Ուլու Ուզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլու Ուզեն
Sarqiy Ulu Ozen2.JPG
Գետի ակունք Սաուրգան աղբյուրը
Բնութագիր
Երկարություն 12 կիլոմետր
Ավազանի մակերես 60 կմ²
 · Գետաբերանի տեղակայում Սև ծով
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Ուզեն Բաշ և Սաֆուն Ուզեն
Երկիր Ռուսաստան / Ուկրաինա[1]
Երկրամաս Ղրիմի Հանրապետություն

Ուլու Ուզեն, նաև՝ Ուլու Ուզեն Ալուշտայի, Ալուշտա Սու[2] (ռուս.՝ Улу-Узень, ուկր.՝ Улу-Узень, Ղրիմի թաթարերեն՝ Ulu Özen, Улу Озен), գետակ Ղրիմ թերակղզու հարավային ափին։ Գետի երկարությունը 7,8 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 20,8 քառակուսի կիլոմետր, միջին տարեկան հոսքը Ալուշտա ջրակայանում 0,394 մ³/վրկ է։ Գետն ունի 7 վտակ[3]։ Անվանումը Ղրիմի թաթարերենից թարգմանվում է որպես «մեծ գետ»։ Հաճախ անվանվում է Ուլու Ուզեն Ալուշտայի՝ փոքր-ինչ արևելք հոսող Ուլու Ուզեն Արևելյան գետից տարբերելու համար։

Ձևավորվում է Բաբուգան-յայլա լեռնազանգվածի հյուսիսային և Չաթիր-Դաղ լեռնազանգվածի հարավային լանջերին՝ երկու գետերի՝ Սաֆուն Ուզենի և Ուզեն Բաշի միախառնումով։ Վերին հատվածում գետը հոսում է Ղրիմի բնական արգելոցի տարածքով։ Ուզեն Բաշ գետի հովտում գտնվում է Գոլովկինսկու ջրվեժը, որը նկարագրել է ռուս երկարաբան և ջրաբան Ն. Ա. Գոլովկինսկին։ Գոլովկինսկու ջրվեժն իրականում ջրվեժների կասկադ է, որոնք փոխակերպվում են մեկմեկու, ունեն 4-5 մ բարձրություն և 12 մ բարձրությամբ ստորին ջրվեժ։ Ալուշտայի քաղաքային խորհրդի Իզոբիլնոյե (Կորբեկուլ) գյուղի մոտ Ուլու Ուզեն գետի վրա կառուցվել է Իզոբիլնոյեի ջրամբարը (ծավալը՝ 13,25 միլիոն մ³), որն Ալուշտայի համար քաղցրահամ ջուր է ապահում։ Այդ ջուրն օգտագործվում է նաև ոռոգման համար։ Ուլու Ուզեն գետը Ալուշտա քաղաքի սահմաններում թափվում է Սև ծովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Белянский И.Л., Лезина И.Н., Суперанская А.В. Крым. Географические названия: Краткий словарь. — Симферополь: Таврия-Плюс, 1998. — 190 с. — ISBN 978-966-8174-93-3
  3. A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10,21. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]