Մասնակցի քննարկում:Sigma'am/Պահոց/2018

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։

Վրիպակ օրվա հովածում[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Arsog1985: Սեպտեմբերի 20-ի օրվա հոդվածում "պատմող ֆիլմի գլխավոր կերպարներց մեկը:" արտահայտության կերպարներից բառի ի տառը չկա: --Nimeru23 (քննարկում) 03:24, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Nimeru23, ուղղեցի։ Դու էլ կարող ես ուղղել այդ նախագծում տեղ գտած վրիպակներն՝ այստեղից գտնելով համապատասխան օրը։ --@ջեօ (քնն․) 04:29, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Ես տեղը չգիտեի: Շնորհակալություն ուղղման համար, հարգելի GeoO --Nimeru23 (քննարկում) 05:43, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Sigma, այսօրվա օրվա հոդվածի կաղապարում նշված է ապրիլի 7՝ «Այս հոդվածը ընտրվել է ապրիլի 7-ի օրվա հոդված», չպիտի՞ լիներ մայիսի 7: Շնորհակալություն:--Aleta Harutyunyan (քննարկում) 14:16, 7 Մայիսի 2018 (UTC)[reply]

Կատեգորիա:Վինդոուզ ԷնԹի[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, խնդրում եմ ջնջել այս կատեգորիան, քանի որ այն վիքիպեդիայում արդեն կար, իսկ ես սխալմամբ կրկին ստեղծել եմ։ Նաև առաջարկում եմ անվանումը փոխել՝ Կատեգորիա:Windows NT -ից դարձնել Կատեգորիա:Վինդոուզ ԷնԹ։--Techno-Freak 07:16, 7 Հունվարի 2018 (UTC)

Խմբագրում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, կբացատրեք ձեր կատարած խմբագրման իմաստը, ծանոթագրությունը իր մեջ նշում է պարունակում և դուք այն նորից ավելացրել եք առանց թարգմանելու։--Techno-Freak 14:46, 13 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Techno-Freak, Վիքիում բազմաթիվ են նման հղումները, երբ ծանոթագրությունից հետո դրվում է մեջբերում տրված աղբյուրից: Իսկ քանի որ աղբյուրները չեն թարգմանվում, ուստի մեջբերումներն էլ չեն թարգմանվում: --Սիգմա (քննարկում) 14:50, 13 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի Sigma'am ես ավելացրի երեք աղբյուր Ձեր կողմից նշված էջում: Շնորհակալ եմ օգնության և աջակցության համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Narine - narkin (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Narine - narkin, աղբյուրները ծանոթագրությունների տեսքով պետք է լինեն հոդվածում: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ և այստեղ: Բացի այդ Ձեր քննարկման էջում ծանոթագրություն տեղադրելու օրինակը բերել եմ «Աղբյուրներ» բաժնում: Խնդրում եմ չանտեսել քննարկման էջերի գրառումները և ստորագրել՝ ավելացնելով ~~~~ կամ սեղմելով խմբագրման պատուհանի վերևում գտնվող կապույտ մատիտին:--Սիգմա (քննարկում) 09:59, 21 Հունվարի 2018 (UTC)

Յարգելի Սիգմա: Մաո Ձե Դուն էջը դարձյալ վերանուանել էք Մաո Ցզե Դուն ոչ ճիշտ, ռուսական ձևով: Չինացիները «Ցզե դուն» չեն ասում: Նրանք ասում են «Ձե դուն»: Ի դէպ, Չինաստանի մասին հայալեզու գրականութիւնում երևում է, որ Մաո Ձե Դուն գրելաձևն առավել ընդունուածն ու ճիշտն է: Լաւագոյն մաղթանքներով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:29, 30 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, վերահղում ստեղծեցի, եթե այլ հիմնավորումներ կան, խնդրում եմ քննարկում բացել այստեղ:--Սիգմա (քննարկում) 20:21, 30 Հունվարի 2018 (UTC)

Oրիգինալ էջը բուլղարերեն է, ի՞նչ է նշանակում վատ թարգմանություն, նախ ծանոթացեք բուն բուլղարերեն տեքստին, ի՞նչ հիմքով որոշեցիք, որ այն վատ է թարգմանված: Անհասկանալի են նաև արգելափակման վերաբերյալ ձեր սպառնալիքները: Leo Freeman (քննարկում) 02:13, 1 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Sigma'am, կասեք այս շքանշանը (Վիքիպեդիա:Շքանշաններ/Վիքի Դդմաշեն) ջնջելու պատճառը։--Techno-Freak 12:46, 13 Փետրվարի 2018 (UTC)

Techno-Freak, շքանշանները Վիքիպեդիայում ինքնանպատակ չեն ստեղծվում, առավել ևս՝ ըստ վիքիակումբների: Բացի այդ՝ դիտարկենք պատճառը՝ շնորհվում է այն մասնակցին՝ ով Դդմաշենի վիքիակումբի մասնակից է և կարևոր ներդրում է կատարել Հայերեն Վիքիպեդիայում: Ինչպես նաև շնորհվում է այն մասնակցին, ով նպաստել է Դդմաշենի Վիքիակումբի կայացմանը: Դդմաշենի վիքիակումբի մասնակից լինելը դեռ շքանշանի արժանի քայլ չէ, ուղղակի Ձեր մասնակցային էջում կարող եք տեղադրել մասնակցատուփ՝ նշելով վիքիակումբին պատկանելիությունը: Շարունակաբար, սակայն, բուն շքանշանում այլ բան է գրված՝ Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած զգալի ներդրման համար։ Այդ նույն տեքստով ունենք նաև այլ շքանշաններ, որոնք ըստ իրական ավանդի ու ներդրման կարող եք շնորհել:--Սիգմա (քննարկում) 13:04, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Sigma'am, բայց այդ շքանշանի ինչն էր ինքնանպատակ, այն ակումբի շքանշանն էր, մյուս ակումբներն էլ նույնպես ունեն, իսկ ինչ վերաբերում է մասնակիցներին հանձնելուն, շքանշանը տրվել է ակումբի համակարգողին՝ Շողիկ Ստեփանյանին, միթե՞ նա չի նպաստել ակումբի կայացմանը։--Techno-Freak 13:11, 13 Փետրվարի 2018 (UTC)
Techno-Freak, վերականգնում եմ էջը, սակայն վերախմբագրեք տեքստը, որպեսզի էականորեն տարբերվի այլ շքանշաններից և փոխանցի շքանշանի բուն էությունը:--Սիգմա (քննարկում) 13:23, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Sigma'am, շնորհակալություն, անմիջապես կփոխեմ տեսքտը։ Հարգանքներով--Techno-Freak 13:25, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Սիգմա և Techno-Freak, կարծում եմ ակումբների համար առանձին շքանշաններ անհրաժեշտ չեն Հայերեն Վիքիպեդիայում։ Եթե այլ ակումբի անունով շքանշան կա, խնդրում եմ հղումը տալ։ Բոլորը պետք է ջնջվեն։ --Լիլիթ (քննարկում) 13:33, 13 Փետրվարի 2018 (UTC)
Խնդրեմ, Լիլիթ ջան:--Սիգմա (քննարկում) 13:35, 13 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալություն, Սիգմա ջան։--Լիլիթ (քննարկում) 13:38, 13 Փետրվարի 2018 (UTC)
Լիլիթ ջան, համաձայն եմ, թող ջնջվեն։--Techno-Freak 13:43, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Sigma'am, միայն Արևածագի շքանշանն էր ջնջվելու, ի՞սկ մյուսները։--Techno-Freak 13:45, 13 Փետրվարի 2018 (UTC)

Վանդալություն այփի հասցեից[խմբագրել կոդը]

Հարգելի Sigma'am, խնդրում եմ արգելափակել 212.34.237.110 ԱյՓին Հովհաննես Այվազովսկի հոդվածում վանդալություն կատարելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 16:11, 17 Փետրվարի 2018 (UTC)

Առաջարկում եմ անժամկետ արգելափակել՝ հաշվի առնելով նշված հասցեից պարբերաբար վանդալություն կատարելու հանգամանքը (օրինակ՝ 1, 2 և այլն):--Գարդմանահայ (քննարկում) 16:20, 17 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այփիների անժամկետ արգելափակումը ցանկալի չէ, արգելափակեցի մեկ ամսով: Շնորհակալություն ուշադրության համար:--Սիգմա (քննարկում) 18:29, 17 Փետրվարի 2018 (UTC)

Չվավերացված պնդում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Սիգմա, իսկ ես ինչպե՞ս եմ գտնելու աղբյուր չունեցող չվավերացված պնդումը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Անահիտ Բաղդասարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան, նշված է {{փաստ}} կաղապարով:--Սիգմա (քննարկում) 13:59, 27 Փետրվարի 2018 (UTC)։
Հարգելի՛ Սիգմա, խնդրում եմ՝ նայեք սա նկատի ունեիք, եթե այո, ուղղված է։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Անահիտ Բաղդասարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Շնորհակալություն, հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան, բայց պիտի խնդրեմ Օրվա հոդվածի էջում գրեք ուղղման մասին, որպեսզի չհամարվի անպատասխան:--Սիգմա (քննարկում) 17:00, 28 Փետրվարի 2018 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Գրողների տուն, Ծաղկաձոր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Գրողների տուն, Ծաղկաձոր մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 14:38, 23 Մարտի 2018 (UTC)[reply]

Կներեք Sigma'am[խմբագրել կոդը]

Ես ձեր նախազգուշացումները ուղղեցիմ, և շատ շնորհակալություն, որ նախազգուշացրիք: Միայն այդ նկարներն էին պատճառը, թե ոչ: Եթե ոչ խնդրում եմ, որպեսզի ինձ ասեք որոնք են այլ խնդիրները: Սիրով, Gevorg Ghazaryan:

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, ներողության խնդիր չկա, ուղղակի պետք չէ անտեսել քննարկման էջի նախազգուշացումները. դրանք միտված են Ձեզ ավելի փորձառու խմբագիր դարձնելուն և նպատակ չունեն նսեմացնել Ձեր արածը: Հիմա բուն խնդիրը. Ձեր բեռնած բոլոր պատկերներում պետք է ուղղվեին աղբյուրները, քանի որ մեկ վիքին մեկ այլ վիքիի համար աղբյուր լինել չի կարող: Բացի այդ խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև հայերենի ուղղագրական կանոններին ու օրինաչափություններին, որոնք այնքան էլ պահպանված չեն: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 13:12, 26 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Sigma'am ջան, այս փոփոխություններում արդյո՞ք հնարավոր է նաև արխիվացված տարբերակը ավելացնել. որոշ ժամանակ հետո միգուցե տվյալ կայքի այդ էջը ջնջվի, իսկ արխիվացված տարբերակը մեզ հնարավորություն կտա դիտել ջնջված հոդվածը: --Գարդմանահայ (քննարկում) 08:14, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, ողջույն: Իհարկե հնարավոր է: ProveIt-ում կա Archive URL տողը, որտեղ կարելի է ավելացնել արխիվի հղումը:--Սիգմա (քննարկում) 13:32, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հ.Գ. Հոդվածի 15-րդ ծանոթագրությունը սարքեցի այդպես:--Սիգմա (քննարկում) 13:38, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Sigma'am, հոդվածի ձևի հետ կապված քո դիտարկումը տեղին եմ համարում և ինքս էլ կստանձնեմ վիքիֆիկացման գործը: Այդպես է գրվել, որպեսզի հնարավորինս ոչ մի դրվագ բաց չթողնվի և չմոռացվի հոդվածը վերջնական տեսքի բերելիս:--Գարդմանահայ (քննարկում) 18:09, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, ողջույն: Շնորհակալություն տեսակետս կիսելու համար: Շնորհակալություն հոդվածի համար:--Սիգմա (քննարկում) 18:11, 24 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ BekoBot[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված BekoBot մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Խմբագրիչ (քննարկում) 17:12, 13 Մայիսի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Խմբագրիչ, Bot վերջավորությամբ մասնակիցները բոտեր են: Ահա Հայերեն Վիքիպեդիայում գործող բոտերը: Տվյալ դեպքում դա Beko մասնակցի բոտն է: Հետևաբար անհրաժեշտության չկա ո՛չ ողջունել, ո՛չ արգելափակման հայց ներկայացնել:--Սիգմա (քննարկում) 20:06, 13 Մայիսի 2018 (UTC)[reply]

Հայկական թաւշեայ յեղափոխութիւնը Սփիւռքում[խմբագրել կոդը]

։ Թողնել Յարգելի հայրենակից և հայերէն Վիքիպեդիայի խմբագիր։ Հայկական թավշյա հեղափոխությունը Սփյուռքում ջնջման առաջարկի մասին, խնդրեմ, ընթերցէք հետևեալը։ Կարծում եմ, որ կարող ենք այս յօդուածի պահպանմամբ և հետագայ զարգացմամբ նպաստել հայերէն Վիքիպեդիայի ընդլայնմանը և յօդուածների աւելացմանը, ընդ որում՝ ո՛չ միայն թարգմանուող յօդուածների, այլև՝ օրիգինալների, որոնք ուրիշները կարող են մեզանից թարգմանել։ Կանխաւ շնորհակալութիւն։
  • Ա․– Ներկայումս սոյն յոդուածի բովանդակութիւնը հանրագիտարանային տեղեկատւութիւն պարունակում է։
  • Բ․– Այժմ սոյն յօդուածը համապատասխանում է յօդուածի նուազագոյն ծաւալի վերաբերեալ պահանջներին։
  • Գ․– Ջնջման, այն էլ՝ արագ ջնջման ենթարկելու փոխարէն կառաջարկէի այն բարելաւելու հնարաւորութիւն ստեղծել, ներգրաւել հարցի վերաբերալ առաւել շատ տեղեատւութիւն և համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագէտների։
  • Դ․– Հեղինակային իրաւունքի՝ ՀԻ խախտման տարրեր, եթէ նախկինում անգամ եղել են (ընդ որում՝ ո՛չ չարամտաբար, այլ զուտ պատահականօրէն… ։) ), այժմ չկան։
  • Ե․– Յօդուածը կարևոր է հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մասին տեղեկատւութեան՝ հայ և համաշխարհային հանրութեանը ներկայացման և, ինչու չէ, հետագայ գիտական ուսումնասիրութեան առումով։ Յարգանքով և համագործակցութեան ակնկալիքով՝--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:48, 2 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ՎՊ:ՋԱՀ էջում Ձեր կարծիքը հայտնել եք, տեսել եմ, կարիք չկա իմ քննարկման էջում գրել, մանավանդ ասել եմ, որ ես չեմ հոդվածը ներկայացրել ջնջման:--Սիգմա (քննարկում) 20:13, 2 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Անվանափոխություն[խմբագրել կոդը]

Sigma'am ջան, Սևիլիա ՖԱ հոդվածը կանվանափոխե՞ս Սևիլյա ՖԱ ձևի՝ համապատասխան Սևիլյա քաղաքի անվան: Պարզապես Սևիլյա ՖԱ-ն պետք է ջնջվի՝ անվանափոխման համար տարածք բացելու համար: Նախապես շնորհակալություն: — Vahe քնն. 11:20, 7 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Sigma'am ջան, ևս մեկ խնդրանք: Կխնդրեի վերականգնես Ֆեռնանդո Եռո կամ Ֆեռնանդո Իեռո հոդվածանունը, թե չէ Realdavo մասնակցի «Հիերո է կարդացվում» փաստարկը խմբագրական պատերազմի տեղիք է տալիս: P.S. Realdavo մասնակցի համար հավելյալ նշեմ, որ իսպաներենում «H» տառը զեղջվում է, և այդ դեպքում ձայնավորին նախորդող «I» տառը հանդես է գալիս բառասկզբի «I» տառի ձևով: + դրան կրկնակի «R» տառը (rr) իսպաներենից տառադարձվում է «Ռ» տառով։ Զուտ նշեմ, որ ՄՀԱ-ի համաձայն հնչում է «ՅԵՌՈ»։ — Vahe քնն. 19:05, 7 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Արված է, Vahe ջան:--Սիգմա (քննարկում) 20:28, 7 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Մերսի Սիգմա ջան։ Մի հետաքրքիր բան. իսպանացի հայտնի գրող Jose Hierro կամ Pepe Hierro անունը հայերեն թարգմանվել է «Իեռո» ձևով։ Իսպաներենի մասնագետ ընկերս նշում է, որ նրա՝ հայերեն թարգմանված գրքի վրա «Խոսե Իեռո դել Ռեալ» է գրված, բայց համացանցում գործնականում բացակայում են թե «Իեռո»-ով, թե «Եռո»-ով աղբյուրները։ Մի՞գուցե «Իեռո»-ն ճիշտ է։ — Vahe քնն. 07:04, 8 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Vahe ջան, իսպաներենից անտեղյակ եմ, սակայն, ըստ տրամաբանության, ես էլ եմ հակված «Իեռո» ձևին: Եթե ավելի հստակ տարբերակ լինի, հոդվածը նորից կանվանափոխենք:--Սիգմա (քննարկում) 16:00, 8 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Sigma'am ջան, «Iago → Յագո» օրինակի տրամաբանությամբ և ՄՀԱ- կողմից մատուցած [ferˈnando ˈʝero] (ՅԵՌՈ) հնչողությունը մեզ առաջարկում են Եռո տարբերակը, սակայն հաշվի առնելով այն, որ գործնական տառադարձությունը մաքուր հնչյունադարձում չէ, և իսպաներենից տառադարձելիս բազմաթիվ «Յ» հնչյունների դեպքում այսուամենայնիվ օգտագործվում է «Ի» տառը, առաջարկում եմ անցում կատարել գործնականում մեր ունեցած միակ նմուշի՝ «Ֆեռնանդո Իեռո» ձևին, մինչև քո նշած հստակությունը մտցվի: Նման խնդիր ունենք «Hiendelaencina» անվան դեպքում. Ենդելաենսինա, թե Իենդելաենսինա. «всё-таки» երկրորդը ճիշտ է: — Vahe քնն. 16:15, 8 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Կներեք մեջ ընկնելու համար, բայց ես էլ եմ կողմ Իեռո, Իենդելաենսինա ձևերին։--Լիլիթ (քննարկում) 16:55, 8 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Լիլիթ ջան, կներեքի բան չկա: Չնայած իսպաներենից փոխառման հարցերը քիչացել են, բայց նման խնդիրներ առաջանում են հայալեզու գրականության և աղբյուրների սակավության/բացակայության պատճառով: Մնում է, թեկուզ ժամանակավոր, բայց կշռադատված որոշումներ փնտրել: — Vahe քնն. 18:10, 8 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Տեղափոխում Վիքիտվյալներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, շնորհակալություն գաջեթ բարելավման համար։ Խնդրում եմ ուշադիր տեղափոխել բյուջե և շահույթ Ֆիլմ տեղեկաքարտից, քանի որ միավորները չեն տեղափոխվում։ Գուցե

['^(?:-|US)?\\$', 'դոլար(?:\\sԱՄՆ)?', 'долл.']

փոխել

['^(?:-|US)?\\$', 'դոլար(?:\\sԱՄՆ)?', '$']

? - Kareyac (քննարկում) 14:20, 1 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Kareyac ջան, կարո՞ղ ես ստուգել: Փոխել եմ:--Սիգմա (քննարկում) 19:16, 1 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Սիգմա ջան, շնոտհակալություն արագ արձագանքի համար։ Չե, չոգնեց, չեն տեղափոխվում նաև այլ միավորներ (օրինակ, րոպե նույն ֆիլմում)։ Մի վախտ աշխատում էին։ Երևի պետկ է կանչել Աշոտին։ - Kareyac (քննարկում) 04:09, 2 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, բայց ես փորձեցի ու աշխատում է, կասե՞ք թե որ հոդվածում չի ստացվում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:16, 2 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ոչ Աշոտ ջան, ոնց չեր աշխատում, նույն չի աշխատում։ Նորից կարդա առաջին տողը ու անցի Բյուջե տողը։ Գուցե փոխել

languages: ['en', 'hy'],languages: ['hy'],

? - Kareyac (քննարկում) 13:37, 2 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Ի՞նչն է սխալ, Kareyac ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:37, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Նույնը, չեն տեղափոխում միավորներ, այս դեպքում Q4917։ - Kareyac (քննարկում) 17:15, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Շնորհակալություն[խմբագրել կոդը]

Հարգելի Sigma'am ջան, ես ուզում եմ քեզնից շնորհակալություն հայտնել իմ մասնակցային էջին հետևելու համար: Մաղթում եմ քեզ հաճելի խմբագրումներ - --Gevorg Ghazaryan (քննարկում) 08:02, 27 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Սիգմա, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչու՞ է հոդվածը տեղափոխվել ավազարկղ, որ կարողանամ շտկումներ անել։ Շնորհակալություն։--Lian2005 (քննարկում) 13:27, 27 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Lian2005, Ձեր քննարկման էջում տեղափոխած մասնակիցը բացատրել է պատճառը՝ տեխնիկական և ուղղագրական սխալների պատճառով:--Սիգմա (քննարկում) 19:00, 27 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Բիզնես կառավարում[խմբագրել կոդը]

Սիգմա ջան, բարև։ Խնդրում եմ «Բիզնես կառավարում» հոդվածը տեղափոխել իմ սևագրություն՝ առանց վերահղում թողնելու։ Ցանկանում եմ այն հետագայում շարունակել։--Օmıcrօn 09:57, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Արված է, Omicroñ'R, այստեղ է:--Սիգմա (քննարկում) 19:12, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]
Շնորհակալություն--Օmıcrօn 19:12, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Արգելափակում[խմբագրել կոդը]

Հարգելի Սիգմա, իմ հոդվածները չգիտեմ ինչու սկսել են մի քանի սխալի համար տեղափոխել, և այդ իսկ պատճառով իմ հոդվածները տեղափոխվում են։ Գոնե պիտակեք ՎՏ պիտակով։ Ես շատ եմ աշխատում Հայերեն Վիքիպեդիայում։ Եվ ես շատ շատ կտխրեմ, եթե ինձ արգելափակեք։ Նաև իմ 6 ամսվա աշխատանքը ջուրը կնկնի։ Ես նորեկ եմ, և մտածում եմ, որ դուք էլ եք ժամանակին իմ նման եղել։ --Gevorg Ghazaryan (քննարկում) 14:34, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Gevorg Ghazaryan, ցույց տվեք Ձեր ավազարկղ տեղափոխված գոնե 2 հոդված, որոնցում վերացրել եք թերությունները:--Սիգմա (քննարկում) 16:30, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Ահա երկուսը՝ Էկպե Յուդո և Ռիչարդ Ջեֆերսոն, բայց իմ տեղափոխված գրեթե բոլոր հոդվածները ես ուղղել եմ--Gevorg Ghazaryan (քննարկում) 16:59, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Gevorg Ghazaryan, սրանք ավազարկղ տեղափոխված չեն եղել: Սրանք ստեղծվել և մնացել են հիմնական տիրույթում: Ես ասացի ավազարկղ տեղափոխված, բարելավված և հիմնական տիրույթ տեղափոխված առնվազն 2 հոդված:--Սիգմա (քննարկում) 17:25, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Այդ հոդվածները տեղափոխել են ավազարկզ։ Ապացուցելու համար կարող եք նայել իմ քննարկման էջը--Gevorg Ghazaryan (քննարկում) 17:39, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Դրանք վերջին 2-ն են, իսկ նախորդող տասնյակնե՞րը: Դրանք ի՞նչ ճակատագիր կունենան: --Սիգմա (քննարկում) 17:45, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Դուք ասացիք երկուսը, և ես ցույց տվեցի: Եթե պետք է անցած բոլոր հոդվածներն էլ ես կարող եմ ուղղել: --Gevorg Ghazaryan (քննարկում) 18:11, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Գևորգ ջան, Դուք ունեցել եք տոպիկ բան, արգելափակումներ և դրանց ընթացքում անգամ մի ստորակետ չի ուղղվել (կոնկրետ տոպիկ բանի ժամանակահատվածում ես ի պաշտոնե հետևել եմ), հիմա առաջարկում եմ Դուք Ձեր հանդեպ ինքնակամ տոպիկ բան կիրառեք, որոշ ժամանակ չստեղծեք նոր հոդվածներ, այլ միայն ուղղեք նախկինում ստեղծածները: Հավատացե՛ք՝ դա կլինի արժանի քայլ, և կգնահատվի ըստ արժանվույն: Այստեղ նպատակն արգելափակելը չէ, այլ որակյալ հանրագիտարան ունենալը:--Սիգմա (քննարկում) 18:17, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Սիգմա ջան, ես հիմա մասնակցում եմ 100wikidays նախագծին, և եթե դեմ չեք ես ամեն օր մեկ փոքր հոդված կստեղծեմ և միառժամանակ կուղղեմ իմ նախկինում գրված հոդվածները։--Gevorg Ghazaryan (քննարկում) 04:40, 18 Սեպտեմբերի 2018 (UTC)։[reply]

Gevorg Ghazaryan, առարկություններ չկան, եթե հանձնառում եք, որ ստեղծվելիք հոդվածները կլինեն որակյալ և հները կուղղեք-կշտկեք: Քննարկումը սառեցնում եմ միավոր ժամանակահատվածո, հետո նորից կանդրադառնամ Ձեր խնդրին՝ ուժի մեջ թողնելով նաև տվածս զգուշացումը::--Սիգմա (քննարկում) 12:50, 18 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Սիգմա ջան, ավելի հեշտ շփվելու համար կարող եք ասել ձեր ֆեյսբուքյան էջի անունը: Իմ մոտ հաճախ առաջանում են հարցեր: --Gevorg Ghazaryan (քննարկում) 18:37, 18 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Գևորգ, մասնակիցների ինքնությունը պետք է մնա գաղտնի՝ ըստ Վիքիմեդիա Հիմնադրամի Գաղտնիության քաղաքականության։ Խնդրում եմ հետայսու ոչ մեկից իրենց սոցիալական կայքերի անունները չուզել։ --տօնջ💬 12:44, 21 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Վիկիպեդիա հայաստան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Վիկիպեդիա հայաստան մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 03:50, 29 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Մոնթե Մելքոնյան[խմբագրել կոդը]

Հարգելի Սիգմա, ինչ հիմքով եք ամեն անգամ հետ շրջում Մոնթեի Երկերի ու նրա մասին Գրականության ցանկի իմ խմբագրումները: --Կարապետ Ա. Հակոբյան 08:03, 13 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեզ բազմիցս զգուշացվել է, թե ի՛նչ է կարելի է ավելացնել, ի՛նչ՝ ոչ: Սա հանրագիտարան է, այլ ոչ թե գրական ուղեցույց (ծանոթացեք Ձեր քննարկման էջին. անգամ արգելափակվել եք), և մեծածավալ գրական երկերն անցանկալի են հոդվածներում: Սա հիմնավորումը, թե ինչու եմ հետ շրջել խմբագրումը: --Սիգմա (քննարկում) 00:30, 14 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
Ու ըստ Ձեզ մոտ 5 երկերի ցանկն ու մոտ 10 գրքերից բաղկացած գրականությունը համարվում է մեծածավա՞լ: Չե՞ք կարծում, որ դա արդեն լուրջ չի ու վերածվում է անձնական հակամարտության: Առաջարկում եմ հարցը քննարկման դնել: Հակառակ դեպքում ես Ձեր խմբագրումը որակում եմ որպես անձնական անբարյացակամ դրսևորում: --Կարապետ Ա. Հակոբյան 08:07, 14 Հոկտեմբերի 2018 (UTC)
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, եթե առաջարկում եք հարցը քննարկման դնել, ապա Մոնթե Մելքոնյան հոդվածում Ձեր վերջին խմբագրումը պետք է չլիներ։ Եթե դեռևս Ձեր տեսակետին եք, հորդորում եմ հետ շրջել Ձեր վերջին խմբագրումը, քննարկում բացել խորհրդարանում և ընդհանուր համաձայնության գալուց հետո նոր միայն կատարել նմանատիպ խմբագրումներ։ Նաև կոչ եմ անում հարգել վիքիէթիկետը և գնահատականներ չտալ այլ մասնակիցների գործողություններին («դա արդեն լուրջ չի»)։ Եվս մի բան. ցանկալի է այնպես ստորագրել, որ ուղիղ հղում լինի դեպի Ձեր քննարկման էջը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:39, 15 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
Վերջին խմբագրումս Մոնթե Մելքոնյան հոդվածում հետ շրջել չեմ պատրաստվում: Ու որպես ապացույց, որ ես ճիշտ եմ` կարող եմ ասել, որ նման երկերի և գրականության մատենագիտություններ շատ հոդվածներ ունեն, ու եթե դա սխալ է, ուրեմն ջնջեք բոլոր մատենագիտություններն ու երկերը 100-ավոր նման հոդվածներից: Ինչ մնում է քննարկման առաջարկին, եթե իմ հիմնավորումը Ձեզ համար բավարար չէ, ապա ինքներդ բացեք քննարկում: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ինչ մնում է գնահատականներ տալուն կամ չտալուն, ապա նշեմ, որ ես սովորաբար խուսափում եմ գնահատականներ տալուց, բայց երբեմն ստիպված ես լինում նման բան անել, որ որոշ մարդիկ հասկանան, որ իրենց արածը ճիշտ չի: Ինչ մնում է ստորագրությանը, ապա ոնց վիքիպեդիան թույլ է տալիս, այնպես էլ ստորագրում եմ: --Կարապետ Ա. Հակոբյան 05:44, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ YSULibrary[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված YSULibrary մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 06:53, 3 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Voskanyan ջան, շնորհակալություն ուշադրության համար: Մյուսին արգելափակեցի, իսկ այս մեկը հիմնական տիրույթում հոդված է ստեղծել: Գուցե առաջարկենք անվանափոխություն: Կարծիքդ ցանկալի է լսել:--Սիգմա (քննարկում) 06:55, 3 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Lori Regional Library[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Lori Regional Library մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 06:53, 3 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Սիգմա, իմ նկատելով ԿԷԲ նախագիծը այնքան էլ ակտիվ չէ: Եվ եթե դեմ չեք, ես մի քանի խորհուրդ կտամ այն ավելի ակտիվ դարձնելու համար: Հարգանոք՝ Գևորգ 12:56, 10 Նոյեմբերի 2018 (UTC)

Եթե ինչ-որ առաջարկներ կան, կարող եք անել, սակայն նախագիծն ակտիվ է մասնակիցների շնորհիվ, ոչ թե կանոնների:--Սիգմա (քննարկում) 19:37, 10 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Հետ շրջում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, Արտավազդ Բ հոդվածից հեռացված նախապատմություն և վաղ տարիներ բաժինը Տիգրան մեծի գահակալման մասին է որը ընթերցողը կարող Է ծանոթանալ նույնանուն հոդվածում: Արտավազդի գահակալման հետ այդ տեղեկությունը կապ չունի:Mtahog (քննարկում) 06:50, 19 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Chuamp[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Chuamp մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Գոհար Հարությունյան (քննարկում) 16:20, 28 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Գոհար Հարությունյան, Chuamp անունն ինչո՞վ է հակասում կանոնակարգին. գովա՞զդ է, ձեռնարկության անվանու՞մ, հայտնի մարդու անվանու՞մ: Խնդրում եմ պարզաբանել արգելափակման հիմքերը:--Սիգմա (քննարկում) 16:23, 28 Դեկտեմբերի 2018 (U

Հարգելի՛ մասնակից Sigmaam

Chump անունով մասնակիցը իմ՝ «Անժամանդրոս» վեպին նվիրված հոդվածում չափազանց անտեղի փոփոխություն էր կատարել՝ 1978 - ը դարձնելով 1909 - ը, այն դեպքում, երբ վեպի հեղինակը՝ անվանի գրող և խմբագիր Սիմոն Սիմոնյանը, ծնվել է 1914 - ին: Ես կարծում էի, որ անթույլատրելին վերաբերում է հոդվածում կատարված փոփոխությանը, ոչ թե մասնակցի անվանը: Եթե հնարավոր է, խնդրում եմ վերացնել արգելափակումը:

                                                                                             Հարգանքով՝ Գոհար Հարությունյան