Adidas Tango 12
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Euro_2012.jpg/220px-Euro_2012.jpg)
Adidas Tango 12 (անգլ.՝ Adidas Tango 12), ֆուտբոլային գնդակի մոդել, որը ստեղծել է Adidas ընկերությունը 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար[1]։ Գնդակը կոչվել Է Adidas Tango-ի գնդակների շարքի պատվին, որով խաղացել են 1980-ականների առաջնություններում, սակայն նոր գնդակն ամենևին էլ նման չէ հներին։ Նմանատիպ դիզայնի գնդակներ օգտագործվել են նաև այլ մրցումներում՝ Ամառային օլիմպիական խաղերում, Աֆրիկայի ազգերի գավաթում։ Tango 12-ը չորրորդ տարբերակն է։
2000-ականների կեսերին Adidas ընկերությունը որոշել է հեռանալ գնդակի ավանդական ձևից՝ կտրված քսանանիստից։ Առաջնեկները` Teamgeist-ը և Europass-ը, լավագույնը չէին[2]։ Իրավիճակը պետք է շտկեր «Jabulani»-ն, որն օգտագործվում էր 2010 թվականին Հարավային Աֆրիկայում, սակայն դժգոհությունները շատ էին։ Դաշտային խաղացողը այն դժվար էր վարում[3], դարպասապահներն էլ դժգոհում էին Jabulani-ի անկանխատեսելի հետագծից[4]։ ՆԱՍԱ-ն պարզել է նման տարօրինակ պահվածքի պատճառը՝ որոշակի արագության ժամանակ կարերը առաջացնում են հոսքի խափանում։ Գնդակների մեծամասնության մոտ կրիտիկական արագությունը ցածր է (մոտ 50 կմ/ժ), բայց Jabulani-ի հարթ ռետինադողը այն հասցրել է հեռահար հարվածի արագության (մոտ 70 կմ/ժ)[2]։ Այդ պատճառով ռետինադողերի կարերի քանակը ավելացվել է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդակը ներկայացվել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Կիևում խմբային մրցաշարերի վիճակահանության ժամանակ։ Սա արդեն 11-րդ գնդակն է, որը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի առաջնությունների համար[1]։ Գնդակը ներկայացրել է Ուկրաինայի օլիմպիական կոմիտե նախագահ Սերգեյ Բուբկան։
Գնդակի վրա արված նախշը նման է հին Tango-յին՝ Ուկրաինայի և Լեհաստանի գունային շերտերով[5]։ Մոխրագույնով արված է վիտիտանկայի (թղթից նախշեր կտրելու արվեստ, որը տարածված է երկու երկրների գյուղական վայրերում) նման նախշը։ Գնդակի վրա պատկերված են առաջնության խորհրդանշանը, մուտքի իրավունքի նշանները և երեք տարբեր վիտիտանկա, որոնք խորհրդանշում են միասնությունը, մրցակցությունը և կիրքը[6]։
Ռետինադողը, ինչպես նախկինում, ամբողջովին սինթետիկ է։ Ռետինադողի կտրվածքը Adidas Jabulani-ի համեմատ փոխվել է՝ ութ ծավալուն վահանակների փոխարեն Tango 12-ը բաղկացած է 32 հարթ վահանակներից։ Մասերը, ինչպես նախկինում, միացված են տաք հալվող սոսինձով։ Ստանդարտ գնդակի մեջ կա երեք դետալների միացման 60 կետ, «Adidas Europass»-ում՝ 24, սրանում 4 դետալները միացված են 24 կետում, իսկ երեքը՝ 12: Գնդակի տեքստուրան կրկին փոխվել է, և բուտիլկաուչուկից պատրաստված նոր կամերան (բնական կաուչուկի փոխարեն) ավելի հուսալի է պահում օդը։ Ռետինադողի և կամերայի միջև կա բարդ «սենդվիչ», որը բաղկացած է հյուսված երեսպատումից, խիտ միջանկյալ շերտից և ապակիով լցված սինթետիկ փրփուրից։
Ըստ արձագանքների՝ գնդակը շատ ավելի «ծանր» էր «Jabulani»-ից (չնայած «Tango»-ն նույնիսկ ավելի թեթև է 10 գ-ով), դարպասապահների համար ավելի գրավիչ և դաշտային խաղացողների համար ավելի կառավարելի։
Մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդակը մշակվել է ավելի քան մեկ տարի՝ ոչ մեծ մրցումներում։ Արտադրվել է տարբեր գույներով։
Տարի | Անվանում | Մրցույթ |
---|---|---|
1978-1988 | Adidas Tango | Գնդակի նախնական գիծ |
2011 | Adidas Tango | ՈՒԵՖԱ սուպերգավաթակիր 2011 |
2011 | Adidas Tango | ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա 2011/2012 |
2011 | Adidas Tango Argentina 12 | Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն 2011/2012 |
2011 | Torfabrik («фабрика голов») | Գերմանիայի ֆուտբոլի առաջնություն 2011/2012 |
2012 | Comoequa | Աֆրիկայի ազգերի գավաթ 2012 |
2012 | The Albert | Ֆուտբոլը 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում |
2012 | Prime | ՄԼՍ 2012 (ԱՄՆ-ի և Կանադայի առաջնություն) |
2012 | Adidas Tango 12 | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 |
2012 | Adidas Tango 12 Finale | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ 2012 |
2011 թվականի Սուպեր գավաթի և 2011 թվականի Գերմանիայի առաջնության գնդակի վաղ մոդելները ունեին եռանկյուն դրոշմում, վերջին մոդելներում այն փոխվել է։ Մնացած բաներում հին գնդակների կառուցվածքը նման է Tango 12-ին, բայց արտաքին տեսքն ավելի շատ նման է Jabulani-ին։
Ռետինադողի «ցածր տեխնոլոգիական» կտրվածքի շնորհիվ կան նույն կտրվածքով Tango 12-ի կրկնօրինակներ։ Teamgeist-ի և Jabulani-ի կրկնօրինակները շատ ավելի գեղեցիկ են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ashby, Kevin; Adams, Sam (2011 թ․ դեկտեմբերի 2). «adidas Tango 12 unveiled as official ball». UEFA.com. Union of European Football Associations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 «NASA — NASA Scores Big With Student Soccer Players in the U.S.A. and Canada». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «На поле брани — «Джабулани». Участники чемпионата мира последними словами костерят официальный мяч турнира — Газета — Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ ««Jabulani balls like from supermarket»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Adidas's new Tango 12 ball moves on from the World Cup Jabulani». Daily Telegraph. 2011 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Adidas Tango 12 Official Match Ball of UEFA EURO 2012(soccerballworld.com)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adidas ball history
- Soccerball World: History of the World Cup’s Match Balls
- The Guardian — The Joy of Six: great footballs
- The History of FIFA World Cup Match Ball
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Adidas Tango 12» հոդվածին։ |