Ղրիմի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղրիմի լեռներ, գտնվում են Ղրիմի թերակղզու հարավում։ Երկարությունը մոտ 150 կմ է, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Կազմված են Գլխավոր (Հարավային) լեռնաշարքից (Ցայլա) և կուեստային տիպի երկու առաջնային թմբաշարերից։ Ցայլան արևմտյան մասում սարավանդաձև է և բաժանվում է Այպետրիի, Ցալթայի, Նիկիտի, Բաբուգանի, Չաթիրղաղի, Դեմերջիի, Կարաբիի և այլ յայլաների։ Ամենաբարձր գագաթը Ռոման Կոշն է (1545 մ)։ Առաջնային թմբաշարերը համեմատաբար ցածր են, Միջին կամ Ներքին (մինչև 750 մ) և Հյուսիսային կամ Արտաքին (մինչև 350 մ)։ Ղրիմի լեռների Հարավային Եվրոպայի Ալպյան ծալքավոր մարզի հատվածն են՝ կազմված կավային թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Զարգացած են կարստային երևույթները։ Կլիման Ղրիմի հարավի, ափին միջերկրածովյան տիպի Է, հունվարի միջին ջերմաստիճանը 1-4 °C է, հուլիսինը՝ 24 °C, տարեկան տեղումները՝ 600 մմ, սարավանդին՝ հունվարին -1°ից -4 °C, հուլիսին՝ 15-16 °C, տարեկան տեղումները՝ 550—1200 մմ։ Գետերը (Սալգիր, Բուրուլչա, Բիյուկ Կարասու են) սնվում են մթնոլորտային տեղումներով և ստորերկրյա ջրերով։ Տարածված են լեռնաանտառային գորշ, լեռնամարգագետնային սևահողանման և լեռնային սևահողերը։ Լանդշաֆտները լեռնաանտառային, անտառատափաստանային և անտառաթփուտային են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 45 CC-BY-SA-icon-80x15.png