Յուրայի դարաշրջանի աշխարհը 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Յուրայի դարաշրջանի աշխարհը 2
Jurassic World: Fallen Kingdom
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆանտաստիկա, մարտաֆիլմ և արկածային ֆիլմ
Թվականհունիսի 22, 2018, հունիսի 6, 2018[1] և հունիսի 6, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԽուան Բայոնա
ՊրոդյուսերՖրենկ Մարշալ
Սցենարի հեղինակColin Trevorrow և Derek Connolly[2]
ԴերակատարներՔրիս Պրետ, Բրայս Դալաս Հովարդ, Բրեդլի Դերիլ Վոնգ, Ջեյմս Կրոմվել, Թեդ Լևայն, Ջեֆ Գոլդբլյում[2], Թոբի Ջոնս[2], Rafe Spall[2], Ջերալդին Չապլին[2], Մայքլ Պապաջոն[2] և Isabella Sermon
ՕպերատորÓscar Faura
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
ՄոնտաժBernat Vilaplana
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրKualoa Ranch[3], Pinewood Studios[3], Langley[3], Լոնդոն[3], Hauʻula[3], Arrochar[3], Farnborough[3] և Օահու[3]
ԿինոընկերությունUniversal Studios և Amblin Entertainment
Տևողություն128 րոպե
Բյուջե170 000 000 ԱՄՆ դոլար[3]
Շահույթ1 309 500 000 ԱՄՆ դոլար[4]
ՆախորդԱշխարհը յուրայի դարաշրջանում
ՀաջորդJurassic World 3
Պաշտոնական կայքէջ
Jurassic World: Fallen Kingdom Վիքիպահեստում

Յուրայի դարաշրջանի աշխարհը 2 (անգլ.՝ Jurassic World: Fallen Kingdom-Յուրայի դարաշրջանի աշխարհը. Կործանված թագավորություն), ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնայի ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմը` նկարահանված ըստ Քոլին Թրևորոուի և Խուան Անտոնիո Բայոնայի սցենարի[5]: «Յուրայի դարաշրջանի պարկի» շարքի հինգերորդ ֆիլմն է:

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2018 թվականի հունիսի 22-ին[6]: Ֆիլմը տարբեր գնահատականներ է ստացել քննադատների ու հանդիսատեսի կողմից. այն գնահատվել է տեսարանայնության համար, բայց քննադատության է արժանացել սյուժեի պատճառով[7][8][9]: Ֆիլմը կինովարձույթում մեծ հաջողություն է ունեցել` հավաքելով ավելի քան մեկ միլիարդ դոլար և բազմիցս գերազանցելով իր բյուջեն[10]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները կատարվում են 2018 թվականին:

Նուբլար կղզում գիշերային փոթորկի ժամանակ, որտեղ գտնվում է երեք տարի առաջ ավերված «Յուրայի դարաշրջանի աշխարհ» զբոսայգին, վարձկանների խումբն օգտագործում է ստորջրյա սարքավորում՝ մահացած հիբրիդի՝ Ինդոմինուս Ռեքսի ԴՆԹ-ի նմուշը գտնելու համար: Երբ Ինդոմինուսի ոսկորի նմուշը ուղարկվում է մակերևույթ, հանկարծակի հայտնվում է մոսազավրը, որը ոչնչացնում է սարքավորումը: Այդ ժամանակ նմուշը տեղափոխող ուղղաթիռը, ինչպես նաև` սարքավորման մեջ գտնվող մարդկանց հետ կապ պահպանող վարձկանը ենթարկվում են տիրանոզավրի հարձակմանը: Ուղղաթիռին հաջողվում է փրկվել, սակայն վթարային աստիճաններից կախված վարձկան կապավորին ուտում են ջրից դուրս ցատկած մոսազավրները: Եվ, քանի որ վարձկանը չէր հասցրել փակել ծովածոցի դարպասները, մոսազավրը լողում է դեպի բաց օվկիանոս:

Մայրցամաքում քննարկում է գնում այն մասին, թե արդյո՞ք արժե փրկել Նուբլար կղզու դինոզավրներին՝ վերահասու հրաբխային ժայթքումից: ԱՄՆ-ի Սենատում լսումների ժամանակ Յան Մալքոլմը վստահեցնում է, որ դինոզավրերին պետք է թողնել մեռնել: Զբոսայգու նախկին մենեջեր Քլեր Դերինգը, ստեղծել է դինոզավրների պաշտպանության խումբ, որպեսզի փրկի արարածներին զբոսայգի նախկին տեխնիկական աշխատողի՝ Ֆրանկլինի և պալեոանասնաբույժ Զիայի միջոցով: Սակայն Սենատի` դինոզավրներին փրկելու մտքից հրաժարվելու որոշման հետ, Քլերի առաքելությունը, ինչպես բոլորն էին կարծում, ավարտվում է: Սակայն անսպասելիորեն նրա հետ կապվում է Բենջամին Լոքվուդը՝ դինոզավրերի ԴՆԹ-ի կլոնավորման տեխնոլոգիայի ստեղծման գործով Ջոն Համոնդի նախկին գործընկերը: Լոքվուդի կալվածքում՝ Հյուսիսային Կալիֆորնիայում, Քլերը հանդիպում է Բենջամինին, նրա օգնական Էլայ Միլսին և նրա թոռնուհուն, ում Լոքվուդն ընդունել է այն բանից հետո, երբ աղջկա ծնողները մահացել են ավտովթարից: Բենջամինը, Էլայը և Քլերը փրկության գաղտնի առաքելություն են ծրագրում, ըստ որի նրանք պետք է դինոզավրներին ուղարկեն նոր կղզի-սրբավայր, որտեղ վերջիններս կապրեն առանց մարդկային ներգրավվածության: Դրա համար նրանք պետք է կղզում ակտիվացնեն դինոզավրներին հետևելու համակարգը, ինչն անհնար է առանց Քլերի օգնության: Սակայն Էլայն անհանգստացած է, որ դժվար կլինի գտնել և բռնել Բլյուին՝ կենդանի մնացած վերջին վելոցիրապտորին: Քլերը խնդրում է ռապտորների նախկին վարժեցնող Օուեն Գրեյդին միանալ առաքելությանը՝ Բլյուի փրկման համար: Օուենը նախ հրաժարվում է, հետո տանը դիտում է այն տեսագրությունները, որտեղ ինքը վարժեցնում է դեռ փոքրիկ վելոցիրապտորներին ու պատմում է Բլյուի տաղանդների մասին, թե ինչպես է նա հետաքրքրասիրություն, կարեկցանք և այլ զգացմունքներ արտահայտում:

Վարձկան Քեն Ուիթլիի գլխավորությամբ փրկարարական խումբը հասնում է Նուբլար կղզի: Քլերը և Ֆրանկլինը ակտիվացնում են զբոսայգուն հետևելու համակարգը, այն ժամանակ, երբ Օուենը և մնացած խումբը փնտրում են Բլյուին: Գտնելով վելոցիրապտորին` Օուենը նրան հետ կապ է հաստատում, բայց վարձկանները դինոզավրին քնեցնում են տեգերով, իսկ նրանցից մեկը, պաշտպանվելով, մարտական ատրճանակով կրակում է Բլյուի ոտքին: Օուենը դժգոհում է, սակայն նրան նույնպես քնեցնում են: Վրա հասած Զիյան վարձկաններին սպառնում է ատրճանակով և հրամայում վայր դնել զենքերը, հակառակ դեպքում սպառնում է չօգնել վիրավոր Բլյուին, որը նրանց անպայման ողջ է պետք: Վարձկանները վայր են դնում զենքերը, բայց Զիային Բլյուի հետ առևանգում են՝ թողնելով, որ քնած Օուենը մեռնի: Այդ ժամանակ սկսվում է հրաբխի ժայթքումը: Մոտակայքով անցնող սինոցերատոպսը լիզում է Օուենին, նա ուշքի է գալիս, տեսնում է մոտեցող լավան և փորձում է փրկվել` աստիճանաբար վերականգնելով իր մարմնի կառավարումը: Հերոսները նետվում են լողափ՝ վարձկանների նավից ոչ հեռու, որտեղ նրանք արագ բեռնում են բռնած դինոզավրներին: Քլերը հասկանում է, որ Էլայը և Քենը խաբել են իրենց: Հերոսներին հաջողվում է վերջին պահին ցատկել շարժվող նավի մեջ:

Նավում հերոսները գտնում են Բլյուի վանդակը, և Զիյան բուժում է նրան:

Սկսվում է Նուբլար կղզու կենդանական աշխարհի աճուրդը, որին մասնակցելու համար ժամանում են տասնյակ մեծահարուստներ աշխարհի տարբեր ծայրերից: Ֆիլմի հերոսները գաղտնի հետևում են աճուրդի ընթացքին: Բոլոր բռնված դինոզավրերի վաճառքից հետո Միլսը և էվերսոլը ներկայացնում են ինդորապտորին, որն արձագանքում է հատուկ լազերային ազդանշաններին: Չնայած հիբրիդը նախատեսված չէր վաճառքի համար, մեծահարուստները շատ մեծ գումար են առաջարկում նրա համար, ինչի արդյուքնում, չնայած Վուի բողոքին, Միլսը համաձայնում է քննարկել վաճառքի պայմանները:

Աճուրդը ձախողելու համար Օուենը վերելակի մեջ բաց է թողում ավելի վաղ ազատ արձակված ստիգիմոլոխին, որն ավերում է դահլիճը: Օուենը մարտի է բռնվում պահակների հետ: Տեսնելով կառույցից փախչող մարդկանց` Ուիթլին ներս է մտնում և հայտնաբերում է բանտարկված ինդորապտորին: Քանի որ նա դինոզավրերի ատամներ էր հավաքում, Ուիթլին որոշում է ընդունում քնեցնել դինոզավրին և պոկել հերթական անտամը իր հավաքածուի համար։ Սակայն գիշատիչը միայն ձևացնում էր, թե քնած է, իսկ երբ Ուիթլին բացում է վանդակը և փորձում է քաշել ատամը, դինոզավրը սպանում է նրան և ազատվում է։ Էվերսոլը մի քանի հարուստների հետ թաքնվում է վերելակում։ Վերջին պահին, հավաքելով դռները փակելու գաղտնաբառը, Գունարը կարծում է, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, սակայն ինդորապտորը պոչի միջոցով բացում է դռները և սպանում վերելակի մեջ գտնվողներին։

Այդ ժամանակ Վուն այլ գիտնականների հետ պատրաստվում էր փրկել և ապահով տեղ տանել Ինդոմինուս Ռեքսի ԴՆԹ-ն, ինչպես նաև` Բլյուին։ Վուն ասում է Զիյային, որ ռապտորն առողջ է հարկավոր, և նրա ԴՆԹ-ն միանգամայն մաքուր է հետագա հիբրիդների ստեղծման համար։ Զիյան պատմում է նրան ռապորտի մեջ տիրանոզավրի արյան ներարկման մասին, որով ցնցում է գիտնականին և նրան հունից հանում։ Ֆրանկլինը քնեցնում է Վուին, բայց պահակախումբը շրջապատում է հերոսներին։ Զիյան բացում է Բլյուի վանդակը և նրան ազատում։ Ռապտորը սպանում է պահակախմբին և հերոսներին հնարավորություն է տալիս փրկվել, ինքն էլ հրաշքով փրկվում է գազի բալոնի պայթյունից։

Քլերը, Օուենը և Մեյզին փրկվում են ինդորապտորից։ Կարճատև մարտի արդյունքում Մեյզին բաժանվում է մեծահասակներից և ստիպված է լինում ինքնուրույն փրկվել հիբրիդից։ Դա նրան հաջողվում է վերջին պահին` ամբարձիչով իր սենյակ բարձրանալով և ծածկոցի տակ թաքնվելով։ Դինոզավրը բարձրանում է տանիքը և պատուհանից մտնում է սենյակ։ Հանկարծակի սենյակ է վազում Օուենը, պահակից վերցրած զենքով կրակելով նրան վրա և օգտագործելով բոլոր փամփուշտները։ Ինդորապտորը հետ է մնում աղջկանից և ապակողմնորոշվում է, բայց փամփուշտները նրան զգալի վնաս չեն հասցնում. նա պատրաստվում է հարձակվել Օուենի վրա։ Այդ պահին սենյակում հայտնվում է Բլյուն և հարձակվում է հիբրիդի վրա։ Օուենը և Մեյզին փրկվում են` կախվելով արտաքին քիվից, սակայն ստիպված են լինում մեկ հարկ իջնել։ Նրանք բարձրանում են թանգարանի ապակե տանիքի վրա, իսկ ինդորապտորը հետևում է նրանց։ Հասկանալով, որ ապակին նրան չի պահի, դինոզավրը սկսում է դանդաղ շարժվել կենտրոնական գերանով։ Անսպասելիորեն հետևից հայտնվում է Քլերը զենքով և ստիպում է ինդորապտորին հարձակվել Օուենի վրա, հույս ունենալով, որ դինոզավրը ներքև կընկնի։ Դա գրեթե հաջողվում է, բայց ինդորապտորը բռնվում է գերանից և չի ընկնում։ Բայց այդ պահին նրա վրա հարձակվում է Բլյուն, և նրանք երկուսով թանգարան են ընկնում։ Հիբրիդը ընկնում է տրիցերապտոսի գանգի վրա, կոտոշներից խոցվում է և սպանվում է Բլյուի կողմից։

Այդ ժամանակ Էլայը պատրաստվում է հեռանալ Ինդոմինուս Ռեքսի ոսկորի նմուշով, բայց նկատում է բացված դարպասները և այնտեղից վազող դինոզավրներին։ Նա թաքնվում է մեքենայի տակ, բայց կորցնում է նմուշները։ Երբ դինոզավրները վազում են, Միլսը դուրս է գալիս՝ հավաքելու նմուշները։ Նրա հետևից հայտնվում է կարնոտավրը` պատրաստվելով հարձակման, բայց հանկարծ թփուտների ետևից դուրս է գալիս տիրանոզավրը, ուտում է Էլային, վախեցնում կարնոտավրին և ոչնչացնում Ինդոմինուս Ռեքսի ԴՆԹ-ի նմուշը։

Հերոսները դուրս են գալիս առանձնատնից և հանդիպում են Բլյուին։ Օուենը կրկին խոսում է նրա հետ, որից հետո նա փախչում է։ Յան Մալքոլմը Սենատում հայտնում է իր ենթադրությունը, որ շուտով մի դարաշրջան է սկսվելու, որտեղ մարդիկ և նախապատմական արարածները ստիպված կլինեն գոյատևել իրար հետ։ Այդ ժամանակ կադրեր են ցույց տալիս, թե ինչպես ֆիլմի սկզբում մոսազավրը գրոհում է զբոսաշրջային ծովափը, ինչպես նաև` թե ինչպես է տիրանոզավրը ջարդում պարիսպը, գազանանոցում ընկնում առյուծների վանդակը` այսպիսով ազատություն տալով գազաններին։ Օուենը, Քլերը և Մեյզին մեքենայով անցնում են ծովափով, իսկ վելոցիրապտոր Բլյուն դիմավորում է արևածագը:

Լուսագրերից հետո ցուցադրվում են գիշերը Լաս Վեգաս ժամանած պտերանոդոններին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են 100-ից ավելի դերասաններ՝ չհաշված մասսայական տեսարանների դերասաններին:

  • Քրիս Փրեթ - Օուեն Գրեյդի
  • Բրայս Դալաս Հովարդ Քլեր Դերինգ
  • Ռեյֆ Սպոլ - Էլայ Միլս
  • Ջասթին Սմիթ - Ֆրանկլին Ուեբ
  • Դանիելա Պինեդա - Զիա Ռոդրիգես
  • Ջեյմս Քրոմվել - Բենջամին Լոկվուդ
  • Թոբի Ջոնս - Գունար Էվերսոլ
  • Թեդ Լևին - Քեն Ուիթլի
  • Ջեֆ Գոլդբլում - Յան Մալքոլմ
  • Բ. դ. Վոնգ - Հենրի Վու
  • Ջերալդին Չապլին - Այրիս, Լոկվուդի տան աշխատողը
  • Իզաբելլա Սերմոն - Մեյզի Լոկվուդ
  • Փիթեր Ջեյսոն - սենատոր Շերվուդ
  • Ռոբերտ Էմս - վարձկան տեխնիկ
  • Ջոն Շվոբ - տեխնիկ-օպերատոր
  • Ֆեյթ Ֆեյ - վարձկան
  • Մայքլ Պապաջոն - «InGen»-ի կապալառու
  • Դանիել Սթիսեն - ռուս թիկնապահ
  • Ֆիլիպա Թոմաս - BBC-ի նորությունների հաղորդավարուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]