Jump to content

Մասնակից:Վահան Ֆարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ ամորձու և ամորձապարկի լայնական կտրվածք

Խողովակների համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձին արտաքինից պատված է խիտ թելակազմ պատյանով, որը կոչվում է սպիտակավուն պատյան [1]։ Սպիտակավուն պատյան տակ շատ ոլորված խողովակներ կան, որոնք կոչվում են սերմնային ոլորուն խողովակիկներ [1]։ Խողովակիկները ներսից ծածկված են սերմնածին էպիթելով, որտեղ գտնվող գոնոցիտներից սեռահասունություններից մինչև ծերություն զարգանում են սերմնային բջիջներ (նաև կոչվում են սպերմատոզոիդներ կամ արական գամետներ) [1]։ Զարգացող սպերման սերմնային խողովակիկներից շարժվում է դեպի ամորձու ցանց, որը տեղակայված է ամորձու միջնորմի հաստության մեջ, այնուհետև շարժվում է դեպի արտատար (էֆերենտ) ծորաններ, որտեղից էլ դեպի մակամորձի, որտեղ նոր առաջացած սերմնային բջիջները հասունանում են (սպերմատոգենեզ) [2]։ Այնուհետև սպերմը տեղափոխվում է սերմնածորան, որը բացվում է միզուկի մեջ և մկանային կծկումների միջոցով միզուկի արտաքին բացվածքով դուրս է գալիս [2]։

Բջջային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմնային ոլորուն խողովակիկների ներսում սպերմատոգենեզի ընթացքում գոնոցիտներից առաջանում են սպերմատոգոնիաներ, սպերմատոցիտներ, սպերմատիդներ և սպերմատոզոիդներ։ Գամետները պարունակում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ [3]։ Սերտոլիի բջիջները, որոնք սերմնային խողովակիկների էպիթելային բջիջներն են, անհրաժեշտ են գոնոցիտներից սպերմատոզոիդների զարգացմանը խթանելու համար։ Սերտոլիի բջիջները արտադրում են ինհիբին [4]։ Մկանային բջիջները շրջապատում են սերմնային խողովակիկները [5]։

Սերմնային խողովակիկների միջև գտնվում են ինտեստիցիալ բջիջներ, որոնք կոչվում են Լեյդիգի բջիջներ [6]։ Սրանք արտադրում են տեստոստերոն և այլ անդրոգեններ, որոնք անհրաժեշտ են սեռահասունացման (ներառյալ երկրորդային սեռական հատկանիշների, օրինակ՝ դիմային մազածածկույթի զարգացման համար), սեռական վարքագծի և լիբիդոյի համար։ Սերտոլիի բջիջները խթանում են սպերմատոգենեզը [7]։ Տեստոստերոնը կառավարում է ամորձու ծավալը։

Անհաս Լեյդիգի բջիջներ, ինտեստիցիալ մակրոֆագեր և էպիթելային բջիջներ նույնպես առկա են։

Արյունամատակարարում և ավշային արտահոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձին երեք աղբյուրներից է զարկերակային արյուն ստանում՝ ամորձային զարկերակից, սերմնածորանային զարկերակից և ամորձին բարձրացնող մկանի զարկերակից [8]։ Ամորձու և ամորձապարկի արյունամատակարարումը և ավշային արտահոսքը միմյանցից անջատ է կատարվում․

  • Զույգ ամորձային զարկերակները սկսվում են անմիջապես որովայնային աորտայից և, աճուկային խողովակով իջնելով ցած, անոթավորում է ամորձին, մինչդեռ ամորձապարկը և արտաքին սեռական օրգանները անոթավորում է ներքին ամոթույքային զարկերակը (ներքին զստային զարկերակի ճյուղ) [9][10]։
  • Ամորձիները ունեն նաև համակողմնային արյունամատակարարում ամորձին բարձրացնող մկանի զարկերակով (վերորովայնային ստորին զարկերակի ճյուղ է, որն էլ արտաքին զստային զարկերակի ճյուղ է) և սերմնածորանային զարկերակով (ստորին միզապարկային զարկերակի ճյուղ է, որն էլ ներքին զստային զարկերակի ճյուղ է) [11][12]։ Ուստի, եթե ամորձային զարկերակը խցանվի, օրինակ՝ Ֆովլեր-Ստեվենսի օրխիոպեքսիայի ժամանակ, ամորձինները չեն տուժում, քանի որ արյունամատակարարում չի խախտվում [13]։
  • Ամորձուց երակային արյունն արտահոսում է ամորձային երակներով, որոնք սերմնալարի կազմի մեջ առաջացնում են ողկուզանման երակային հյուսակը (plexus venosus pampiniformis): Աջ ամորձային երակները բացվում են ստորին սիներակի մեջ, ձախ ամորձային երակները՝ ձախ երիկամային երակի մեջ:
  • Ամորձուց ավիշը արտահոսում է դեպի հարաորտային (նաև կոչվում է գոտկային) ավշային հանգույցներ, մինչդեռ ամորձապարկից այն հոսում է դեպի աճուկային ավշային հանգույցներ [9][12]։

Հեմատոտեստիկուլյար պատնեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր մոլեկուլները չեն կարող անցնել արյունից սերմնային խողովակների լուսանցք՝ ի շնորհիվ հարևան Սերտոլիի բջիջների միջև առկա սերտ միացումների շնորհիվ։ Սրանցով սերմնային խողովակիկի լուսանցքը բաժանում է երկու մասի՝ 1) հիմային մաս, որտեղ գտնվում են սպերմատոգոնիումներ, 2) ադլյումինալ մաս, որտեղ առկա են I և II կարգի սպերմատոցիտներ, սպերմատիդներ, սպերմատոզոիդներ [14]:

Հեմատոտեստիկուլյար պատնեշի հիմնական ֆունկցիաներից է այն, որ կանխում է աուտոիմուն ռեակցիան [9]։ Քանի որ սերմնահեղուկը իր հակածիններով տարբերվում է մյուս հյուսվածքներից, ուստի արու կենդանու մոտ կարող է հակամարմիններ արտադրվեն իր իսկ սերմնաբջիջների դեմ [9]։

Սերմնաբջիջների հակածինների ներարկումը հանգեցնում է ամորձիների բորբոքում (աուտոիմուն օրխիտ) և պտղաբերությունը նվազում է [9]։ Ուստի հեմատոտեստիկուլյար պատնեշը նվազեցնում է սերմնաբջջի սպիտակուցների դեմ իմունային պատասխանի առաջացումը [15]։

Ջերմակարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին Կառլ Ռիչարդ Մուրը [16] ենթադրեց, որ ամորձիները ունեն արտաքին տեղակայում, քանի որ սպերմատոգենեզը ակտիվ տեղի է ունենում բուն մարմնի ջերմաստիճանից ավելի ցածր ջերմաստիճանում։ Սպերմատոգենեզը քիչ արդյունավետ է 33°C ջերմաստիճանից բարձր կամ ցածր պայմաններում։ Քանի որ ամորձիները մարմնի խոռոչից դուրս են գտնվում, ամորձապարկի փափուկ հյուսվածքները կարող են այն մոտեցնել մարմնին կամ հեռացնել մարմնից [1]։ Ամորձիների ջերմաստիճանը պահպանվում է 34.4°C-ը` մարմնի ջերմաստիճանից փոքր-ինչ ցածր, քանի որ 36.7°C ջերմաստիճանից բարձր պայմաններում սպերմատոգենեզը խաթարվում է [1][17]։ Կան բազում մեխանիզմներ ամորձիների օպտիմալ ջերմաստիճանը պահպանելու համար [18]:

Ամորձին բարձրացնող մկանը (musculus cremaster) ծածկում է ամորձիները և սերմնալարը [19]։ Երբ այս մկանը կծկվում է, սերմնալարը կարճանում է և ամորձիները ավելի են մոտենում մարմնին, ինչը տաքություն է հաղորդում դրանց և պահպանվում է օպտիմալ տեստիկուլյար ջերմաստիճանը [19]։ Երբ անհրաժեշտ է ամորձիների ջերմաստիճանը նվազեցնել, ամորձին բարձրացնող մկանը թուլանում է և ամորձիները հեռանալով տաք մարմնի մակերևույթից, նվազեցնում են ջերմաստիճանը [19]։ Այս մկանի կծկումը տեղի է ունենում նաև ֆիզիկական սթրեսին ի պատասխան (օր.` բութ վնասվածքներ). ամորձապարկի ձգվում և մոտեցնում է ամորձիները մարմնին, որպեսզի դրանք չվնասվեն [20]։

Կրեմաստերիկ ռեֆլեքսի շնորհիվ ամորձիները ակամա բարձրանում են։ Ամորձիները կարող են նաև կամովի բարձրանալ ցայլապոչուկային մկանի շնորհիվ։

Գենային և սպիտակուցային էքսպրեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու գենոմը մոտավորապես ներառում է 20000 սպիտակուց կոդավորող գեներ, որոնց 80%-ը ենթարկվում են էքսպրեսիայի մեծահասակների ամորձիներում [21]։ Ամորձիները ունեն ամենաբարձր հյուսվածք-սպեցիֆիկ գեների քանակը` ի տարբերություն մյուս օրգանների և հյուսվածքների [22]։ Մոտ այդ գներից 1000-ը բացառապես հատուկ են միայն ամորձիներին, [21] իսկ 2200-ը ցույց են տալիս ավելի մեծ էքսպրեսիայի արագություն։ Այս գեների մեծ մասը կոդավորում է սպիտակուցներ, որոնք էքսպրեսիայի են ենթարկվում սերմնային խողովակիկներում և ունեն սպերմատոգենեզի հետ կապակցված գործառույթներ [22]։ Սպերմատոզոիդները էքզպրեսիայի են ենթարկում սպիտակուցներ, որոնք հանգեցնում են մտրակի առաջացմանը. այս նույն սպիտակուցները սինթեզվում են նաև կնոջ արգանդափողերի ներքին շերտի բջիջների կողմից` հանգեցնելով թարթիչների առաջացմանը։ Սպերմատոզոիդների մտրակները և արգանդափողերի թարթիչները հոմոլոգ կառույցներ են։ Ամորձի-սպեցիֆիկ սպիտակուցները, որոնք էքսպրեսիայի ամենաբարձր մակարդակն են դրսևորում, պրոտամիններն են [23]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cho, S; Bae, J.H. (2017). «Penis and Testis». Clinical Regenerative Medicine in Urology. Springer. էջ 281. ISBN 978-9-81-102723-9. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-01-ին.
  2. 2,0 2,1 Pocock, Gillian; Richards, Christopher D.; Richards, David A. (2018). Human Physiology. Oxford University Press. էջ 766. ISBN 978-0-19-873722-3. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-02-ին.
  3. Histology, A Text and Atlas Արխիվացված 2023-06-29 Wayback Machine by Michael H. Ross and Wojciech Pawlina, Lippincott Williams & Wilkins, 5th ed, 2006[Հղում աղբյուրներին]
  4. Huhtaniemi, Ilpo (2018). Encyclopedia of Endocrine Diseases. Academic Press. էջ 667. ISBN 978-0-12-812200-6. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-02-ին.
  5. Schlegel, P.N.; Katzovitz, M.A. (2020). «Male Reproductive Physiology». Urologic Principles and Practice. Springer Nature. էջ 50. ISBN 978-3-03-028599-9. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-02-ին.
  6. Bitzer, Johannes; Mahmood, Tahir A. (2022). Handbook of Contraception and Sexual Reproductive Healthcare. Cambridge University Press. էջ 16. ISBN 978-1-10-895863-9. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-05-ին.
  7. Miell, John; Davies, Zoe (2014). «Reproductive function in the male». Clinical Biochemistry: Metabolic and Clinical Aspects. Elsevier Health Sciences. էջ 451. ISBN 978-0-70-205478-5. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-05-ին.
  8. Goldenberg, Etai; Benjamin, Tavya G.R; Gilbert, Bruce R. (2020). «Scrotal Ultrasound». Practical Urological Ultrasound. Springer Nature. էջ 80. ISBN 978-3-03-052309-1. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-06-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Steger, Klaus; Weidner, Wolfgang (2011). «Anatomy of the Male Reproductive System». Practical Urology: Essential Principles and Practice. Springer Science & Business Media. էջ 63. ISBN 978-1-84-882034-0. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-05-ին.
  10. Tortora, Gerard J.; Nielsen, Mark (2017). Principles of Human Anatomy. John Wiley & Sons. էջ 486. ISBN 978-1-11-944446-6. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-06-ին.
  11. Pua, Bradley B.; Covey, Anne M.; Madoff, David C. (2018). Interventional Radiology: Fundamentals of Clinical Practice. Oxford University Press. էջ 533. ISBN 978-0-19-027625-6. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-06-ին.
  12. 12,0 12,1 Berney, Daniel M; Ulbright, Thomas M. (2015). «Anatomy of the Testis and Staging of its Cancers: Implications for Diagnosis». Genitourinary Pathology: Practical Advances. Springer. էջ 436. ISBN 978-1-49-392044-0. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-06-ին.
  13. Aboumarzouk, Omar M. (2019). Blandy's Urology. John Wiley & Sons. էջ 747. ISBN 978-1-11-886336-7. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-06-ին.
  14. Սահակյան, Կարմեն (2013). Հյուսվածաբանություն (PDF). Երևան: ԵՊԲՀ. էջ 410.
  15. Wiser, Herbert J.; Sandlow, Jay; Kohler, Tobias S. (2012). «Causes of Male Infertility». Male Infertility: Contemporary Clinical Approaches, Andrology, ART & Antioxidants. Springer Science & Business Media. էջ 8. ISBN 978-1-46-143335-4. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-07-10-ին.
  16. Moore, Carl R. (1926). «The Biology of the Mammalian Testis and Scrotum». The Quarterly Review of Biology. 1 (1): 4–50. doi:10.1086/394235. ISSN 0033-5770.
  17. Steger, Klaus; Weidner, Wolfgang (2011). «Anatomy of the Male Reproductive System». Practical Urology: Essential Principles and Practice. Springer Science & Business Media. էջեր 57–59. ISBN 978-1-84-882034-0. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-01-ին.
  18. Coad, Jane; Pedley, Kevin; Dunstall, Melvyn (2019). Anatomy and Physiology for Midwives E-Book. Elsevier Health Sciences. էջեր 53–54. ISBN 978-0-70-206665-8. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  19. 19,0 19,1 19,2 de Jong, M. Robert (2020). Sonography Scanning E-Book: Principles and Protocols. Elsevier Health Sciences. էջ 343. ISBN 978-0-32-376425-4. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-05-ին.
  20. Song, David H; Neligan, Peter C (2017). Plastic Surgery E-Book: Volume 4: Trunk and Lower Extremity. Elsevier Health Sciences. էջ 293. ISBN 978-0-32-335707-4. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-10-ին.
  21. 21,0 21,1 Uhlén, Mathias; Fagerberg, Linn; Hallström, Björn M.; Lindskog, Cecilia; Oksvold, Per; Mardinoglu, Adil; Sivertsson, Åsa; Kampf, Caroline; Sjöstedt, Evelina (2015-01-23). «Tissue-based map of the human proteome». Science (անգլերեն). 347 (6220): 1260419. doi:10.1126/science.1260419. ISSN 0036-8075. PMID 25613900. S2CID 802377.
  22. 22,0 22,1 Djureinovic, D.; Fagerberg, L.; Hallström, B.; Danielsson, A.; Lindskog, C.; Uhlén, M.; Pontén, F. (2014-06-01). «The human testis-specific proteome defined by transcriptomics and antibody-based profiling». MHR: Basic Science of Reproductive Medicine. 20 (6): 476–488. doi:10.1093/molehr/gau018. ISSN 1360-9947. PMID 24598113.
  23. Hammoud, S; Carrell, D.T. (2011). «The Emerging Role of the Sperm Epigenome and its Potential Role in Development». Biennial Review of Infertility: Volume 2, 2011, Volume 2;Volume 2011. Springer Science & Business Media. էջ 184. ISBN 978-1-44-198456-2. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2022-06-16-ին.