Մասնակից:VardanMn/Հին Հավանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (6-րդ նստաշրջան)
Համար 204
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Հին Հավանա, (իսպ.՝ La Habana Vieja), Կուբայի մայրաքաղաք Հավանայի պատմական կենտրոնը։ Իր պատմամշակությաին տեսարժան վայրերով մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանայի տարածքում առաջին բնակատեղին հիմնվել է 1519 թվականին իսպանացիների կողմից։ 1555 թվականին, երբ քաղաքը այդքան էլ ամրացված չէր, քաղաքի վրա հարձակում գործեցին ֆրանսիացի ծովահենները Ժակոմ Սորեի գլխավորությամբ։ Ֆրանսիացիների տեսնելուց հետո Հավանայի նահանգապետը և շատ քաղաքացիներ արագ լքեցին բնակավայրը, իսկ ավազակները երկար պաշարումից հետո վառեցին քաղաքը և պղծեցին տաճարները։ Այս հարձակումից հետո որոշում կայացվեց քաղաքի շուրջը կառուցել պարիսպներ և հզոր պաշտպանական կառույցներ։ Ծովածոցի մուտքի մոտ կառուցվել են ամրոցներ՝ արևելյան ափին Էլ Մորրոն (1589—1630) և մի փարոս (1845), արևմտյան ափին՝ Լա-Պունտան, Լա-Կաբանիան և Լա-Ֆուերսան (1555—1577): Լա-Ֆուերսայի բաստիոններից մեկում կա մի փոքրիկ զանգերով աշտարակ, որի վրա կա նշանը ձեռքին կնոջ կերպարով հողմացույց: Սա քաղաքի խորհրդանիշներից մեկն է Իր պաշտպանական ամրությունների շնորհիվ Հավանան դարձել է Կարիբյան ծով հարաբերական անվտանգ նավահանգիստներից մեկը: Իսկ Իսպանիայի թագավորը կազմակերպեց այնպես, որ այն դառնա Եվրոպան Վեստ Ինդիային կապող ճանապարհի գլխավոր անցուղին: Ծովահենները այլևս ռիսկ չէին անոմ հարձակվել քաղաքի վրա, այլ միայն հարձակվում էին նրա շրջակայքում գտնվող նավերի վրա:

XVI—XIX դարերում Հավանայում կլասիցիզմի և Բարոկկոյի ոճով կ կառուցվել է մոտավորապես 3000 կառույց, որից մինչ այժմ պահպանվել է շուրջ 900 կառույց: Հին Հավանայի բնակելի թաղամասում թույլատրում էին ապրել բոլորին բացառությամբ հնդկացիների: Որոշ բնակելի տներում կար մավրիտանյան ոճի էլեմենտներ, որոնք այստեղ էին հայտնվել իսպանացի ներգաղթյալների հետ՝ շատրվաններ, միջին չափսի բակ պալմաներով: Մյուսները, հակառակ, կառուցված են իրար շատ խիտ՝ ստեղծելով նեղ անցումներ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափնյա Մալեկոն
  • Մալեկոն - ծովափ, նախկինում քաղաքային ամրացման մաս, որը կառուցվել է 1902 թվականին։ 5 կիլոմետր երկայնքով այստեղ կան խաղատներ, հյուրանոցներ, խաղատներ, ինչպես նաև 18-րդ դարի աշտարակ-դիտարան, Անտոնիո Մասեոյի հուշարձանը, ով և աազգային հիվանդանոցը, որը քաղաքի ամենաբարձր շենքն է։
  • Լա-Կաբանիա - 18-րդ դարի ամրոցային համալիր։ Կառուցման ավարտին՝ 1774 թվականին ամրոցը եղել է Նոր Աշխարհի ամենախոշոր գաղութային ռազմական կառույցն էր։ Այստեղ Էլ Մորրո ամրոցի հետ գտնվում է նաև պատմական պարկ թանգարանով։
  • Լա-Պունտա - ամրություն, որը տեղակայված է Մալեկոն ծովափի սկզբնամասի հակառակ կողմը։ Կառուցվել է 1590 թվականին և օգտագործվել է Էլ Մորրոյի հետ որպես Կուբայի մայրաքաղաքի պաշտպանական կառույց։
  • Էլ Մորրո - կառուցվել է 1589-1630 թվականներին Հավանայի մուտքի մոտ, ամրությունը գրեթե 150 տարի մնացել է անառիկ։
  • Լա-Ֆուրեսա- 1577 թվականի ամրոց, որը համարվում է ամենահին քարե բեդը Ամերիկայում: Այն օգտագործվել է ծովահենների դեմ պայքարում:
  • Հավանայի տաճար- հանդիսացել է Բարրոկո ոճի լավագույն օրինակներից մեկը: ՊԱտերը ձևավորված էին Ռուբենսի և Մուրիլիոյի նկարներով, ինչպես նաև ֆրանսիացի նկարիչ Բատիստ Վերեմեյի նկարներով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Centre, UNESCO World Heritage. «UNESCO World Heritage Centre - World Heritage List». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020-07-20-ին.