Նիկիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկիտի
հուն․՝ Νικήτη
Nikiti,IMG1 0324-B.jpg
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ35 մետր
Բնակչություն2711 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ23750
Փոստային ինդեքսներ63088
##Նիկիտի (Հունաստան)
Red pog.png

Նիկիտի (հուն․՝ Νικήτη[1]), ծովափնյա փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 41 մետր բարձրության վրա[2], Կասանդրա ծոցի ափին[3]՝ Սիթոնիա թերակղզու հյուսիսային մասում, Սալոնիկի կենտրոնից 77 կմ հարավ-արևելք, «Մակեդոնիայի» միջազգային օդանավակայանից 68 կմ հարավ-արևելք։ Մտնում է Կենտրոնական Մակեդոնիայի պերիֆերիայում՝ Խալկիդիկիի[1] պերիֆերիկ միավորի՝ Սիթոնիա համայնքի (դիմ) մեջ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 2711 մարդ[1]։ Տնտեսության հիմնական ճյուղերն են զբոսաշրջությունը, մեղվաբուծությունը և ձիթապտղի յուղի արտադրությունը։

Նիկիտի գլխավոր փողոց

Մինչև 1988 թվականը քաղաքը կոչվել է Նիկիտաս[4] (Νικήτας[5]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտին Քաղկեդոնյան թերակղզու ամենահին քաղաքներից է։ Նրա պատմությունը սկսվել է 14-րդ դարում առաջին բնակավայրի ստեղծմամբ, որը նշված էր Քսենոֆոնտ վանքի փաստաթղթերում[6]։

Ավանդական արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական արտադրանքը հանդիսանում է մեղրը։ 1952 թվականին ստեղծվել է Նիկիտի քաղաքի Մեղվաբույծների ասոցիացիան։ Այսօր այն ունի մոտ 135 անդամ, բոլորը պրոֆեսիոնալ մեղվապահներ են։ Ասոցիացիայի միջին տարեկան արտադրությունը գերազանցում է 900 տոննան (Հունաստանի տարեկան արտադրության 10%-ը)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման միջերկրածովյան է, որը սահմանակից է կիսաանապատային և մայրցամաքային կլիմայի տարածքներին։

Նիկիտի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիան մտնում է Նիկիտի համայնքի մեջ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 2711 մարդ[1]։ Տարածքը կազմում է 71,58 քառակուսի կիլոմետր[2]։

Տեղայնություն Բնակչություն (2011)[1], մարդ
Նիկիտի 2711
Էլիա 78

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 1932[5]
2001 2446[5]
2011 2711[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22 
  2. 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 411. — ISSN 1106-5761.
  3. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001., (Страны мира «Европа»). — 2000 экз.
  4. Лист карты K-34-144-А.
  5. 5,0 5,1 5,2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22 
  6. Actes de Xénophon. — Paris: D. Papachryussanthou, 1986. — P. 87.