Մասնակից:Syuzanna Ghukasyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Syuzanna Ghukasyan/Ավազարկղ1

Էմիլ Ջենինգս (անգլ․՝ Emil Jannings, ծնված՝ Թեոդոր Ֆրիդրիխ Էմիլ Ջնենզ (անգլ․՝ Theodor Friedrich Emil Janenz) հուլիսի 23, 1884-հունվարի 2, 1950) շվեյցարական ծագմամբ գերմանացի դերասան, որը մեծ ճանաչում է ստացել 1920 թվականին Հոլիվուդում։ Նա առաջինն էր, որը «Վերջին Հրամանը» (անգլ․՝The Last Command) և The Way of All Flesh-ի իր դերերի համար արժանացավ Օսկար լավագույն դերասանի համար մրցանակի։ 2023 թվականի դրությամբ, Ջենինգսը միակ գերմանացին է, որը երբևէ հաղթել է այս կատեգորիայում։

Ջենինգսը հայտնի է նաև Ֆրիդրիխ Վիլհեմ Մուրնաուի և Ջոզեֆ ֆոն Շտեռնբերգի հետ միասին համագործակցություններով, այդ թվում՝ Մառլեն Դիտրիխի հետ՝ 1930 թվականի «Կապույտ Հրեշտակը» (անգլ․՝ The Blue Angel, գերմ․՝ Der blaue Engel) ֆիլմով։ Ջենինգսի համար «Կապույտ Հրեշտակը» միջոց էր ձայնային ֆիլմի նոր միջավայրում իր համար տեղ գտնելու համար, որը, չնայած, գողացավ Դիտրիխը։ Հետագայում Ջենինգսը նկարահանվում է մի շարք նացիստական քարոզչական ֆիլմերում, որի պատճառով, որպես դերասան, գործազուրկ մնաց Նացիստական Գերմանիայի պարտություն կրելուց հետո։

Մանկություն ու պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենինգսը ծնվել է Շվեյցարիայի Ռորշախ շրջանում։ Նա՝ Սենթ Լուիսից ամերիկացի գործարար Էմիլ Ջանեզի և գերմանացի Մարգարեթի որդին է[1][2]։ Ջենինգսը ձեռք է բերում Գերմանիայի քաղաքացիություն․ երբ նա երիտասարդ էր, ընտանիքը տեղափոխվում է Գերմանական կայսրության Լայպցիգ քաղաք, իսկ հոր մահից հետո՝ Գյոռլից քաղաք։

Ջենինգսը փախչում է դպրոցից ու գնում ծով։ Երբ վերադառնում է Գյոռլից քաղաք, մայրը վերջապես թույլատրում է նրան սկսել իր պրակտիկան քաղաքի թատրոնում, որտեղից էլ սկսվում է իր բեմի կարիերան։ 1901 թվականից սկսած նա աշխատեց մի շարք թատերական ընկերություններում՝ Բրեմենում, Նյուրնբերգում, Լայպզիգում, Քյոնիգսբերգում և Գլոգոյում, նախքան՝ Բեռլինում ռեժիսոր Մաքս Ռայնհարդի գլխավորած գերմանական թատրոնին միանալը։ Աշխատելով 1915 թվականից սկսած՝ Ջենինգսը հանդիպում է դրամատուրգ Կարլ Վոլմյոլերին, երիտասարդ դերասան Էռնստ Լյուբիչին և լուսանկարիչ Ֆրիդա Գերտրուդ Ռիեսին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1920 թվականին Բեռլինում, բոլորը Վայմար մշակույթի կենտրոնում էին։ 1918 թվականին Ջենինգսը արեց իր բեկումնային ելույթը Բեռլինի դրամատիկական թատրոնում Քլայսռի «Կոտրված Սափորը» (անգլ․՝ Broken Jug) ֆիլմում՝ մարմնավորելով դատավոր Ադամի դերը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենինգսը Կրեոնի կերպարով Վալտեր Հասենկլվերի Անտիգոնե ողբերգությունում, 1920 թվականին։

Ջենինգսը թատրոնի դերասան էր, որը հետագայում սկսում է նկարահանվել ֆիլմերում, թեպետ նա դժգոհ էր լռակյաց դարաշրջանի սահմանափակ արտահայտչական հնարավորություններից։ UFA պռոդյուսերական ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո, Ջենինգսը Պոլա Նեգրի հետ նկարահանվում է «Մումիայի Աչքերը» (անգլ․՝ The Eyes of the Mummy, 1918) և «Մարի Ժաննա Դյուբարի» (անգլ․՝Madame DuBarry, 1919) ֆիլմերի գլխավոր կանացի դերերում։ Նա նաև նկարահանվել է 1922 թվականին «Օթելլոյի» կինոտարբերակում և 1924 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի «Վերջին Ծիծաղը» (անգլ․՝ The Last Laugh) համր ֆիլմում, որպես հյուրանոցի հպարտ, բայց տարեց դռնապան, ում պաշտոնը իջեցրել էին՝ դարձնելով զուգարանի սպասավոր։ Ջենինգսը Մուրնաուի հետ աշխատում էր երկու այլ ֆիլմերի վրա` «Տարտյուֆ կամ Խաբեբան»(անգլ․՝ Tartuffe, 1925) կատակերգական պիեսում՝ մարմնավորելով գլխավոր կերպար և, որպես Մեֆիստոֆելես, «Ֆաուստ» (անգլ․՝ Faust, 1926) դրամայում։

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա օրեցօր աճող հանրաճանաչելիությունը հնարավորություն է տալիս Ջենինգսին պայմանագիր կնքելու Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշընի հետ, և, ի վերջո, հետևել իր դերասանական գործընկերներ Լյուբիչին և Նեգրիին Հոլիվուդում: Նա սկսել է իր կարիերան 1927 թվականին ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգի The Way of All Flesh-ով, իսկ հաջորդ տարի՝ Ջոզեֆ Շտեռնբերգի «Վերջին Հրամանը» (անգլ․՝ The Last Command) ֆիլմով: 1929 թվականին Ջենինգսը երկու ֆիլմերի իր աշխատանքի համար արժանացավ Օսկար լավագույն դերասան մրցանակի։ Նա և Ստենբերգը նաև համագործակցել են «Մեղքի Փողոց» (անգլ․՝ Street of Sin, 1928) ֆիլմի համար, չնայած, որ նրանք իրականում համաձայն չէին տեսախցիկի առջև Ջենինգսի կատարումից։

Նրա Հոլիվուդյան կարիերան ավարտվեց, երբ, ի հայտ եկան հնչուն ֆիլմերը, քանի որ իր գերմանական առոգանությունը դժվար էր հասկանալ։ Ռեժիսոր Էռնստ Լյուբիչի «Հայրենասերը» (անգլ․՝ The Patriot, 1928) ֆիլմում, ի սկզբանե մեկ այլ դերասան կրկնօրինակում էր Ջենինգսի երկխոսությունը, չնայած, որ նրա ձայնը արդեն վերականգնվել էր։ Վերադառնալով Եվրոպա, նա, Մառլեն Դիտրիխի հետ նկարահանվում է «Կապույտ Հրեշտակը» (անգլ․՝ The Blue Angel) ֆիլմում 1930 թվականին, որը միաժամանակ նկարահանվել է անգլերեն (գերմաներեն Der blaue Engel) տարբերակով։

Ըստ «Ռին Տին Տին»-ի (անգլ․՝ Rin Tin Tin) և «Կյանքը ու Լեգենդը» (անգլ․՝ The Life and The Legend)՝ հեղինակ Սյուզան Օռլանի, Ջենինգսը իրականում ոչ միայն լավագույն դերասանի առաջին քվեարկության հաղթողն էր, այլ նաև՝ փոխչեմպիոնը։ Իր գիրքը հետազոտելիս, Օռլանը մտածեց, որ հայտնաբերել է, թե իրականում Ռին Տին Տինը գերմանական հովվաշուն է՝ իր ժամանակի ամենամեծ կինոաստղը, որը հաղթեց քվեարկությունը։ Այնուամենայնիվ, ակադեմիական կազմը մտահոգված էր, որ իրենց լուրջ չեն վերաբերի, եթե առաջին կարգի Օսկարը շնորհեն շանը, և նրանք նախընտրում են շնորհեն Օսկարը երկրորդ տեղը զբաղեցրած փոխչեմպիոն անձին[3]։

1960 թվականին, Ջենինգսը հետմահու պարգևատրվեց Հոլիվուդյան փառքի ճեմուղի աստղով, որը ստեղծվել է Վայն փողոցում, 1630 թվականին, ի պատիվ կինոարվեստում ունեցած իր ներդրման համար[4]։

Նացիստական Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենինգսը Յոզեֆ Գեբելսի հետ Վոլֆգանգզ լճում, 1938

Նացիստական իշխանության զավթումից հետո՝ 1933 թվականին, Ջենինգսը շարունակեց իր կարիերան նացիստական կինոթատրոնում։ Նացիստական Գերմանիայում նա նկարահանվեց մի շարք ֆիլմերում, որոնք ուղղված էին նացիզմի քարոզչությանը՝ հիմնականում առաջնորդի դերը, որը ներկայացնելով պատմական անզիջող կերպարներ, ինչպիսիք են՝ «Ծեր և Երիտասարդ Թագավորը» (գերմ․՝ Der alte und der junge König), ռեժիսոր Վեյտ Հարլանի «Տիրակալը» (գերմ․՝ Der Herrscher ), «Ռոբերտ Կոխը» (անգլ․՝ Robert Koch, 1939), «Օհմ Կրյուգեր» (գերմ․՝ Ohm Krüger) և Die Entlassung[5]։ Նա նաև հանդես եկավ ռեժիսոր Գուստավ Յուսիկի «Կոտրված Սափորը» ֆիլմի հայտնի դերում։ Քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը անվանեց Ջենինգսին «պետական արտիստ»[6]։

Իր վերջին՝ «Ո՞վ է Պարոն Բելլինգը» (գերմ․՝ Wo ist Herr Belling?) ֆիլմի նկարահանումը ընդհատվեց, երբ դաշնակցային ուժերի զորքերը 1945 թվականի գարնանը ներխուժեցին Գերմանիա։ Ասում են, որ Ջենինգսը իր հետ վերցրել էր «Օսկար»-ի արժանացած իր մրցանակը, որպես ապացույց իր նախկին կապը Հոլիվուդի հետ։ Ինչևէ, իր ակտիվ գործունեությունը նացիստական քարոզչությունում նշանակում էր, որ նա ենթակա էր ապանացիստականացմանը՝ փաստացի ավարտելով իր կարիերան։

Նույն ժամանակաշրջանում Դիտրիխը ստացավ ԱՄՆ-ի քաղաքացիություն և դարձավ հականացիստական ակտիվիստ՝ պատերազմի ընթացքում առաջնագծի զորքերին զվարճացնելով և ռազմավարական ծառայությունների գրասենյակի անունից լուրեր հաղորդելով։ Դիտրիխը հիմնականում ատում էր Ջենինգսին իր նացիստական կապերի համար, իսկ հետագայում իր նախկին գործընկերոջը անվանեց՝ «գող»[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Ջենինգսի գերեզմանը Զալցկամերգուտի Սուրբ Վոլֆգանգ գերեզմանատանը։

Ջենինգսը թոշակի է անցնում Ավստրիայի Զալցբուրգ նահանգի Ստրոբլ քաղաքապետարանում, և 1950 թվականին դառնում է Ավստրիայի քաղաքացի։ Մահացել է 1950 թվականին, 65 տարեկան հասակում՝ լյարդի քաղցկեղից[8]։ Թաղվել է Սուրբ Վոլֆգանգ գերեզմանատանը։ Այժմ նրա՝ լավագույն դերասան անվանակարգում արժանացած Օսկար մրցանակը ցուցադրվում է Բեռլին կինոթանգարանում։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենինգսը ամուսնացել է չորս անգամ։ Իր առաջին երեք ամուսնությունները ավարտվել են ամուսնալուծությամբ, իսկ վերջինը՝ իր մահով։ Իր վերջին երեք ամուսնությունները եղել են գերմանական բեմում՝ ամուսնանալով կինոդերասանուհիներ՝ Հաննա Ռալֆի, Լյուսի Հյոֆլիխի և Գասսի Հոլի հետ[5]։ Իր առաջին ամուսնությունից՝ Լյուսի Հյոֆլիխի հետ, ունեցել է մեկ դուստր՝ Ռութ-Մարիային (ծնված՝ 1920 թվականին)[9][10]։

Մշակութային պատկերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիլմար Էյխորհնը պատկերել է Ջենինգսի գեղարվեստական կերպարը ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի (անգլ․՝ Quentin Tarantino) «Անփառունակ սրիկաները» (անգլ․՝ Inglourious Basterds, 2009) ֆիլմում։ Ջենինգսի գեղարվեստական այս կերպարը մահացավ ֆիլմի վերջում։
  • 1972 թվականին «Կաբարետ» (անգլ․՝ Cabaret) ֆիլմում երգիչ Սալի Բոուլսը (անգլ․՝ Sally Bowles) հրավիրված էր բարձր խավի խնջույքի։ Այդ ընթացքում նա փորձում էր տպավորել ինչ-որ մեկին՝ ձևացնելով, որ Էմիլ Ջենինգսի ընկերուհին է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Գրառումներ
1914 Arme Eva
«Խրամատում» (գերմ․՝ Im Schützengraben)
«Պասիոնելի Օրագիրը» (գերմ․՝ Passionels Tagebuch)
1916 «Համարվում է Անմեղ» (գերմ․՝ Aus Mangel an Beweisen) Բժիշկ Լանգեր
«Սուրբ Մարիենի Մուրացկանը» (գերմ․՝ Die Bettlerin von St. Marien) Բարոն Գլեսբուրգ
«Տիկին Եվան» (գերմ․՝ Frau Eva)
Im Angesicht des Toten Փոլ Վերներ
«Կյանքը Երազ է» (անգլ․՝ Life Is a Dream) Հրապուրիչը
«Սարսափի գիշերը» (անգլ․՝ A Night of Horror) Բանկիր
«Քար Քարերի միջով» (գերմ․՝ Stein unter Steinen)
1917 Das fidele Gefängnis (de) Քուաբե՝ բանտապահ Ուրախ Բանտը (Եվրոպա, անգլերեն անվանում)
«Երբ Չորսն անում են նույնը» (անգլ․՝ When Four Do the Same) Սեդետոֆ
Hoheit Radieschen
«Լուիզա Ռորբախի Ամուսնությունը» (անգլ․՝ The Marriage of Luise Rohrbach) Վիլհեմ Ռորբախ
«Միջնաբերդի Տասներորդ Տաղավարը» (գերմ․՝ Der Zehnte Pavillon der Zitadelle)
«Բիզնեսը» (գերմ․՝ Das Geschäft) Հասլեր
«Լուլու» (անգլ․՝ Lulu)
«Ջուդիտա Ֆոսկարի Մատանին» (անգլ․՝ The Ring of Giuditta Foscari)
«Ծովային Ճակատամարտ» (անգլ․՝ The Sea Battle)
«Անբուժելի» (գերմ․՝ Unheilbar)
1918 The Seeds of Life Ջեյմս Ֆրենկել՝ բորսայական միջնորդ

Ջոն Սմիթ՝ ամերիկացի ինժեներ

«Մումիայի Աչքերը» (անգլ․՝ The Eyes of the Mummy) Ռադու՝ արաբ
«Ֆուրման Հենշել» (անգլ․՝ Fuhrmann Henschel)
«Քսան Տարի Անց» (գերմ․՝ Nach zwanzig Jahren) Հորսթ Լանդին «Եգիպտացորեն»
1919 «Ռոուզ Բերնդ» (գերմ․՝ Rose Bernd) Արթուր Ստրեկման
«Մարի Ժաննա Դյուբարի» (ֆրանս․՝ Madame DuBarry) Լուի XV Կիրք
«Արյան Վրեժ» (անգլ․՝ Vendetta) Թոմասո
«Մեհմեդի Դուստրը»(անգլ․՝ The Daughter of Mehemed) Վակո Խուան Ռիվերա
«Գործողության Մարդը» (անգլ․՝ The Man of Action) Ժան Միլլեր
1920 «Կոլումբայն» (անգլ․՝ Colombine) Կառլո
«Աննա Բոլեյն» (անգլ․՝ Anna Boleyn) Հենրի VIII Խաբեություն
«Փարավոնի Դստեր Գանգը» (անգլ․՝ The Skull of Pharaoh's Daughter) Օսորկոն՝ Եգիպտոսի փարավոն
Algol Ռոբերտ Հենրե
«Պայծառ Լույսը» (անգլ․՝ The Big Light) Լորենց Ֆերլեյթներ
«Կոլ Հիզելի Դուստրերը» (անգլ․՝ Kohlhiesel's Daughters) Պիտեր Քսավիեր
1921 «Առնետները» (անգլ․՝ The Rats) Բռունո
«Պիտեր Հերգացի Երդումը» (անգլ․՝ The Oath of Peter Hergatz)
«Դանտոն» (անգլ․՝ Danton) Ժորժ Ժակ Դանտոն Ամեն ինչ կնոջ համար
«Օլիվերայի Ցուլը» (անգլ․՝ The Bull of Olivera) Գեներալ Ֆրանսուա Գիյոմ
«Կարամասոֆ Եղբայրները» (անգլ․՝ The Brothers Karamazov) Դիմիտրի Կարամասոֆ Կարամասոֆ Եղբայրները
1922 «Պետրոս Մեծ» (անգլ․՝ Peter the Great) Պետրոս Մեծ Պետրոս Մեծ
«Օթելլո» (անգլ․՝ Othello) Օթելլո
«Փարավոնի Սերերը» (անգլ․՝ The Loves of Pharaoh) Փարավոն Մենես a.k.a. Das Weib des Pharao
«Փարիզի Կոմսուհին» (անգլ․՝ The Countess of Paris) Օմբրադ
1923 «Ամեն ինչ Գումարի համար» (անգլ․՝ All for Money) Ռուփ
«Սիրո Ողբերգությունը» (անգլ․՝ Tragedy of Love) Օմբրեյդ
1924 «Վերջին Ծիծաղը» (անգլ․՝ The Last Laugh) Հոթել Փորթեր The Last Laugh (USA)
«Սիրուհիների Ամուսինները» (անգլ․՝ Husbands or Lovers) Ամուսին
«Մոմագործություն» (անգլ․՝ Waxworks) Հարուն ալ-Ռաշիդ
Quo Vadis Նեռո Պահպանված
1925 «Բազմազանություն» (անգլ․՝ Variety) Բոս Հալլեր
«Սերը Կույր է» (անգլ․՝ Love is Blind) Էմիլ Ջենինգս
1926 Tartuffe Tartuffe
«Ֆաուստ՝ գերմանական բանահյուսություն» (անգլ․՝ Faust – A German Folktale) Մեֆիստո Պահպանված
1927 The Way of All Flesh Աուգստ Շիլինգ Օսկար լավագույն դերասանի համար
1928 «Հայրերի մեղքերը» (անգլ․՝ Sins of the Fathers) Վիլհեմ Շփենգլեր Այս ֆիլմից պահպանված են որոշ հատվածներ ու տեսահոլովակներ։ Ընդհանուր ֆիլմի մասին հստակ տեղեկություն չկա։
«Հայրենասերը» (անգլ․՝ The Patriot) Պավել I Lost film
«Մեղքի Փողոցը» (անգլ․՝ Street of Sin) Բաշել Բիլ Lost film
«Վերջին Հրամանը» (անգլ․՝ The Last Command) Գեներալ Դոլգորուկի/Ալեքսանդր Օսկար լավագույն դերասանի համար։ Պահպանված
1929 «Դավաճանություն» (անգլ․՝ Betrayal) Փոլդի Մոզեր
1930 «Ատվածների Սիրելին» (անգլ․՝ Darling of the Gods) Ալբերտ Վինկելման Նաև՝ Աստվածների Սիրելին
«Կապույտ Հրեշտակը» (անգլ․՝ The Blue Angel) Պրոֆեսոր Էմանուել Ռաթ Նաև՝ Կապույտ Հրեշտակը (ԱՄՆ)
1932 «Բուռն Կիրք» (անգլ․՝ Storms of Passion) Gustav Bumke Նաև՝ (գերմ․՝ Stürme der Leidenschaft), «Գայթակղություն» (անգլ․՝ Tempest)
1933 Die Abenteuer des Königs Pausole Թագավոր Փասլի a.k.a. The Adventures of King Pausole
The Merry Monarch
1934 «Սև Կետը» (անգլ․՝ The Black Whale) Պիտեր Պետերսեն Նաև՝ Սև Կետը (Միջազգային։ Անգլերեն անվանում)
1935 «Ծեր և Երիտասարդ Թագավորը» (անգլ․՝ The Old and the Young King) Պրուսիայի թագավոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ I Նաև՝ The Making of a King (ԱՄՆ)
1936 «Երազողը» (անգլ․՝ The Dreamer) Ռեժիսոր, պրոֆեսոր Նիեմեյեր
1937 «Կոտրված Կուժը» (անգլ․՝ The Broken Jug) Ադամ, Դորֆիչթեր Նաև՝ The Broken Jug
«Տիրակալը» (անգլ․՝ The Ruler) Մաթիաս Քլաուզեն
1939 «Ռոբերտ Կոխ» (անգլ․՝ Robert Koch) Ռոբերտ Կոխ
Der Trichter. (Nr. III)
1941 «Օհմ Կրյուգեր» (անգլ․՝ Ohm Krüger) Պաուլուս Կրյուգեր Նաև՝ Մորեղբայր/Հորեղբայր Կրյուգեր (անգլ․՝ Uncle Kruger) (Միջազգային։ Անգլերեն անվանում)
1942 Die Entlassung Օտտո ֆոն Բիսմարկ Նաև՝ Bismarck's Dismissal (Միացյալ Թագավորություն)
1943 «Ծեր Սիրտը կրկին Երիտասարդանում է» (գերմ․՝ Altes Herz wird wieder jung) Գործարանի տնօրեն Հոֆման
1945 «Ով է Պարոն Բելլինգը» (գերմ․՝ Wo ist Herr Belling?) Ընկերության ղեկավար Էբերհարդ Բելլինգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roman Rocek: Die neun Leben des Alexander Lernet-Holenia. Eine Biographie. Böhlau, Wien u.a. 1997; 3-205-98713-6. S. 186
  2. Frank Noack: "Jannings. Der erste deutsche Weltstar". Collection Rolf Heyne, München 2012
  3. Fleming, Mike Jr. (3 January 2012). «Susan Orlean: Throw Rin Tin Tin A Bone & Give Back The Pooch's Best Actor Oscar». Deadline Hollywood.
  4. «Walk of Fame Stars-Emil Jannings». Hollywood Chamber of Commerce/Walk of Fame. 25 October 2019.
  5. 5,0 5,1 Syuzanna Ghukasyan/Ավազարկղ1 Internet Movie Database կայքում
  6. Welch, David (2001). Propaganda and the German Cinema, 1933-1945. I.B.Tauris. էջ 117. ISBN 9781860645204.
  7. Marlene (1984)
  8. Chroniknet.de, Obituary for Emil Jannings (2 January 1950), chroniknet.de]; accessed 26 October 2014.
  9. «Billboard». 14 January 1950.
  10. Deutelbaum, Marshall (1952). "Image" on the art and evolution of the film: Photographs and articles from the magazine of the International Museum of Photography. ISBN 9780486237770.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frank Noack: Jannings. Belleville, München 2009 978-3-933510-50-1
  • Carl Zuckmayer: Geheimreport. Hrsg. von Gunther Nickel und Johanna Schrön. Wallstein Verlag, Göttingen 2002, 3-89244-599-0; pp. 136–45
  • Emil Jannings: Theater, Film – Das Leben und ich. Autobiographie. Berchtesgaden: Verlag Zimmer & Herzog, 1951. (posthumous)
  • Herbert Ihering: Emil Jannings: Baumeister seines Lebens und seiner Filme. Heidelberg 1941