Մասնակից:TiruhiChobanyan/Չատիր-Դագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TiruhiChobanyan/Չատիր-Դագ

Չատիր-Դագ[1]-հարթ, անտառազուրկ տարածք է , գտնվում է Ղրիմի թերակղզու հարավային մասում, ծովից 10 կմ հեռու, իր բարձրությամբ հինգերորդն է Ղրիմում։ Նրա ավելի հին հունական անվանումը «Տրապեզունտ» է ։

Այն պատկանում է Ղրիմի լեռների Գլխավոր շարքին։ Վաղ ժամանակներում այն այդպես կտրված չի եղել հիմնական շարքից, առանձնացվել է Բաբուգանի Ուլու-Ուզեն և Ալմա գետերի, ու Դեմերդջի և Դալգարուկիի Անգարա գետերի էրոզիայի հետևանքով։ Կազմված է վերին և ներքին հավասարաչափ սարահարթային մարգագետիններից։ Սարահարթի վերին մասում գտնվում են երկու գագաթները՝ արևմտյան Անգար-Բուրունը (1453 մ) և արևելյանը՝ Էկլիզի-Բուրունը(1527 մ)։ Սարահարթի երկարությունը հյուսիսից հարավ 10 կմ է, իսկ արևմուտքից արևելք գրեթե 4 կմ է։ Տարածքը իրենից ներկայացնում է դասական քարանձավների շրջան, որտեղ կան ավելի քան 200 քարանձավ, հանքահոր, խոռոչներ։ Այն մյուս սարահարթերի շարքում զբաղեցնում է առաջին տեղը իր քարանձավների խիտ դասավորությամբ, որոնք այստեղ ավելի քան 1000-ն են։ Լեռնային ծագմամբ դրանք բաժանվում են երկու կառուցվածքային փուլերի։ Վերին մասը ծածկված է կարստային ապարներով, որոնք առաջացել են յուրայի ժամանակաշրջանում ծովերի ստորերկրյա տաք խոռոչներում, կարմրա-դարչնագույն կրաքարային ապարներից։ Այս խառնուրդների հզորությունը հասնում է 1000 մ[2]։ Կոնգլոմերատները իրենց հերթին գտնվում են ծովային խոռոչի ստորին մասում, որոնք կազմավորվել են վերինտրիասովյան և վաղ յուրայի ժամանակաշրջաններում։ Այն հայտնի էր որպես կենդանիների խարանադրոշման վայր և կազմված է իրար հաջորդող կանաչապատ, սև արշիպելագներից, նստվածքաքարերից և ավազաքարից ։ Այս տեսակները բավականին լայն տարածված են ամբողջ Ղրիմի հարավային և հարավ-արևելյան ծովափերում։

Չատիր-Դագում մարդիկ ապրել են դեռ նեոլիթյան դարաշրջանում։ Այդ դարակաշրջանի հայտնի բնակավայրը Բարսուչյան դաշտերն են։ Մ․թ․ա․5-րդ դարում Չատիր-Դագի լեռներում ապրել են անասնապահներ, որսորդներ։


Չատիր-Դագի ինչպես վերին,ն այնպես էլ ներքին սարահարթը զբոսաշրջության հայտնի տարածքներից է, քանի որ այն հեշտ հաղթահարելի է Անգարյան իջվածքի շնորհիվ։ Ներքին սարահարթում կան քարանձավներ,որոնք զբոսաշրջության հայտնի վայրեր են՝ Մարմարե քարանձավը, Էմինե-Բայիր-Խոսարն և Էմինե-Բայիր-Կոբա։ Բացի այդ ներքին սարահարթում է գտնվում հայտնի «վայրի» Սուկ-Կոբա և Բին-Բաշ-Կոբա քարանձավները։ Չատիր-Դագի ներքին սարահարթում է գտնվում երկու զբոսաշրջային կենտրոնները՝ որոնցից մեկը Մարմարյա քարանձավի մոտ է, իսկ մյուսը, որը գտնվում է հյուսիս-արևելքում, նախկին զորամասի տեղում է, հիմա ոչ պաշտոնական կրում է «Տոչկա» («Օնիկս տուր»ֆիրմա) անվանումը։

Ղրիմի Հսկիչ-Փրկարար ծառայության հաշվարկներով Չատիրդագի ներքին սարահարթ են այցելում տարեկան գրեթե 40 հազար մարդ։

1922 թվականին Չատիր-Դագի արևելյան լեռներում սպանվել է Ղրիմի վերջին գայլը։ Թեև 2000-ական թվականներին գայլերը նորից թափանցել են տափաստանային Ղրիմ իրենց բնօրրան Ուկրաինայից[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս անվանումը ղրիմաթաթարական ծագում ունի․ ղրիմաթաթարերենից (Çatır Dağ) թարգմանվում է çatır ՝ վրան, dağ՝ լեռ։ Ավելի վաղ ժամանակներում հայտնի է հունական ծագում ունեցող անվանումը ՝ (Τραπεζοῦς ὄρος) սեղանակից լեռ։

Չատիր-Դագը արվեստի և գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Շմելյով «Մեռածների արևը» (1923)

Ադամ Միցկևիչ

Նիկոլայ Բերգ «Չատիր-Դագը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распространено также слитное написание Чатырдаг. Несмотря на то, что в крымскотатарском языке ударение падает на последний слог, в русском языке подавляющее большинство говорящих ставит ударение в слове Чатыр на первый слог либо же вообще переносит его на последний слог всего слова ЧатырдаԿաղապար:Подст:ударениег.
  2. Крымская яйла — «крыша» Крыма
  3. Новости NEWSru.com :: В Крыму ждут нашествия волков - в заповеднике предложили ввести лимиты на отстрел

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]