Բուտիլկաուչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուտիլկաուչուկ, բարձրամոլեկուլային միացություն, սինթետիկ կաուչուկներից։ Իզոբուտիլենի և քիչ քանակությամբ իզոպրենի համապոլիմերման արդյունք։

Կառուցվածքը և ֆիզիկական հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի իզոպրենային և իզոբուտիլենային խմբերի ոչ կանոնավոր հաջորդականությամբ գծային կառուցվածք։ Իզոպրենային օղակները միացած են հիմնականում 1,4 դիրքերով։ Բնական կաուչուկի նման բյուրեղացող պոլիմեր է։ Բուտիլկաուչուկը թափանցիկ, էլաստիկ, սպիտակ կամ մոխրագույն, գազերի համար սակավաթափանց, էլեկտրամեկուսիչ հատկություններով զանգված է։ Օդում և թթվածնի միջավայրում կայուն է ջերմային ծերացման, լույսի և քիմիական ազդակների (ջրածնի գերօքսիդ, օզոն, ազոտական թթու ևն) նկատմամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության մեջ իզոբուտիլենի և իզոպրենի համատեղ պոլիմերումը կատարում են -ի ներկայությամբ, մեթիլքլորիդի լուծույթում, -100 °C–ում։ Բուտիլկաուչուկը օգտագործում են ռետինացված գործվածքներ, բարձր ջերմաստիճաններում և ագրեսիվ միջավայրում կայուն, էլեկտրամեկուսիչ ռետինե իրեր պատրաստելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 616 CC BY-SA icon 80x15.png