ ինձ ճանաչեն որպես գյուղի պարզ մի աղջիկ»»