Պայքարելու իրավունքը |
---|
Հեղինակ | Մոնթե Մելքոնյան |
---|
Թեմա | հայրենասիրություն |
---|
Լեզու | հայերեն |
---|
Էջեր | 296 |
---|
Նկարազարդող | Զավեն Խաչիկյան |
---|
Թարգմանիչ | Վահան Մկրտչյան |
---|
ՀՏԴ | 94(479.25) |
---|
ԳՄԴ | 63.3(5Հ) |
---|
Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի մասին Մոնթե Մելքոնյանի գրվածքների ընտրանի (անգլ.՝ The Right to Struggle: Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question), 1981-1991 թվականների ընթացքում Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կողմից գրած նամակների, հուշերի և հոդվածների հավաքածու։ Կազմողը հերոսի եղբայր՝ Մարգար Մելքոնյանն է[1]։
Գիրքը իրենից ներկայացնում է հայկական հարցի շուրջ մտքերի հավաքածու։ Գրված է եղել 1981-1991 թվականներին։ Ընդգրկում է կազմակերպչական հարցեր և ռազմավարություն, հայոց պատմության մեկնաբանություններ և Սփյուռքի ուսումնասիրություն։ Վերջին գլուխը նվիրված է Արցախյան հակամարտությանը։ «Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին։ Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզում ները։ Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության և նպատակների վերաբերյալ։ Առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին անգլերեն։
1990 թվական, մի մենագրությունից, 1977-78 թվականների համոզումներն ու հետևող քայլերը բացատրելիս՝
|
Ինձ ամեն ինչ այնքան պարզ և տրամաբանական էր թվում, նույնիսկ՝ թվաբանական։ Սփյուռքահայերը Հայաստանից դուրս են ապրում, որովհետև Ցեղասպանությունից հետո հարկադրված թողել են երկիրը։ Այսօր նրանք չեն կարող վերադառնալ, որովհետև թուրքական պետությունն իսկապես գաղութատիրական է, շահագործող, ազգայնամոլ և ֆաշիստական։ Հետևաբար՝ մեր ազգը պետք է զինյալ պայքար մղի այն տեղ՝ շոշափելի որևէ իրավունք ձեռք բերելու համար։ Եվ յուրաքանչյուր հայ հայրենասեր՝ ներառյալ, անշուշտ, ես, պետք է գնա և մասնակցի այդ պայքարին։ Այո՛, ամեն ինչ այդքան պարզ էր ինձ համար։
1981 թվական դեկտեմբերի 8, հատված ֆրանսիական դատարանի առջև ինքնապաշտպանական ճառից, Մոնթեին դատում էին կեղծ անձնագիր կրելու պատճառով
Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր ունեն. բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան և այլն։ Դա ոչինչ չի նշանակում։ Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն։
|
|
1986 թվական, հատված բանտից գրած նամակից
|
Շահագործումն ու ճնշումը էությամբ բռնության ձևեր են, և ինձ ու այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր, ներառյալ՝ բռնության տարբերակները։ Սա բնական և համապատասխան է իրերի ընթացքին։ Ինձ հետաքրքիր չէ՝ մարդ ծնվել է ճնշող, թե այդ դիրքերում է հայտնվել «հետևողական ճիգերի» արդյունքում։ Եթե նա ճնշում է, ապա ճնշում է։ Եթե նա չի ցանկանում իր պահվածքը կամովին ուղղել, ապա մնում է գործը կոշտությամբ գլուխ բերել։ Այսքան պարզ։
|
|
1991 թվական, օգոստոս, տեսաերիզային անտիպ հարցազրույցից
|
Կարծում եմ, որ 1988 թվականից ի վեր գրեթե ամեն մարդ վերագնահատել է իր գաղափարները աշխարհում կատարվածների մասին։ Դա չի նշանակում, որ ես կամ ոմանք փոխել ենք գաղափարախոսական մեր ընդհանուր տեսակետները։ Դա նշանակում է, որ իրադրությունը ցույց է տալիս, որ ժամանակն է վերագնահատելու մեր տեսակետներից որոշ բաներ Դրանցից մեկը վերաբերմունքն է սոցիալիզմին, այն, որ ավելի քան երբեք պետք է շեշտել ժողովրդավարության կարևորությունը, ինչպես և այն, որ Խորհրդային Միությունը չներկայացրեց դեպի լավը գնացող էվոլյուցիոն այն պետական համակարգը, որին սպասում էինք։ Ընդհա կառակը, գոյություն ունեցող համակարգը պատճառում էր մեծ դժվարու թյուններ, ստեղծում լճացում։ Այն սոցիալիզմը վերածել էր մի ծաղրանքի և, վերջին հաշվով, վարկաբեկեց սոցիալիզմ բառը։ Հետևաբար՝ գաղափարներս, իհարկե, առաջընթաց ապրել են։ Բայց դա չի նշանակում, որ փոխել եմ աշխարհի նկատմամբ գաղափարախոսական իմ ընդհանուր տեսակետները։ Օրինակ՝ սոցիալիստական հեղափոխության ժամանակ ամենակարևոր կարգախոսներից էին՝ «հողը հանձնել գյուղացիներին», «ժողովրդավարություն», «ավելի մեծ իշխանություն հանձնել ժողովրդին»։ Այդ բոլորը հեղափոխությունից քիչ անց մերժվեց և ոտնակոխ արվեց՝ նույն այդ կարգախոսները օգտագործելով հանդերձ։ Հիմա Հայաստանի իշխանությունները (և գրեթե բոլոր քաղաքական հոսանքները) մեծ ճիգեր են թափում հողը գյուղացուն վերադարձնելու, ավելի լավ ժողովրդավարություն կերտելու, ժողովրդին ավելի շատ իսկական իշխանություն տալու ուղղությամբ, թեև դեռ շատ անելիքներ կան, շատ անելիքներ:... Պետք է տեսնել խնդիրներն այնտեղ, որտեղ նրանք կան, և անմիջապես սկսել լուծել դրանք։ Ներկայի խնդիրներից մեկը ազգային հարցն է, իսկ մեկ ուրիշը՝ տնտեսական վիճակը։ Ինչպես ստեղծել հզոր տնտեսություն՝ առանց վերստին հաստատելու շահագործող մի համակարգ, հատկապես շատ վայրագ շահագործող մի համակարգ։ Նախորդ համակարգը դարձավ շահագործող, բյուրոկրատներն ու բարձր պաշտոն ունեցողները շահագործում էին իրենց դիրքերը և ուրիշ մարդկանց աշխատանքը, և, այսպիսով, շահագործող մի դասակարգ առաջացավ Խորհրդային Միությունում և Խորհրդային Հայաստանում։ Պետք է խուսափենք, որ այդ վարչակարգին մեր հակազդեցությունից շահագործող դասակարգի մի այլ տեսակ չառաջանա։
|
|
1991 թվական օգոստոս, տեսաերիզային անտիպ հարցազրույցից
|
Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու լավագույն ձևն այդ պայ քարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է։
1991 թվական, հոկտեմբեր, սփյուռքահայ ընկերներին և բարեկամներին ուղղած տեսաերիզային ուղերձից
70 տարի սփյուռքում խոսել ենք հողային հարցի մասին, մեր հայրենիքի, այսինչի, այնինչի մասին։ Բայց հիմա հստակ է, որ հարցը պիտի լուծվի հիմա, ա՛յս օրերին, այս շաբաթներին, ա՛յս տարի։
|
|
1992 թվական, հունվարի 25, հատված սփյուռքահայ ընկերներին ու բարեկամներին ուղղված ուղերձից
|
Ադրբեջանի կառավարությունը հստակորեն որոշել է Արցախը դատարկել հայերից, և հետևաբար՝ դիմադրելուց բացի այլընտրանք չկա։ Ուրեմն այս պարագայում պարտվելու իրավունք չունենք։ Այս անգամ պետք է հաղթենք։ Պետք է հաղթենք։ Շատ հայեր չեն հասկա- նում, որ կարող ենք հաղթել։ Բայց ռազմական և թվային առումով ավելի տկար ուժը կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե լինի վճռական և կազմակերպված։
|
|
1991 թվական օգոստոս, տեսաերիզային անտիպ հարցազրույցից
|
Հայկական հարցի լուծման համար, այսինքն՝ հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականու թյունը։ Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, և որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա, կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում։
|
|
1993 թվական, ապրիլ, բրիտանական հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցից՝
|
Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ։ Այս հայրենիքը նույնքան իմն է, որքան որևէ ուրիշ հայինը։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նույնքան պատասխանատու եմ, որքան ցանկացած հայ։ Հետևաբար՝ բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ։
|
|
1993 թվական, փետրվարի 16
|
Անցյալում սփյուռքում պայքարել եմ մեր ժողովրդի իրավունքների համար և այստեղ եմ նույն պատճառով։ Սա այդ նույն պայքարի շարունակությունն է։ Շատ բնական է։ Բնական է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ բնական է։ Բոլորի իրավունքն է, նաև՝ պարտակա նությունը։ Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկել նույնն անելու, միայն այն է զարմանալին։ Շատ պիտի ուզեի, որ թե՛ Հայաստանից ավելի շատ մարդիկ գան, թե՛ սփյուռքից։ Այսինքն՝ ինչքան հայ կա, իսկական հայրենասերներ, իրենց տեղն այսօր Արցախում է։
|
|
1993 թվական, ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցից
|
Արցախյան պայքարի առաջին պատճառը սկզբունքային է։ Լեռնային Ղարաբաղը հայկական հայրենիքի անբաժանելի մասն է։ Այն Հայաստանի նույնքան մասն է, որքան ցանկացած այլ մաս, ինչպես Երևանը, Դիլիջանը, Սևանը... Եվ, հետևաբար, այն պետք է վերամիավո րենք մեր հայրենիքին։ Այն շատ պատեհապաշտ պատճառաբանությամբ Ստալինը 1921-ին կամայականորեն ներառել էր Ադրբեջանի կազմում, և, հետևաբար, ներկայում փորձում ենք ուղղել այդ սխալը։ Երկրորդը, այնտեղի ժողովրդի պայքարը իր տներն ու ընտանիքները պաշտպանե լու համար է։ Նրանք շատ լավ գիտեն, որ եթե չպայքարեն, ազերիները գալու են նրանց սպանելու, գյուղերը վառելու և իրենց դուրս շպրտելու Եվ երրորդ, շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը ունի ծավալապաշտական նկրտումներ, որոնք Արցախից շատ այն կողմ են գնում՝ ներառելով Զան գեզուրը, ներկա Հայաստանի հարավային մասը։ Հետևաբար՝ գիտակցում ենք, որ եթե այստեղ չդիմադրենք, ապա պատերազմը շարունակ վելու է այսօր Հայաստան ճանաչված հողամասի վրա։ Կարճ ասած՝ այլընտրանք չունենք, այս բանը պետք է անենք։
|
|
«Արցախ» թերթ, հունիսի 22, 1993 թվական՝
|
Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու։ Արցախը կորոշի հայության ճակատագիրը։
|
|
«Արցախ» թերթ, հունիսի 22, 1993 թվական
|
Չեմ հավատում, որ թուրքերն ավելի շատ զինուժ օգտագործեցին Բուզլուխում, Էրքեջում ու Մանաշիդում, քան Մաճկալաշենում։ Առաջին անգամ մենք ոնց դիմացանք և նույնիսկ լավ ջարդ տվինք։ Մաճկալաշենում պատասխանատվության զգացում կար, Շահումյանում՝ ոչ ահա գլխավոր պատճառը։ Դիրքերում խմիչքի բալոններն առաջները դրած՝ խմում էին, ու կարծես այդպես էլ պետք է լիներ։ Գիտեք, թե այստեղ դա չէ՞ր նկատվում։ Միայն օրինավոր ու իսկական բանակ ունենալով կհաս նենք մեր նպատակին՝ մեր հողերի ազատագրմանը։ Պետք է ավելի լավ զինվենք, կարգապահությունն ուժեղացնենք, այլապես դատապա րտված կլինենք կործանման։ Մենք չպետք է սպասենք, որ մեր գլխին խփեն, ու նոր պատասխանենք։ Ավելի տկար լինելով հանդերձ՝ կարող ենք հաղթել։ Ես էլ գիտեմ, որ Ադրբեջանն ուժեղ է, բայց պատմությունը ցույց է տվել, որ նվազ ուժ ունեցողն էլ կարող է հաղթել ուժեղին։ Ապացույցը՝ Վիետնամը, Աֆղանստանը և այլ երկրներ։
|
|
«Նոր կյանք», (ԱՄՆ), հունիսի 23, 1993 թվական՝
|
Մենք վերատիրացանք մեր տներին և կալվածքներին։ Քելբաջարը պարզապես ազերիների ռազմական մի կայան էր և զինամթերանոց։ Եթե շրջանը չմաքրագործեինք, հայերի համար Ղարաբաղ գոյություն չէր ունենալու։ Մեր պայքարը հարձակողական չէ, այլ գոյատևման հարց է։
|
|
1992 թվական, հոկտեմբերի 3, Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից
|
Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե մենք ներխուժում ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում։ Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին, մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել։
...Հայաստանը պետք է հասկանա, որ պատերազմի մեջ ենք։ Լուրջ է այս պատերազմը։ Բոլոր ուժերը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք։ Ինչքան կամաց աշխատենք, այնքան երկար կտևի, այնքան դժվար կլինի, ավելի շատ զոհեր կունե նանք։ Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ։ Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով։ Դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք։ Բայց պատերազմն այդպես է։ Պատերազմը միայն դժվարություն է։ Պատերազմը՝ հաճելի բան չէ։ Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել, ուրեմն շատ ապուշ են։ Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնենք, պիտի դպրոց չգնանք։ Այս ամենը չմոռանալով՝ մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք։ Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլորիս համար։
Հուսով եմ, որ սա կազդի ամբողջ Արցախի, ամբողջ հայության հոգեբանության վրա։ Պետք է ուժեղ մնան իրենց դիրքերում, կռվեն, հետո խրամատավորվեն և խրամատի մեջ մնան... ոչ թե Մարտակերտի պես կռվեն, առաջ գնան, հետո ամեն մեկն ասի՝ մեր գործը վերջացավ, և թող նեն հեռանան։ Այստեսակ ապուշությունների պատճառով մեծ կորուստներ ենք ունեցել, տվել ենք մեր հայրենիքի մի կարևոր մասը՝ Շահումյանն ու Մարտակերտը։ Հուսով եմ, որ բոլորի վրա կազդեն մեր հաղթանակն ու մեր աշխատելու ձևը։ Այսինքն` կռվել, առաջ գնալ, խրամատավորվել, պահել։
|
|
1992 թվական, հոկտեմբերի 4, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից՝
|
Մենք մտել ենք այնտեղ, որ պատմականորեն մերն է։ Շատ ենք ցանկանում, որ ընդհանրապես սփյուռքում, Հայաստանում և ամեն տեղ մեր ժողովուրդը հասկանա, որ պետք է օգնի։ Պետք է այս խնդիրն ընկալի իբրև հայ ժողովրդի այսօրվա առաջնահերթություն։ Թե որքան դժվարու թյունների մեջ է Հայաստանը, մենք շատ լավ հասկանում ենք, տնտեսական, ամեն տեսակ դժվարության մեջ է։ Բայց եթե չհաղթենք այս պատերազմում, այդ մյուս խնդիրները միայն ավելի վատ պիտի դառնան, և նաև մեր պատմությունը, իմ կարծիքով, կարող է վերջանալ։ Հայոց պատմության վերջին էջը կարող ենք շրջել, եթե կորցնենք այս հողակտորը։
|
|
1992 թվական, հոկտեմբերի 4, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից՝
|
Պետք է ասեմ, որ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ է, որ կարող է մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացում։ Եթե ազերիները գրավեն Արցախը, հաջորդը՝ Զանգեզուրն է։ Բոլորս գիտենք, որ Զանգեզուրի վրա հողային պահանջ ունեն, պատերազմը կշարունակվի Զանգեզուրի դեմ։ Եթե Զան- գեզուրը վերցրին, բոլորիս համար հստակ է, թե ինչ պիտի նշանակի մեր հայրենիքի համար։ Ամեն մարդ պետք է զգա, թե ինչքան կարևոր է սա, և ամեն մարդ պետք է ամեն ինչ անի, որ շուտ վերջացնենք այս պատերազմը։
|
|
1993 թվական, մարտի 29-30, Քելբաջարի գործողության ընթացքում, Դադիվանքի մերձակայք՝
|
Նախընտրում էինք, որ Քելբաջարի խաղաղ բնակչությունը ապա- հով դուրս գա այստեղից, և հետո առաջ գնանք։ Բայց կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տալիս։
...Այս հարցը պատմական է։ Մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է վերջապես այս շրջանը վերամիացնել Հայաստանին։ Ինչպես կտեսնես ամեն տեղ, ուր կգնաս, մի վանք կա, հայկական հող է այդ։ Ամեն գյուղ, որ կմտնես, կտեսնես, որ իսկապես հայկական հող է։ Եվ չափազանց կարևոր է այս երեք հազար քառակուսի կիլոմետրը միացնել։ Արցախի պատմության համար էլ որոշիչ դեր կխաղա այս շրջանի ազատագրումը։ ...Հոգևոր, քաղաքական, ռազմական, ամեն կերպ։ Շատ կարևոր է տանել այս հաղթանակը։
|
|
1993 թվական, ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցից՝
|
Այս շրջանի՝ Հայաստանի մաս կազմելն ընդունող ցանկացած քաղա քացիական բնակչի վերադարձը մենք թույլ ենք տալու։ Ցավոք, պետք է նշեմ, որ իրականությունը հետևյալն է. 1988-ից, երբ Արցախը Հայաստանին վերամիավորվելու շարժումը սկսվեց, խորհրդային բանակը նեցուկ կանգնեց ազերիներին, և ամբողջ չորս տարի այդ ուժերը շատ ինքնավստահ էին։ Շատ ազերիներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչներ, շատ ամբարտավան կեցվածք ցուցաբերեցին հայերի պահանջների նկատմամբ։ Եվ պետք է ասեմ, որ հիմա երկու կողմերում էլ քաղաքացիները շատ բևեռացված են, և չեմ կարծում, որ շատ ազերիներ հանգիստ սրտով կվերադառնան Քելբաջար։ Ցավոք, սա է իրականությունն այսօր։
|
|
Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2007 թվականի հոկտեմբերին իսկ վերահրատարկվել է 2021 թվականին[1]։