Մասրենի Բուասսեյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի բուասսեյի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի բուասսեյի (R. boissieri)
Միջազգային անվանում
Rosa boissieri

Մասրենի Բուասսեյի (լատին․՝ Rosa boissieri), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին բարձր, տերևաթափ թուփ է, 1,5-2 մ բարձրությամբ, այս ու այն կողմ տարածված մերկ, շագանակագույն ճյուղերով։ Փշերը թեթևակի ծռված են, բարակ, մանր, հորիզոնական թեքված, հիմքում սեղմված, բավականին առատ։ Տերևիկները 5-7 հատ են, հաստավուն, վերևի կողմից մահուդանման աղվամազապատ, ներքևից թավշաաղվամազապատ, գեղձիկներից զուրկ, լայն ձվաձև, էլիպսաձև, կարճ սրածայր, հասարակ, երբեմն կրկնակի ատամնաեզր։ Ծաղիկները միայնակ են, կարճ, մերկ կամ գեղձիկապատ ծաղկակոթուններով։ Հիպանթիումը մերկ է և հարթ։ Բաժակաթերթիկները ամբողջական են կամ թեթևակի փետրաձև։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Թուրքիայում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի շրջաններում, Սևանի ավազանում, Գառնի-Գեղարդում, ստորինից մինչև միջին լեռնային գոտում, թփուտներում, անտառների եզրերին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր և դիմացկուն պատվաստակալ է համարվում[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 402։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Բուասսեյի» հոդվածին։