Մարգար Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգար Եսայան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ, 26-րդ և 27-րդ գումարման պատգամավոր
նոյեմբերի 1, 2015 -
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Անատոլիական համալսարան (1995)
Մասնագիտություն՝ գրող, լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 4, 1969(1969-02-04)[1]
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա[1]
Վախճանի օր հոկտեմբերի 16, 2020(2020-10-16)[2] (51 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Մարգար Եսայան (փետրվարի 4, 1969(1969-02-04)[1], Ստամբուլ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 16, 2020(2020-10-16)[2], Ստամբուլ, Թուրքիա), հայազգի թուրքական քաղաքական և կուսակցական գործիչ, գրող[3], լրագրող, հրապարակախոս[3], վերլուծաբան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ, 26-րդ[3] և 27-րդ[4] գումարման պատգամավոր 2015 թվականի նոյեմբերի 1-ից, Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, կուսակցության ղեկավար խորհրդի անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլ քաղաքում։ Սովորել է Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում։ 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում[5]։ Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող։

2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը դարձել է խորհրդարանի պատգամավոր[4]։

Մարգար Եսայանը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #133771245 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.haberturk.com/son-dakika-ak-partili-milletvekili-markar-esayan-hayatini-kaybetti-2838151
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Հայազգի պատգամավորը Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար խորհրդի կազմում. «Հաբերլեր»». Առավոտ. 23 Մայիսի, 2016.
  4. 4,0 4,1 «Մարգար Եսայանը կրկին Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է դարձել». news.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  5. Մարգար Եսայան
  6. «Son dakika haberler... Markar Esayan hayatını kaybetti». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]