Մասնակից:Tatsyanaa/Ավազարկղ5
Մեկենաս, անձ, ով կամավոր և անհատույց հիմունքներով նպաստում է գիտության և արվեստի զարգացմանը՝ ֆինանսական օգնություն տրամադրելով անձնական միջոցներից:
Բառի ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը ծագել է Ցիլնիևների հնագույն էտրսկներ տոհմի ազնվական հռոմեացու անունից, Գայոս Մեկենաս (Mekenat; լատ.՝ Cilnius Maecenas), ով եղել է բանաստեղծների,նկարիչների և արվեստագետների ( Վիրգիլիոսի, Հորացիոսի, ում նվիրել է կալվածք) հովանավորը Օգոստոս կայսեր օրոք: Լինելով կայսր Օկտավիանոս Օգոստոսի վստահված անձը, նա վարել է պետական գործեր՝ չլինելով պաշտոնյա, բայց Ագրիպպասի հետ լինելով Օգոստոսի ամենաազդեցիկ օգնականը, ցուցաբերում էր ամենագործուն մասնակցությունը պետության ամրապնդման գործում։ Օգոստոսի հանդեպ իր հարաբերություններում նա ազատ էր ցածր կռապաշտությունից, քծնանքից ու լիակատար ազատությամբ արտահայտում էր իր հայացքները, հաճախ՝ կայսրի ծրագրերին հակառակ։
Ժամանակի ընթացքում բարերարներ սկսեցին անվանել մշակույթի, արվեստի և գիտությամբ հարուստ հովանավորներին։ Նրանցից շատերը մշակույթի պատմության մեջ մտան ականավոր նկարիչների, գրողների, դերասանների հետ համահավասար, քանի որ նպաստեցին նրանց ստեղծագործության զարգացմանը, արվեստի բարգավաճմանը, մշակութային լավագույն ձեռքբերումներին լայն զանգվածներին հաղորդակցմանը։ Որպես մեկենասության վառ օրինակ կարելի է բերել Մեդիչիների ընտանիքը, որի ներկայացուցիչները XIII-XVIII դարում բազմիցս դարձել են Ֆլորենցիայում կառավարիչներ: Ամենամեծ համբավը նրանք ձեռք են բերել որպես Վերածննդի առավել նշանավոր հանճարների հովանավոր:
Նաև կարելի է օրինակ բերել Ռոթշիլդների բանկիրների և հասարակական գործիչների դինաստիան, որոնք 20-րդ դարի ընթացքում առավել մեծ կարողություն են ունեցել ժամանակակից համաշխարհային պատմության մեջ: Նրանք 18-րդ դարի վերջին սկսել են իրենց վերելքը դեպի հասարակության բարձրագույն շերտեր և արդյունքում իրենց ֆինանսական ցանցով միավորել են գրեթե բոլոր եվրոպական բանկերը: Ֆինանսական հաջողության պատմությունը սկսվել է Ռոթշիլդների դինաստիայի հիմնադիր Մայեր Ամշելի հնաոճ իրերի կրպակից։ Գումար կուտակելով՝ Մայերը բացել է Ռոթշիլդների առաջին բանկը, որտեղ կարելի էր փոխանակել գերմանական որոշ իշխանությունների փողերը,ինչպես նաև փոխանակել և վաճառել մետաղադրամներ,մեդալներ, հնաոճ իրեր: Ժամանակի ընթացքում այդ միտումը միայն ամրապնդվել է. 19-րդ դարի կեսերին Ռոտշիլդների ակտիվների կեսը ներդրել են արվեստի գործերի մեջ:Մի կողմից դա համարվում էր ընտանիքի վստահելի ապահովագրություն տարբեր ցնցումներից, մյուս կողմից այդ քայլը բնութագրում էր Ռոտշիլդներին հարստություն կուտակողներ, ինչպես նաև հրաշալին և գեղեցիկը գնահատողներ:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Меценат, Гай Цильний». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Сабинум». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Меценат // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- Cilnius // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- А. Т. Аверченко, «Шутка Мецената»
- Федеральный закон Российской Федерации № 327-ФЗ «О меценатской деятельности», от 4 ноября 2014 года.