Մարգար Մելքոնյան
Մարգար Մելքոնյան անգլ.՝ Markar Melkonian | |
---|---|
Ծննդավայր | Վիսեյլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում |
Գիտական աստիճան | PhD in philosophy? |
Երկեր | My Brother's Road? |
Մասնագիտություն | գրող, ակտիվիստ և դասախոս |
Աշխատավայր | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ)[1] |
Կայք | melkonianbooks.com |
Մարգար Մելքոնյան (, Վիսեյլիա), ամերիկահայ գրող, դասախոս[2]։
Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի եղբայրն է[3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգար Մելքոնյանի «My Brother's Road: An American's Fateful Journey to Armenia» («Իմ եղբոր ճանապարհը. Մի ամերիկացու ճակատագրական ճանապարհորդությունը դեպի Հայաստան», թարգմանվել է հայերեն «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը» անվանմամբ) հուշագրական գրքում մանրամասն նկարագրվում է եղբոր՝ Մոնթե Մելքոնյանի կյանքը և նրա նշանակալից դերը Արցախյան ազատամարտում[4][5][6]։ Գիրքը հրատարակվել է IB Tauris հրատարակչության կողմից 2005 թվականին, ամփոփվել և վերահրատարակվել է 2008 թվականին։ Թարգմանվել է հայերեն, իտալերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։
Մելքոնյանը նաև խմբագրել է 1993 թվականին լույս տեսած Մոնթե Մելքոնյանի հեղինակած «The Right to Struggle» («Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի մասին») գրվածքների ընտրանին։ 2003 թվականից հասանելի է նաև հայերեն թարգմանությամբ[7]։
Մելքոնյանի այլ գրքերը ներառում են «Richard Rorty's Politics: Liberalism at the End of the American Century» («Ռիչարդ Ռորտիի քաղաքականությունը. Լիբերալիզմը ամերիկյան դարի վերջում»)[8] և «Marxism: A Post-Cold War Primer» («Մարքսիզմ. Հետ-սառը պատերազմյան ձեռնարկ») գրքերը[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.csun.edu/humanities/philosophy/lecturers
- ↑ Մելքոնյան Մարգար (2005)։ My brother's road : an American's fateful journey to Armenia։ Սեդա Գպրանեան-Մելքոնյան։ Լոնդոն: I.B. Tauris։ ISBN 9781850436355։ OCLC 56805609
- ↑ ««Ավո, դու անմահ ես»․ Մարտունիում Մոնթեի հիշատակի օրերն են»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-08
- ↑ Amirkhanian Angela (դեկտեմբերի 13, 2009)։ «A Commander, A Hero, A Brother: Chronicling the Plight of UC Berkeley Alumnus, Monte Melkonian»։ The Armenian Chronicles։ Վերցված է հունվարի 24, 2010
- ↑ «"My Brother's Road" Serves as Conduit for Dialogue»։ The Armenian Reporter։ ապրիլի 2, 2005։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 2, 2012-ին։ Վերցված է հունվարի 24, 2010
- ↑ «Մարգար Մելքոնյանի «Իմ եղբոր ճանապարհը» հուշագրությունը պատրաստ է»։ «Ազգ» օրաթերթ։ 2005-01-19։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-08-ին։ Վերցված է 2020-06-08
- ↑ Մելքոնյան Մոնթե (2003)։ Պայքարելու իրավունքը։ Հայոց ազգ. հարցի մասին. Մոնթե Մելքոնյանի գրվածքների ընտրանի (հայերեն)։ «Մոնթե Մելքոնեան» հաս. կազմակերպ.
- ↑ Մելքոնյան Մարգար (1999)։ Richard Rorty's politics : liberalism at the end of the American century։ Amherst, N.Y.: Humanity Books։ ISBN 9781573927253։ OCLC 41649687
- ↑ Մելքոնյան Մարգար (1996)։ Marxism: A Post-Cold War Primer։ Boulder: Westview Press։ ISBN 978-0756763718
|