Մարատ Ջանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարատ Ջանվելյան
Marat Janvelyan
Ծնվել էհունիսի 18, 1948(1948-06-18) (71 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Տավուշի մարզի Կոթի գյուղում
Մահացել էմարտի 26, 2017(2017-03-26)
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
ՄասնագիտությունԱնասնաբույժ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ
ԿայքԿայք

Մարատ Գեղամի Ջանվելյան (հունիսի 18, 1948(1948-06-18), Կոթի, Տավուշի մարզ, Հայաստան - մարտի 26, 2017(2017-03-26))[1], հայ անասնաբույժ: «Արզնի տոհմային տնտեսության» հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Ջանվելյանը ծնվել է 1948 թ.հունիսի 18-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում[2]՝ ծառայողի ընտանիքում: 1955 - 1963 թթ. սովորել է Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում: 1963 - 1966 թթ. աշխատել է որպես անասնապահ: 1966 - 1972 թթ. սովորել է Ստեփանավանի Անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում: 1968 - 1970 թթ.` ծառայել է Խորհրդային բանակում: 1972 - 1975 թթ. աշխատել է Գետամեջի թռչնաֆաբրիկայում որպես արտադրության պետ: 1974 - 1979 թթ. սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում: 1975 -1985 թթ. աշխատել է Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես արտադրության պետ, ապա արտադրության գծով տնօրենի տեղակալ, այնուհետև` տնօրեն, 1985 - 1992 թթ.՝ Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես տնօրեն: 1990 - 1994 թթ. մասնակցել է Կոթի գյուղի ինքնապաշտպանական գործողություններին: 1990 - 1994 թթ. Կոթիում հիմնել է անասնապահական համալիր: 1996 թ. ստեղծել է Արզնի ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրը[3]:

Մահացել է 2017 թ. մարտի 26-ին:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր, ուներ 3 զավակ, 9 թոռ:

Պարգևներ և շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նախագահի 2001թ.սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, պարգևատրվել է Կոտայքի մարզպետարանի ոսկե հուշամեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, մի շարք այլ մեդալներով և պատվոգրերով:

  • Անանիա Շիրակացու մեդալ, ՀՀ նախագահի 2001թ. սեպտեմբերի 20-ի հրամանագիր
  • «Կոտայքի մարզպետարանի» ոսկե հուշամեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Մարատ Ջանվելյանը»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2018-12-02 
  2. Գտնվում է Տավուշի վառզի մեջ
  3. «Մարատ Ջանվելյանը կյանքի 50 տարին նվիրել է հայրենական արտադրության զարգացմանը»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2018-12-02