Ուլու Ուզեն Արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլու Ուզեն Արևելյան
Գետի ակունք Սաուրգան աղբյուրը
Բնութագիր
Երկարություն12 կմ
Ավազանի մակերես33,5 կմ²
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1]
ԵրկրամասՂրիմի Ինքնավար Հանրապետություն

Ուլու Ուզեն Արևելյան, նաև՝ Մեգապոտամո (ռուս.՝ Улу-Узень Восточный, ուկրաիներեն՝ Улу-Узень Східний, Ղրիմի թաթարերեն՝ Şarqiy Ulu Özen, Шаркъий Улу Озен), գետ Ղրիմի հարավային ափին։ Գետի երկարությունը 12 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 33,5 քառակուսի կիլոմետր, միջին տարեկան հոսքը Յալթա ջրակայանում 0,382 մ³/վ է։ Գետն ունի 7 վտակ[2]։ Անունը հունարենից (Μεγάλος ποταμ) և Ղրիմի թաթարերենից թարգմանվում է որպես «մեծ գետ (հոսք)»։ Կոչվում է Ուլու Ուզեն Արևելյան դեպի հարավ-արևմուտք տեղակայված Ուլո Ուզեն Ալուշտայի գետից տարբերելու համար։

Գետը սկսվում է Դեմերջի-յայլայի լանջերին, այնուհետև հոսում է Խապխալ կիրճով՝ ծովի մակարդակից 468 մ բարձրության վրա, որտեղ, Գեներալսկոյե (Ուլու Ուզեն, Մեգա Պոտամ) գյուղի մոտակայքում ձևավորում է մի շարք սահանքավոր կասկադներ և 15 մետր բարձրությամբ Ջուր-Ջուր ջրվեժը։ Ջրվեժը չի չորանում նույնիսկ սակավաջուր տարիներին։ Խապխալ կիրճը 1974 թվականին հայտարարվել է հանրապետական նշանակության պետական ջրաբանական արգելավայր, որի ընդհանուր մակերեսը 250 հեկտար է։

Ուլու Ուզեն Արևելյան գետը Սոլնեչնոգորսկ գյուղի սահմաններում թափվում է Սև ծովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10, 24. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]