Մարթա Բուրխարդ
Մարթա Բուրխարդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1874[1][2] |
Ծննդավայր | Արաու |
Վախճանվել է | հունվարի 12, 1956[1][2] (81 տարեկանում) |
Մահվան վայր | Rapperswil, Rapperswil-Jona |
Մասնագիտություն | նկարչուհի և լուսանկարիչ |
Martha Burkhardt Վիքիպահեստում |
Մարթա Բուրխարդ (ֆր.՝ Martha Burkhardt, ապրիլի 30, 1874[1][2], Արաու - հունվարի 12, 1956[1][2], Rapperswil, Rapperswil-Jona), շվեյցարացի նկարչուհի, լուսանկարիչ: Ծնվել է Աարաու քաղաքում, մանկությունն անցել է Ռապերսվիլում: Հասուն տարիքում ևս ապրել է այստեղ:
Բովանդակություն
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարթա Բուրխարդի ընտանիքը Ռապերսվիլ է տեղափոխվել 1880 թվականին, որտեղ նրա տատիկն ու պապիկը նախագիծ էին ղեկավարում Fischmarktstrasse 6-ում և որտեղ նա անց է կացրել իր մանկությունը: Մեկ տարի անց Մարթան ու նրա փոքր եղբայրը` Մաքսը, կորցրել են իրենց պապիկին ու ու հորը և մեծացել են տատիկի ու մայրիկի խնամքի տակ: Քույն որ եղբայրը արտիստիկ տաղանդ ունեին, և Մաքսը դարձել է դեկորատիվ նկարիչ, իսկ հետագայում` լուսանկարիչ: Ազատամիտ երիտասարդ Մարթան արհամարհում էր սոցիալական սահմանափակումները, որոնք ճնշում էին կանանց 20-րդ դարի սկզբին: Նա «առաջիններից էր, որ սկսել է հեծանիվ քշել` սարսափ պատճառելով վախեցած մտքերին»: Իր եղբոր նման Մարթան նույնպես հետաքրքրվել է նկարչությամբ: Մոտավորապես 15 տարեկան հասակում նա Լոզանում սկսել է աշխատել որպես տնային գործեր կատարող` անցնելու համար այսպես կոչված Welschlandjahr-ը, որն այդ ժամանակ անցնում էին Արևմտյան Շվեյցարիայում ապրող կանայք` բարելավելու ֆրանսերեն լեզվի իրենց գիտելիքը: Այստեղ մի ուսուցիչ նկատում է Մարթայի արտիստիկ տաղանդը, սակայն արվեստի դաշնային ակադեմիան թույլատրում էր սովորել միայն տղաներին: Իր առաջին նկարներն արել է Փարիզում, 1898 թվականին: 1901-1906 թվականներին սովորել է Մյունխենում (Գերմանիա)` լինելով պրոֆեսորներ Ջանկի և Ֆելդբախի աշակերտը[3][4]:
Ճամփորդություններ և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերադառնալով Շվեյցարիա` Մարթա Բուրխարդը Ռապերսվիլում հիմնադրել է իր սեփական արվեստանոցը` որպես նկարիչ անկախ աշխատելու և ցուցահանդեսների մասնակցելու համար: Նա հաջողություն է ունեցել, և իր նկարների վաճառքից ստացած եկամուտը թույլ է տվել նրան տարվա մեջ մեկ անգամ, մի քանի շաբաթով մեկնել արտերկիր` Իտալիա, Սկանդինավյան երկրներ և Մարոկկո, ինչպես նաև` ճամփորդել դեպի Ֆրանսիա, Իսպանիա, Ռուսաստան և անգամ Կոստանդնուպոլիս: Կրթություն է ստացել նաև Նիդեռլանդներում և Շվեդիայում: Մետա Կիրչներից հրավեր է ստանալու մասնակցել Ջորջ 5-րդ թագավորի գահակալության արարողությանը Հնդկաստանում, որտեղից նա ընդարձակ ուղևորություն է կատարել դեպի ասիական երկրներ, չնայած այդ տարիներին հազվադեպ կանայք էին ճամփորդում առանց տղամարդկանց ուղեկցության: Մեծապես տպավորվելով ասիական հոգևոր արժեքներով` նա արտահայտել է Հնդկաստանից, Չինաստանից ու Ճապոնիայից ստացած իր տպավորություններն իր նկարներում, ինչպես նաև` գրել է հոդվածներ ամսագրերի համար և գրքեր, որոնք հենց ինքը պատկերազարդել է[3][4]: Վերադառնալով Ռապերսվիլ` արվեստագետն սկսել է մասնակցություն ունենալ հանրային կյանքում: Առաջին աշխարհամարտի ժամանակ մասնակցել է քաղաքում հումանիտար օգնություն հավաքելու գործընթացին, ինչպես նաև` 1918 թվականի Իսպանական գրիպի համաճարակի ժամանակ հիմնադրել է հիվանդանոց: Հիմնադրել է նաև կանանց և երեխաներին աջակցություն ու խնամք տրամադրող կազմակերպություններ:
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chinesische Kultstätten Und Kultgebräuche. Erlenbach 1920, 2010 reprint by Kessinger Publishing, 978-1168541581.
- Rapperswil die Rosenstadt erzählt aus ihrer ereignisvollen Vergangenheit sowie von ihrem tätigen und vergnüglichen Leben der Gegenwart zu hundert Zeichnungen. Erlenbach-Zürich und Leipzig 1921.
- Magie und Mystik, Gegensatz und Zusammenhang. Zürich und Leipzig 1935.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարթա Բուրխարդ կատեգորիայում։ |