Jump to content

Adidas Roteiro

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Adidas Roteiro-ն ֆուտբոլի գնդակի պաշտոնական մոդելն է՝ 2004 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար․ մշակվել է Ադիդաս ընկերության կողմից։ Անունը տրվել է ի պատիվ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավի գրանցամատյանի[1]։

Սիմվոլիզմ և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիդաս ընկերությունը գնդակը թողարկել է կտրված քսանանիստի տեսքով՝ պատրաստված ջերմային սոսնձման տեխնոլոգիայով, որի պանելները ոչ թե կարվում են, այլ սոսնձվում են ջերմաստիճանի տակ՝ առանց մի կարի։

Ֆուտբոլի գնդակը պատրաստված է երեք գույներով.

  • մետալիկ կանաչ, որը խորհրդանշում է ծովը,
  • երկնագույն,որը երկնքի նշանն է,
  • արծաթագույն գծեր՝ որոնք հիշեցնում են պորտուգալացի նավաստիների կողմից օգտագործվող կոորդինատային համակարգը[1]։

Մասնագետների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դևիդ Բեքհեմ[1] «Զգում էի, որ իմ անկյունային հարվածների, փոխանցումների և տուգանային հարվածների ճշգրտությունը զգալիորեն բարելավվեց։ Բացի այդ, գնդակն ավելի լավ պտտվում է, ինչը ինձ դուր է գալիս։ Այս արկով հարվածելուց, նույնիսկ ձայնն ինչ-որ կերպ յուրահատուկ դարձավ։»
  • Ռաուլ[1] « Roteiro–ում ամենաշատը գնահատեցի այն, որ երբ երկար փոխանցում ես ստանում, անկախ նրանից, թե ինչպես ես ուզում ընդունել այն կամ ինչ ես պատրաստվում անել գնդակի հետ հետո, լավ, ճիշտ շփման դեպքում գնդակը լիովին կարդարացնի քո սպասելիքները։»
  • Զիդանը, Բալակը և շատ այլ հայտնի ֆուտբոլիստներ բարձր գնակատական են տվել գնդակին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Море и небо в одном мяче». Время новостей. 2003 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022-19-20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Adidas Roteiro» հոդվածին։