Մարգար խան Դավիթխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգար խան Դավիթխանյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Քաղաքացիություն  Իրան

Մարգար խան Դավիթխանյան, Իրանի ֆինանսների նախարար, Ղաջարական Պարսկաստանի երկրորդ թագավոր Ֆաթհ Ալի Շահ Ղաջարի մերձավոր խորհրդականը։ Դավիթխանյանների ընտանիքի անդամ[1]։ Որպես ֆինանսների նախարար Դավիթխանյանը Մեծ խաղի ընթացքում ձևավորել է Իրանի տնտեսական քաղաքականությունը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքունիքում իր պարտականությունները սկսելուց առաջ Մարգար Դավիթխանյանը կրթություն է ստացել արտասահմանում՝ Անգլիայում, Քեմբրիջում[2]։ Նա 44 տարի՝ 1804-1848 թվականներին, եղել է Ֆաթհ Ալի Շահ Ղաջարի ֆինանսական հսկիչը կամ գնումների պետը։ Նշվում է, որ նա իր պարտականությունները կատարել է ճշգրտությամբ[3]։ Նա նաև 15 տարի եղել է Իրանի ֆինանսների նախարարը[2]։

Իրանցի բանագնացները հանդիպում են Նապոլեոն I-ի հետ Ֆինկենշտայնի պալատում, 27 ապրիլի 1807 թվական

Դավիթխանյանը նշանակվել է գլխավոր ֆինանսական խորհրդական 1804 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, որը Հարավային Կովկասում գերիշխանության համար պայքար էր, որը սկիզբ է առել Պետրոս Առաջինի և Նադիր շահի կայսրությունների ժամանակներից։ Ե՛վ Ալեքսանդր ցարը, և՛ Ֆաթհ Ալի շահը հույս ունեին ամրապնդվել Վրաստանի վիճելի տարածքներում։ Թեև Պարսկաստանն ուներ թվային առավելություն ռազմի դաշտում, Ռուսաստանն ուներ գերազանց տեխնոլոգիա, պատրաստվածություն և ռազմավարություն։ Չնայած Նապոլեոնի հետ Պարսկաստանի դաշինքին, Ֆրանսիան չէր կարող Պարսկաստանին կոնկրետ օգնություն ցուցաբերել, և 1813 թվականի սկզբին Պարսկաստանը ստորագրեց Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսաստանին զիջեց ժամանակակից Դաղստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Արցախի մեծ մասը։ Ռուսաստանը նաև առևտրային իրավունքներ ձեռք բերեց Պարսկաստանի ներսում[4][5]։

Թուրքմենչայի պայմանագրի ստորագրում

Թեև պատերազմից հետո տասներեք տարի թագավորեց խաղաղությունը, պարսկական տնտեսությունը խարխլված էր, ինչը ստիպեց Դավիթխանյանին ապավինել արտաքին ներդրումներին։ 1826 թվականի հուլիսին Ռուսաստանը գրավեց Միրաքը՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը և վերսկսելով պատերազմը երկու տերությունների միջև։ Պարսկաստանը 1828 թվականի փետրվարին պատերազմի ավարտի համար կնքեց Թուրքմենչայի պայմանագիրը, որը Դավիթխանյանին ստիպեց վճարել 20 միլիոն ռուբլի արծաթով։ Քանի որ Ռուսաստանը մեծացնում էր իր ազդեցության գոտին Իրանում, Դավիթխանյանը փորձեց կասեցնել շահի ֆինանսների նվազող հոսքը, կազմակերպեց արտաքին վարկեր և կառավարեց ներքին տնտեսական անկայունությունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rain, Ismail. Armenian Iranians. Amirkabir Publishing Institute, Tehran: Helmand Publications.
  2. 2,0 2,1 2,2 Navasargian, Alice (2012). The Immortals.
  3. Hovian, Andranik. Armenians of Iran. International Center for Western Dialogue, Tehran: Hermes Publications.
  4. Baddeley, John F. (1908). The Russian Conquest of the Caucasus. London: Green and Co. էջեր 90.
  5. Fisher, William Bayne (1991). The Cambridge History of Iran. Cambridge University Press. էջեր 145–146.
  6. Bournoutian, George A. (2001). Armenians and Russia, 1626-1796: A Documentary Record. Mazda Publishers. ISBN 9781568591322.