Jump to content

Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Europass՝ ֆուտբոլի գնդակի մոդել։ Այն 2008 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար համարվում է պաշտոնական․ մշակվել է Ադիդասի ընկերության կողմից:Այս գնդակի տարբեր փոփոխությունները պաշտոնական են եղել նաև բարձր մակարդակի այլ հանդիպումների համար (ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2008 և այլն):

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակի դիզայնը խորհրդանշում է այս առաջնությունը հյուրընկալող երկրները՝ Ավստրիան և Շվեյցարիան։ Այս երկու երկրների ազգային դրոշները ներառված են Europass-ի դիզայնի մեջ՝ ներկայացված ութ արծաթե օղակներով, որոնք ձևավորվել են Ավստրիայի և Շվեյցարիայի դրոշներով: Ըստ Ադիդասի ընկերության, սև և սպիտակ գույնը ցույց է տալիս անցյալի ստանդարտ ֆուտբոլային գույները, մինչդեռ նուրբ գծերը ընդգծում են դրա ժամանակակից բովանդակությունը։[1] Տասներկու սև կետերը պարունակում են գրաֆիկական տարրեր, որոնք մշակվել են ՈւԵՖԱ-ի կողմից՝ լրացնելու ԵՎՐՈ 2008-ի տարբերանշանը:[2]

Ըստ մամուլի հրապարակումների՝ Անգլիայի Լաֆբորո համալսարանի և Գերմանիայի Շեյնֆելդ քաղաքում գտնվող Ադիդաս ֆուտբոլային լաբորատորիայի կողմից գնդակի տեխնոլոգիական և ֆունկցիոնալ բնութագրերի փորձարկման համակցված արդյունքները հաստատել են Europass գնդակի որակը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:[2]

Այս մոդելի տեխնիկական նորամուծությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adidas Europass-ը աշխարհի առաջին ֆուտբոլի գնդակն է, որում օգտագործվել է PSC-Texture (սագի կաշի) տեխնոլոգիան՝ գնդակի մակերեսի հատուկ ծածկույթ, որը թույլ է տալիս խաղացողներին կատարել ավելի ճշգրիտ և հզոր հարվածներ, ինչպես նաև պտտել գնդակը՝ ավելի ճշգրիտ վերահսկելով գնդակի թռիչքը բոլոր եղանակային պայմաններում։[1] Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, ովքեր փորձել են այն գործի մեջ, այն շատ ավելի բարձր են գնահատում, քան իր նախորդը՝ Roteiro–ն։[3]
  • Գնդակի կափարիչը դիզայնով նման է նախկին Teamgeist-ին և բաղկացած է 14 մասից: Նոր կտրվածքը թույլ է տալիս նվազեցնել երեք մասի անկյունային միացման կետերի քանակը 60%-ով (60 ստանդարտում և 24 Europass-ում)։[1] Կարի ընդհանուր երկարությունը կրճատվել է ավելի քան 15% -ով։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Adidas Europass. — Teamgeist. Корпоративное издание представительства компании adidas Group.. — Москва, 2008. — 38 с. — (# 4).
  2. 2,0 2,1 «Официальный мяч ЕВРО». Արխիվացված է օրիգինալից 2008-04-16-ին. Վերցված է 2008-04-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Europass — мяч Евро-2008(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Adidas Roteiro
Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն պաշտոնական գնդակը
2008
Հաջորդող՝
Adidas Tango 12