Jump to content

Մարեկ Ռոդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարեկ Ռոդակ
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1996(1996-12-13)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կոշիցե, Սլովակիա
Հասակ 188 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Մարեկ Ռոդակ (սլովակ.՝ Marek Rodák, դեկտեմբերի 13, 1996(1996-12-13)[1], Կոշիցե, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Ֆուլհեմ» ակումբի դարպասապահ: Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոշիցե» ակումբի սան: 2013 թվականին տեղափոխվել է անգլիական «Ֆուլհեմի» համակարգ, սակայն սկզբնական շրջանում խաղացել է կրտսեր թիմերում և վարձավճարով հանդես եկել ցածր լիգաների ակումբներում։ 2015 թվականի առաջին կիսամյակում խաղացել է Հարավային ազգային լիգայում «Ֆարնբորոյի» կազմում, 2016 թվականի առաջին կիսամյակում՝ ազգային լիգայում «Ուելինգ Յունայթեդի» կազմում, իսկ 2017 թվականի գարնանը՝ Լիգա 2-ում «Աքրինգթոն Սթենլիի» կազմում[2]։ «Ֆուլհեմի» առաջին թիմի պաշտոնական խաղի հայտացուցակում առաջին անգամ հայտնվել է 2014 թվականի դեկտեմբերին, սակայն մնացել է պահեստայինների թվում: Ակումբի կազմում առաջին խաղը խաղացել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի շրջանակներում 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ուիքոմ Ուոնդերերսի» դեմ[3]։

2017 թվականի օգոստոսին վարձավճարով հանդես է եկել «Ռոտերեմ Յունայթեդում», իսկ հաջորդ տարի վարձավճարը երկարաձգվել է[4]։ Ռոդակը եղել է ակումբի հիմնական դարպասապահը՝ այդ ընթացքում խաղալով 83 հանդիպում առաջնություններում (որից 3-ը՝ փլեյ-օֆֆում)։ 2017/18 մրցաշրջանում նրա ակումբը դուրս եկավ Լիգա 1-ի փլեյ-օֆֆ փուլ և հաջորդ տարի հանդես եկավ Չեմպիոնշիպում:

2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը վերադարձավ «Ֆուլհեմ» և զբաղեցրեց հիմնական դարպասապահի տեղը՝ չեմպիոնշիպում անցկացրած 46 հանդիպումներից 33-ը և իր ակումբի բոլոր 3 հանդիպումները փլեյ-օֆֆում: Նրա ակումբը զբաղեցրեց չորրորդ տեղը լիգայում և փլեյ-օֆֆի միջոցով կարողացավ նվաճել դասի առաջխաղացման իրավունք: Սակայն Պրեմիեր լիգա դուրս գալուց հետո ակումբը վարձակալել է Ալֆոնս Արեոլին, ով սլովակին դուրս է մղել հիմնական դարպասապահի դիրքից: 2020/21 մրցաշրջանում Ռոդակը Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում՝ առաջին և վերջին տուրերում:

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրվել է Սլովակիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներ։ 19 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 5 պաշտոնական հանդիպում։ 21 տարեկանների հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, սակայն ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել: Հաջորդ ընտրական փուլում դարձել է երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղալով 9 հանդիպում: Իսլանդիայի հասակակիցների դեմ խաղում (3:2) հաղթական գոլը խփել է 94-րդ րոպեին[5][6]։ Սա Ռոդակի առաջին գոլը չէր կարիերայում, նա արդեն գոլ էր խփում «Ֆուլհեմի» երիտասարդական կազմի կազմում[7]։

Սլովակիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2018 թվականի հունիսին[8]։ Հավաքականի կազմում իր նորամուտի խաղը խաղացել է 2020 թվականի սեպտեմբերի 7-ին ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի շրջանակներում Իսրայելի դեմ։ 2021 թվականի հունիսին ընդգրկվել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հավաքականի կազմում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր՝ Մարեկ Ռոդակ ավագ (Ծնվել է 1971 թվականին) եղել է նաև ֆուտբոլիստ և խաղացել է դարպասապահի դիրքում, հետագայում՝ դարպասապահների մարզիչ[9]։ Կրտսեր եղբայր Պատրիկը (Ծնվել է 2002 թվականին) զբաղվում է նաև ֆուտբոլով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Marek Rodak: Accrington Stanley sign Fulham goalkeeper on loan». Արխիվացված է օրիգինալից 2021-06-25-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «WYCOMBE WANDERERS VS. FULHAM 0 — 2». Արխիվացված է օրիգինալից 2021-06-25-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  4. «Marek Rodak returns to Rotherham United…». Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «ICELAND U21 VS. SLOVAKIA U21 2 — 3». Արխիվացված է օրիգինալից 2020-11-07-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  6. «Fulham goalkeeper Marek Rodak scores last-minute winner on international duty». Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «ASTON VILLA V U21S VIDEO». Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «RODÁK'S INTERNATIONAL HEROICS». Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Marek Rodák st. o synovi: Má na to, aby chytal v Premier League». Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]