Մարգարետ Էբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարետ Էբոթ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1876(1876-06-15)[1][2]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունիսի 10, 1955(1955-06-10)[3] (78 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ
ԳերեզմանՀարմոնի Գրուվ գերեզման
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգոլֆ խաղացող
ԱմուսինFinley Peter Dunne?
Ծնողներհայր՝ Charles Patterson Abbott?, մայր՝ Mary Abbott?
ԵրեխաներPhilip Dunne?
 Margaret Abbott Վիքիպահեստում

Մարգարետ Էբոթ Իվես (անգլ.՝ Margaret Abbott, հունիսի 15, 1876(1876-06-15)[1][2], Կալկաթա, Բրիտանական կայսրություն - հունիսի 10, 1955(1955-06-10)[3], Գրինվիչ), ամերիկացի սիրողական գոլֆ խաղացող։ Եղել է առաջին ամերիկուհին, որը հաղթել է Օլիմպիական խաղերում՝ 1900 թվականի ամառային օլիմպիական խաղերի կանանց գոլֆի մրցաշարում։

Էբոթը ծնվել է 1978 թվականին Բրիտանական տիրապետության Կալկուտա (այժմ՝ Կալկաթա) քաղաքում, իսկ 1884 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Չիկագո։ Այնտեղ միացել է Չիկագոյի գոլֆի ակումբին Ուիտոնում, որտեղ մարզվել է Չարլզ Բ. Մակդոնալդի և Հ. Ջ. Ուիգհեմի հետ։ 1899 թվականին մոր հետ մեկնել է Փարիզ՝ արվեստ սովորելու։ Հաջորդ տարի մոր հետ գրանցվել է կանանց գոլֆի մրցաշարի՝ չիմանալով[4][5], որ դա եղել է ժամանակակից երկրորդ Օլիմպիական խաղերը։ Էբոթը հաղթել է մրցաշարում 47 հարվածով, նրա մայրը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։ Էբոթը որպես մրցանակ ստացել է ճենապակյա աման։

1902 թվականի դեկտեմբերին Էբոթն ամուսնացել է գրող Ֆինլի Փիթեր Դանի հետ։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Նյու Յորք, ամուսնության ընթացքում ունեցել են չորս երեխա։ Էբոթը մահացել է 76 տարեկանում 1955 թվականին՝ առանց իմանալու, որ հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա հայտնի չի եղել մինչև այն պահը, երբ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Պոլա Ուելչն ուսումնասիրել է նրա կյանքը։ 2018 թվականին «Նյու Յորք Թայմսը» հրապարակել է նրա ուշացած մահախոսականը։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոթը ծնվել է 1978 թվականին Բրիտանական տիրապետության Կալկուտա (այժմ՝ Կալկաթա) քաղաքում, Չարլզ և Մերի Էբոթների ընտանիքում։ Նրա հայրը ամերիկացի մեծահարուստ վաճառական է եղել, որը մահացել է 1879 թվականին։ Մարգարետը մոր, եղբայրների ու քույրերի հետ տեղափոխվել է Բոստոն։ Պատանեկության տարիներին նրա մայրը դարձել Է «Չիկագո Հերալդի» գրական խմբագիրը, իսկ 1884 թվականին ընտանիքը տեղափոխվել է Չիկագո։

19-րդ դարի վերջին կանանց արգելվել է մասնակցել տարբեր մարզաձևերի մրցումներին։ Գոլֆի ակումբները կանանց թույլ են տվել խաղալ միայն այն դեպքում, եթե նրանց ուղեկցել է տղամարդ։ Էբոթը մոր հետ սկսել է գոլֆ խաղալ Չիկագոյի արվարձանում գտնվող Ուիթոն քաղաքի՝ Չիկագոյի գոլֆի ակումբում։ Նրան մարզել են սիրողական գոլֆ խաղացողներ՝ Չարլզ Բ. Մակդոնալդը և Ուիգհեմը։ Էբոթը և Մակդոնալդը եղել են գործընկերներ 1897 թվականին՝ Վաշինգտոն Պարկում կայացած մրցաշարում։ Մինչև 1899 թվականը հաղթել է մի քանի տեղական մրցաշարերում։ Նրան անվանել են «կատաղի մրցակից» և հայտնի է, որ ունեցել է «հիանալի ճոճանակ»[6]։ Նույն տարում Էբոթը և իր մայրը ճանապարհորդել են դեպի Փարիզ։ Նրա մայրը ուսումնասիրել և գրել է «Կանանց Փարիզ, Առօրյա կյանքի ուղեցույց Ֆրանսիայի մայրաքաղաքում» (1900) ուղեցույցը, Մարգարեթը արվեստ է սովորել Օգյուստ Ռոդենի և Էդգար Դեգայի հետ միասին։

Փարիզի Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Էբոթը մասնակցում է կանանց գոլֆի մրցումներին 1900 թվականի Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում կայացած Օլիմպիական խաղերում:
Refer to the caption
Հոդված Էբոթի հաղթանակի մասին Chicago Tribune-ում, 1900 թվականի հոկտեմբերի 7[7]

1900 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունեցել Փարիզում մայիսից հոկտեմբեր ամիսներին, երկրորդ ժամանակակից Օլիմպիական խաղերն են եղել։ Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենն ի սկզբանե նախատեսել է անցկացնել միայն տղամարդկանց համար նախատեսված խաղեր։ Այնուամենայնիվ, 1900 թվականին կանանց թույլատրվել է մրցել հինգ մարզաձևերում՝ գոլֆ, թենիս, առագաստանավային սպորտ, թիավարություն և ձիասպորտ[8]: Ընդհանուր 997 մարզիկներից 22-ը եղել են կանայք։ Մրցումները չեն ունեցել համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև չի եղել բացման կամ փակման արարողություն, և խաղերում ներառված են եղել այնպիսի մարզտաձևեր, ինչպիսիք են պարանի ձգումը, օդապարիկ թռցնելը և աղավնիների մրցավազքը[9][10]: Նախատեսված է եղել գոլֆի երկու մրցաշար՝ մեկը տղամարդկանց և մեկը կանանց համար[11]: «Prix de la ville de Compiègne» կոչվող կանանց մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Կոմպիենում, Փարիզից մոտ 30 մղոն (48 կիլոմետր) հյուսիս[12][13]:

Գոլֆի մրցաշարը հայտարարվել է որպես «ցուցահանդեսային մրցույթ» կամ «համաշխարհային ցուցահանդես Փարիզում»՝ օլիմպիական իրադարձություն կոչվելու փոխարեն[10]: Օլիմպիական խաղերի պատմաբան Բիլ Մալոնը ավելի ուշ ասել է՝ «1900 թվականին շատ մրցումներ համարվում էին ցուցադրական մարզաձևեր։ Շատ դժվար է ասել, թե որն էր օլիմպիական մարզաձևը, ինչը՝ ոչ»։ Մալոնի խոսքով՝ «շատ մարզիկներ չգիտեին, որ մասնակցում են Օլիմպիական խաղերին»։

Էբոթը մրցաշարի մասին իմացել է թերթի հայտարարությունից։ Սովորելուց դադար վերցնելուց հետո որոշել է գրանցվել այս միջոցառմանը։ Հաղթել է 47 հարվածով։ Պոլին Ուիթիերը 49 հարվածով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Էբի Պրատը 53 հարվածով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[7]: Մերի Էբոթը նույնպես մասնակցել է մրցաշարին և 65 միավորով զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[14]: Բոլոր տասը մասնակիցները հանդես են եկել երկար կիսաշրջազգեստներով և գլխարկներով։ Ֆիլիպ Դանի խոսքով՝ մայրը հետագայում իր ընտանիքին ասել է, որ հաղթել է մրցաշարում, «քանի որ բոլոր ֆրանսիացի աղջիկներն ակնհայտորեն սխալ են հասկացել այդ օրը նախատեսված խաղի բնույթը և եկել են խաղալու բարձրակրունկներով և կիպ կիսաշրջազգեստով»[15]:

Իր հաղթանակի համար Էբոթը պարգևատրվել է հին սաքսոնական ճենապակյա ամանով[7]: Փարիզի խաղերի որոշ մրցումների հաղթողները պարգևատրվել են ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Վերնոնի նախագծած ուղղանկյունաձև ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով[16]: Շատ այլ մրցումներում, ներառյալ գոլֆը, մեդալներ չեն շնորհվել, և դրանց փոխարեն եղել են գավաթներ, ամաններ և նմանատիպ այլ առարկաներ[17]: Էբոթի հաղթանակի մասին հաղորդվել Է Chicago Tribune-ում։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոթը Chicago Tribune-ում, 1902 թվականի նոյեմբերի 28

Էբոթը մնացել է Փարիզում և հաղթել Ֆրանսիայի առաջնությունում, նախքան 1901 թվականին Ամերիկա վերադառնալը։ Ամուսնացել է գրող Ֆինլի Փիթեր Դանի հետ 1902 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ըստ Chicago Tribune-ի, չնայած հարսանեկան արարողությունը «նշվել է հնարավորինս հանգիստ և հնարավորինս քիչ ցուցադրությամբ», նրանք տասնյակ հեռագրեր են ստացել ներառյալ Արթուր Կոնան Դոյլը։ Ավելի ուշ զույգը բնակություն է հաստատել Նյու Յորքում։ Նրանք ունեցել են չորս երեխա, այդ թվում՝ Ֆիլիպ Դաննը[18]: Էբոթը շատ մրցաշարերի չի մասնակցել մանկության դժբախտ պատահարի հետևանքով ծնկի վնասվածքի պատճառով[15]: Չիկագոյի գոլֆի ակումբի հետ Էբոթի կապերի մասին գրառումները ոչնչացվել են 1912 թվականին ակումբի շենքում բռնկված հրդեհի ժամանակ։ Էբոթը մահացել է 76 տարեկանում 1955 թվականի հունիսի 10-ին Գրինվիչում՝ 77 տարեկան դառնալուց հինգ օր առաջ[10]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոտը երբեք չի իմացել, որ մասնակցել է օլիմպիական մրցումներին և դարձել է առաջին ամերիկուհին, որը հաղթել է դրանք։ Հայտնի չի եղել այնքան ժամանակ, մինչև Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր և Օլիմպիական խաղերի տնօրենների խորհրդի անդամ Պոլա Ուելչը ուսումնասիրել է նրա կյանքը 1970-ականներին, երբ 1973 թվականին առաջին անգամ տեսել է Էբոթի հիշատակումը որպես օլիմպիական չեմպիոնի։ Ուելչը տասը տարի ուսումնասիրել է այն թերթերի հոդվածները, որոնք նշում էին Էբոթի հաջողությունները գոլֆի տարբեր մրցումներում։ 1980-ական թվականների կեսերին կապվել է Էբոթի որդու՝ Ֆիլիպի հետ՝ տեղեկացնելով նրան իր մոր օլիմպիական հաղթանակի մասին, վերլուծելով նրա անհայտության պատճառները՝ Ուելչն ասել է․ «Նա վերադարձել է, ամուսնացել և մեծացրել իր ընտանիքը։ Շատ քիչ է գոլֆ խաղացել, բայց իրականում մրցաշարերի չի մասնակցել»։

1984 թվականին Ֆիլիպը Golf Digest-ի համար գրել է․ «Ամեն օր չէ, որ իմանում ես, որ մայրդ օլիմպիական չեմպիոն է եղել այդ փաստից ավելի քան 80 տարի անց։ Ինքը՝ չեմպիոնը, մեզ միայն ասել է, որ հաղթել է Փարիզի գոլֆի առաջնությունում»[19]։ 1996 թվականին Էբոթը Ատլանտայի Օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրում ճանաչվել է 1900 թվականի Օլիմպիական խաղերի լավագույն մարզիկ։ 1904 թվականից հետո գոլֆը ներառված չի եղել Օլիմպիական խաղերի ծրագրում մինչև 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը։ 2018 թվականին «Նյու Յորք թայմսը» հրապարակել է նրա ուշացած մահախոսականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 India Births and Baptisms - FamilySearch Historical Records
  3. 3,0 3,1 3,2 Margaret Ives Abbott Dunne (1878-1955)Find a Grave.
  4. https://olympics.com/en/news/margaret-abbott-the-olympic-golf-champion-who-died-without-knowing-it. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. https://www.nbcsports.com/author/olympictalk (2021 թ․ մարտի 8). «Margaret Abbott became U.S.' first female Olympic champion without knowing it». NBC Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |last= (օգնություն)
  6. Welch 1982, էջ. 753
  7. 7,0 7,1 7,2 Barnard (1900).
  8. Taylor (2021).
  9. Holmes (2016).
  10. 10,0 10,1 10,2 Fox (2018).
  11. Mallon (1998), էջ. 129.
  12. Mallon (1998), էջեր. 129, 131.
  13. Olympics.
  14. Mallon (1998).
  15. 15,0 15,1 Welch (1982), էջ. 754.
  16. Paris 1900 Medals.
  17. Mallon (1998), էջ. 9.
  18. Ellis (1969), էջ. 260.
  19. Jones, Maddie (2020 թ․ մարտի 7). «An unknowing historymaker: Margaret Abbott was the first American female to be an Olympic champion | U.S. Olympic & Paralympic Museum». United States Olympic & Paralympic Museum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.

Մեջբերված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագիր աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Էբոթ» հոդվածին։