Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խիստ ու մռայլ շինության[1] շինարարությունը սկսվել է 1458 թվականին ֆլորենցիացի բանկիր Լուկա Պիտտիի, ով Կոզիմո Մեդիչիի գլխավոր աջակիցն ու մտրերիմ ընկերն էր: Պալատի վաղ պատմությունը իրենից ներկայացնում է փաստերի և հնարածին պատմությունների խառնուրդ: Ինչպես պնդում են, որպեսզի գերազանցի իր հովանավորին Պիտտին հրամայում է իր աշխատողներին, որ իր պալատի պատուհանների ավելի բարձր լինեն քա Մեդիչիի պալատի մուտքի դուռը: Պիտտի ժամանակակիցներից Նիկկոլո Մակիավելլին տեղեկացնում է, որ Ֆլորենցիայից բոլոր վատրվածները այդ թվում հանցագործները ապաստան էին ստանում պալատում եթե կարողանում էինն օգտակար լինել պալատի շինարարությանը[2]: Շինարարական աշխատանքները դադարեցվել են 1464 թվականին Կոզիմո Մեդիչի մահից հետո երբ Պիտտի մոտ սկսվեցին ֆինանսական խնդիրներ: Պալատի տեր՝ Պիտտին մահացավ 1472 թվականին այդպես էլ չավարտելով իր նախաձեռնածը[3]: XVI դարի պատմաբան Ջորջո Վազարին ենթադրում է, որ պալատի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Բրունելեսկին է իսկ նրա աշակերտը՝ Լուկա Ֆրանչելլին նրան ընդամենը օգնում էր, սակայն այսօր հեղինակային իրավունքները վերագրվում են նրա աշակերտին[4]:Բացի ուսուցչի և աշակերտի ակընհայտ ոճային տարբերությունների դա նաև հաստատաում է այն փաստը, որ Բրունելեսկին մահացել է շինարարաությունից 12 տարի առաջ: Ով էլ, որ լիներ ճարտարապետը ակընհայտ է, որ նա դեմ է գնացել այդ ժամանակի նորաձևության միտումներին: Անտաշ քարից պատրածված ճակատային հատվածը պալատին հզոր և խիտս տեսք է տալիս: Չնայած նրան, որ Պիտտին բավականին տպավորիչ շինություն է, սակայն չի կարող մրցել Մեդիչիների կառուցած շինությունների հետ:

Մեդիչիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1549 թվականին Լուկա Բոնակկոսրո Պիտտի սննկացած ժառանգը վաճառեց պալատը էլյանորա Տոլեդսիին՝ մեծ դուքս Տոսկանացի Կազիմո Առաջին Մեդիչիի կնոջը[5]: Տեղափոխվելով նոր կալվածք Կազիմոն հրամայեց Ջորջո Վազարիին ընդլայնել տարածքը: Նա շինության հետևի հատվածից հրապարակի տարածքը ավելացրեց ավելի քան երկու անգամ, որպեսզի այն դքսի ճաշակով լինի: Վազարին կառուցել է նաև միջանցք, որը հետագայում կոչվեց նրա անունով. Կազիմոյի նախկին պալատից՝ Պալացցո Վեկկիո դեպի կառավարության նստավայրը՝ Պիտտի տանող վերգետնյա այդ անցումը անցնում էր Ուֆֆիցիի և Պոնտե Վեկյոյի միջով: Այս կառույցը դքսի և իր ընտանիքի տեղափոխությունը դարձրեց ավելի հեշտ և անվտանգ: Սկզբանական շրջանում պալատը մեծ մասամբ օգտագործվում էր պաշտոնական հյուրերին տեղավորելու համար իսկ Մեդիչիներ գլխավոր նստավայրը մնում էր Պալացցո Վեկկիո: Միայն էլյնորայի որդի Ֆեդերիկ Առաջին Մեդիչիի ժամանակ Պիտտին դարձավ Մեդիդչիների արվեստի գործերի ընտանեկան հավաքածուի տեղակայման մշտական վայր: Բոբոլի բլրի վրա գտնվող հողերը գնվել էին այնտեղ այգի և պարտեզներ կառուցելու համար, որը այժմ հայտնի է Բոբոլիի այգիներ անունով:Այգիների սեղծմամբ և հարդարմամբ զբաղվել է Մեդիչիների հայտնի այգեպան-դեկորատոր Նիկկոլո Տրիբոլոն, ով մահացավ մեկ տարի հետո, որին գրեթե անմիջապես փոխարինեց ճարտարապետ Բարտոլոմեո Ամմանատին: Այգու նախնական պլանը կերտրոնացած էր անֆիթատրոնի շուրջ: 1476 թվականին այնտեղ տեղի ունեցավ առաջին ներկայացումը ՝ Պուբլիուս Տերենտիուսի «Աղջիկը Անդրոս կղզուց» (կամ «Անդրիա» (Անդրոսուհի)): Դրան հաջորդեցին բազմաթիվ ֆլորենցիացի գրողների պիեսներ ինչպիսիք են Ջովանի Բատիստա Չինիին:

Լոթարինգների տուն և Սավոյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը Մեդիչիների գլխավոր նստավայրն էր մինչև 1737 թվականը, երբ մահացավ Մեդիչիների տոհմի ուղիղ հայրական գծի վերջին ներկայացուցիչը՝ Ժան Գաստոն Մեդիչի։ Դրանից հետո պալատը կարճ ժամանակ գտնվում էր նրա քրոջ Աննա Մարիա Լուիզա Մեդիչիի ձեռքում։ Նրա մահից հետո Մեդիչիների տոհմը անկում ապրեց, որից հետո պալատը անցավ նոր՝ նշանավոր տոսկանացի դքսերին՝ Լոթարինգյան տանը՝ Ավստիրայից ի դեմս Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց Ստեֆան Առաջինի։ Պալատի ավստրիական կառավարումը ժամանակավորապես կասեցվեց Նապալեոնի կողմից, ով օգնագործեց պալատը Իտալիայի վրա իր վերահսկողության ժամանակ։ 1860 թվականին Տոսկանան անցավ Լոթարինգյան տան ներկայացուցիչ Սավոյայի տոհմի ձեռքում նույնը տեղի ւոնեցավ Պիտտիի հետ։

Պետականացում և մեր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսորզիմենտո ժամանակ, երբ Ֆլորենիցան Իտալական թագավորության մայրաքաղաքն էր թագանոր Վիկտոր Էմմանուել Երկրորոդը ապրել է պալատում մինչև 1871 թվականը։ 1919 թվականին նրա թոռը Վիկտոր Էմմանուել Երրորոդը պետականացրեց պալատը։ Այդ ժամանակ Պիտտին և Բոբոլիի այդիներում գտնվող աայլ շինություններ բաժանվեցին հինգ առանձին պատկերասրահի և մեկ թանգարանի։ Այդ ժամանակից ի վեր այնտեղ են գտնվում ոչ միայն յուրահատուկ արվեստի գործեր այլև անգին արտեֆակտեր տարբեր հավաքածուներից, որոնք ձեռք է բերել պետությունը։ Այցելությունների համար բաց են 140 սենյակ, որոնք ինտերիերի իմ մասն են կազմում։ Այն բանից հետո երբ 2005 թվականին պալատում անսպասելի գտնվեցին 18-րդ դարի մի քանի մոռացված սանհանգույց հայտնաբերվեցին այդ ժամանակի ջրատարների օրինակներ, որոնք իրենց ձևով շատ նման եմ մեր օրերին սանհանգույցներին։

Պատկերասրահներ և թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Պիտտին Ֆլորենցիայի թանգարանների ամենամեծ համակառույցն է։ Հիմնական շնությունը՝ գլխավոր առանձնաշենքը զբաղեցնում է 32000 2կմ տարածք։ [6] , որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ։

Պալատական պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական պատկերասրահը գտնվում է առաջին հարկում, որ այլ կերպ անվանում են «ազնվական հարկ»։ Պատկերասրահը կազմվածած է շուրջ 500 նկարներից, որոնք հիմանականում Վերածննդի դարաշրջանի են և Մեդիչիների մասնավոր հավաքածուից են։Պատկերասրահը տեղակայված է թագավորական սենյակներում,որ տեղ գտնվում եմն այնպիսի հայտնի նկարիչների գործեր ինչպիսիք են Ռաֆայելը, Տիցիանին, Կորեջիոյը, Պիտեր Պաուլ Ռուբենսը,Պիեռ դը Կորտենը։ [7]. Պատկերասրահը դեռևս պահօանում է մասնավոր հավաքածուին բնորոշ գիծը՝նկարները ներկայացված են այնպես ինչպես սկզբանական շրջանում այսինքն ըստ այն ժամանակագրութոյան, որորվ ստեղծվել ենև ըստ այն նկարչական դրպոցների, որոնց պատկանում են ։ Ամեանգեղեցիկ սրահները բարոկկո ոճով կահավորել է Պիեռ դը Կորտենը։ Պիեռ դե Կորտեն սկզբում զարդարեց ազնվական հարկի մի փոքրիկ սենյակ՝ Sala della Stufa որմնանկարներով , որոնք պատկերում են մարդու չորս տարիքները։ Պիեռ դե Կորտենի այս աշխատանքը դրական արձագանք գտավ։ Հավաքածուն առաջին անգամ բաց է եղել հանրության համար XVIII-րդ դարի վերջում մեծ-դուքս Լեոպոլդ Երկրորոդի կողմից, ով Մեդիչիների անկումից հետո ցանկանում էր ժողովրդի վստահությունը շահել[8]։

Արքայական տներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայական տները իրենցից ներկայացնում են 14 սենյակներ, որոնք նախկինում օգտագործել են Մեդիչիները իրենց գահակալության ընթացքում[7]: Մեդիչիների գահակալությունից ի վեր այս սենյակները ամբողջովին ձևափոխվել են մինչև XIX-րդ դարը։սենյակներում են գտվում Մեդիչիների դիմանկարները արված մեծ մասամբ նկարված Ջուստո Սուստերմանսի կողմից[9]։ Ի տարբերություն մեծ սենյակների, որտեղ գտնվում են Արքայական հավաքածուն որոշ սենյակներ ավելի փոքր են և անձնական և չնայած նրան որ շքեղ են և ոսկեղօծ հարմարեցված են առօրյա կյանքի պահանջներին։ Այդ դարաշրջանի սենյակների կահավորումը իրենից ներկայացնում է ամպհովանինորով մահճակալներ, այսպիսի կահավորում չենք կարող գտնել որ մի այլ ուրշ պալատում։ Իտալիայի թագավորները վերջիններն էին, որորնք օգտագործել են Պիտտին մինչև 1920-ական թվականները[10]։ Սակայն մեր օրերեում այն վերածվել է թանգարանի, բայց պալատի որոշ հատվածներ օգտագործվում են, երբ Ֆլորենցիան պաշտոնական հյուրեր է ընդունում։

Ժամանակակից արվեստի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատկերասրահը սկիզբ է առել 1748 թվականին Ֆլորենսիայի ակադեմիայի վերաձուլումից[11]. Պատկերասրահը ենթադրում էր ցուցադրել այն արվեստի գլուխգործոցները, որոնք հաղթել է Ակադեմիայի հետ մրցման արդյունքում։ Այս ժամանակահատվածում Պիտտի էին բերվում ժամանակի լավագույն արվեստի գործերը, որնք պիտի զարդարեին պալատի սրահները։ XIX-րդ դարի կեսերին մեծ-դքսի ժամանակակակից արվեստի հավաքածուն այն աստիճան մեծ էր, եր մի մասը տեղափոխվեց Կրոնսետտա պալատ, որը հետագայում դարձավ ժամանակակաից արվեստի թանգարան։ Ռիսորզիմենտոյից և մեծ-դուքի ընտանիքին պալատից վտարելուց հետո արվեստի գործերը հավավեցին մեկ տեղում՝ Ժամանակակաից արվեստի պատկերասրահում»[11]։ Հավաքածուն շարունավում էր մեծանալ հատկապես Վիկտոր Էմմանուել Երկրորոդի օրոք։ Այսօր ընդլայնված և զբաղեցնելով 30 սենյակ այս հսկայական հավաքածուն ներառում է XIX-րդ դարի վերջի և XX-րդ սկզբի Մաքիայոլիի և այլ ժամանակակից իտալական նկարչական դպրոցների աշխատանքներ[12]։ «Ժամանակակից արվեստի պատկերասրահ» անվանումը կարող է սխալ թվալ քանի որ ներկայացաված աշխատանքները ընդգրկում են 1700-ական թվականներից մինչև 1900-ական թվականների սկզբներ։ Պատճառն այն է, որ ժամանակակից արվեստը դադարել է գոյություն ունենելա Իտալիայում Երկրորոդ Համաշխարհային պատերազմ։ Իսկ այն ինչ սեղծվել է դրանից հետո անվանվում է արդի արվեստ իտալ.՝ arte contemporanea}:

  1. Կաղապար:Harvsp
  2. Лука Питти на www.florentzia.ru
  3. Կաղապար:Harvsp
  4. Կաղապար:Harvsp
  5. Կաղապար:Harvsp
  6. Կաղապար:Harvsp
  7. 7,0 7,1 Կաղապար:Harvsp
  8. Կաղապար:Harvsp
  9. Կաղապար:Harvsp
  10. Կաղապար:Harvsp
  11. 11,0 11,1 Կաղապար:Harvsp
  12. Կաղապար:Harvsp