Մասնակից:Վահան Ֆարյան/Ավազարկղ

    Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Գունավորում և բծավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Այս երկու մաշկի գունավորումները ամենատարածվածն են ձիերի մեջ

    Ձիերի մաշկը ունենում է բազմապիսի գունավորումներ և բծեր։ Հաճախ ձիերին առաջին հերթին դասակարգում են ըստ իրենց մաշկի գույնի, այնուհետև ըստ ցեղատեսակի ու սեռի [1]։ Նույն գունավորումն ունեցող ձիերը կարող են տարբերվել միմյանցից սպիտակ բծերով, [2] որոնք տարբեր այլ բծերի ժառանգվում են մաշկի գույնից առանձին [3]։

    Հայտնաբերվել են բազմաթիվ գեներ, որոնցով պայմանավորված է մաշկի գունավորումը ու բծավորությունը։ Ներկայումս գենետիկակական թեստերը բացահայտել են 13 տարբեր ալելներ, [4] որոնք ազդում են մաշկի գույնի վրա, և հետազոտությունները դեռ շարունակվում են, որպեսզի բացահայտվեն նոր գեներ, որոնք կապված են որոշ հատկանիշների հետ։ Շագանակագույն և սև մաշկի գունավորումը որոշվում է մելանոկորտին-1 ընկալիչի կողմից կարգավորվող գենի միջոցով, [5] որը նաև կոչվում է «ընդլայնման գեն» կամ «կարմիր գործոն», [4] քանի որ դրա ռեցեսիվ ձևը պայմանավորում է «կարմիր» (շագանակագույն), իսկ դոմինանտ ձևը՝ սև գունավորումը [6]։

    Այն ձիերը, որոնք ունեն սպիտակ գույնի մաշկ, հաճախ սխալ պիտակավորված են․ ձին, որը «սպիտակ» է թվում, իրականում միջին տարիքի կամ ծեր մոխրագույն ձի է։ Մոխրագույն ձիերը ծնվում են ավելլի մուգ մաշկով և տարիքի մաշկի գույնը ավելի բաց գույնի է դառնում, բայց սովորաբար իրենց սպիտակ մազերի տակ սև մաշկ են պահպանում (բացառությամբ սպիտակ բծերի տակ վարդագույն մաշկ են ունենում)։ Միակ ձիերը, որոնք որ իսկապես կոչվում են սպիտակ, ծնվում են հիմնականում սպիտակ մազերով և վարդագույն մաշկով, ինչը բավականին հազվագյուտ երևույթ է [6]։ Տարբեր գենետիկական գործոններ կարող են ազդել ձիերի մոտ սպիտակ մաշկի առաջացման համար, ներառյալ մի քանի սպիտակ-դոմինանտ ալելներ և սաբինո-1 գենը [7]։ Այնուամենայնիվ, չկան «ալբինոս» ձիեր, որոնք ունենում են վարդագույն մաշկ և կարմիր աչքեր [8]։

    1. Vogel Colin (1995)։ The complete horse care manual։ Internet Archive։ London ; New York : Dorling Kindersley ; Boston : Distributed by Houghton Mifflin։ էջ 14։ ISBN 978-0-7894-0170-0 
    2. Mills Bruce, Carne Barbara (1988)։ A basic guide to horse care and management (English)։ New York, N.Y.: Howell Book House։ էջեր 72–73։ ISBN 978-0-87605-871-8։ OCLC 17507227 
    3. TheHorse.com (2003-05-01)։ «A Horse of a Different Color»։ The Horse (en-US)։ Վերցված է 2022-08-22 
    4. 4,0 4,1 Cotton Julie (2020-01-28)։ «Equine Coat Color Genetics»։ Veterinary Genetics Laboratory (անգլերեն)։ Վերցված է 2022-08-22 
    5. Marklund L., Moller M., Sandberg K., Andersson L. (2009)։ «A missense mutation in the gene for melanocyte-stimulating hormone receptor (MCIR) is associated with the chestnut coat color in horses»։ Mammalian Genome։ doi:10.1007/s003359900264 
    6. 6,0 6,1 Cotton Julie (2020-01-28)։ «Equine Coat Color Genetics»։ Veterinary Genetics Laboratory (անգլերեն)։ Վերցված է 2022-08-22 
    7. Haase Bianca, Brooks Samantha A., Schlumbaum Angela, Azor Pedro J., Bailey Ernest, Alaeddine Ferial, Mevissen Meike, Burger Dominik, Poncet Pierre-André (2007-11)։ «Allelic heterogeneity at the equine KIT locus in dominant white (W) horses»։ PLoS genetics 3 (11): e195։ ISSN 1553-7404։ PMC 2065884։ PMID 17997609։ doi:10.1371/journal.pgen.0030195 
    8. Mau C., Poncet P. A., Bucher B., Stranzinger G., Rieder S. (2004-12)։ «Genetic mapping of dominant white (W), a homozygous lethal condition in the horse (Equus caballus)»։ Journal of Animal Breeding and Genetics (անգլերեն) 121 (6): 374–383։ ISSN 0931-2668։ doi:10.1111/j.1439-0388.2004.00481.x