Jump to content

Մասնակից:Sirun3/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սառը պատերազմը, 2-րդ աշխարհամարտից հետո երկու ուժերի՝ արևելյան՝ (Խորհրդային Միության և իր արբանյակ երկրների) և արևմտյան՝ (ԱՄՆ և իր ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու մյուսների) ճամբարների միջև աշխարհաքաղաքական հակամարտության վիճակն է։ Պատմաբանները միակարծիք չեն պատերազմի թվագրման առումով, բայց ընդհանրական ժամանակաշրջան է համարվում 1947 թվականի (երբ ընդունվեց Խորհրդային զավթողական քաղաքականությունից վտանգված երկրներին օգնություն ցուցաբերելու Թրումանի դոկտրինը) և, կամ 1989 թվականի (երբ կոմունիստական վարչակարգը տապալվեց Արևելյան Եվրոպայում) կամ 1991 թվականի(երբ փլուզվեց Խորհրդային միությունը) միջև ընկած ժամանակաշրջանը։ «Սառը» տերմինն օգտագործվում է նրա համար, որ այդ երկու կողմերի միջև ուղղակի լայնամասշտաբ պատերազմ չէր ընթանում, բայց նրանցից յուրաքանչյուրը օժանդակում էր կարևոր նշանակություն ունեցող պատերազմներին, որոնք հայտնի են որպես պրոքսի պատերազմներ։

Սառը պատերազմը բաժանեց ժամանակավոր ռազմական դաշինքն ընդդեմ Նացիստական Գերմանիայի՝ թողնելով միայն Խորհրդային Միությունը և Միացյալ Նահանգները` որպես երկու գերտերություն, խորը տնտեսական եւ քաղաքական տարբերություններով։ ԽՍՀՄ-ը Մարքս-Լենինյան տերություն էր, որն առաջնորդվում էր Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կողմից, որն էլ իր հերթին ժամանակի ընթացքում, տարբեր անուններով, ղեկավարվում էր առաջնորդի և «Քաղբյուրո» կոչվող մի փոքր կոմիտեի կողմից։ Կուսակցությունը վերահսկում էր մամուլը, բանակը, տնտեսությունը և շատ կազմակերպություններ։ Այն նաև վերահսկում էր Արևելյան ճամբարի շատ երկրներ և ֆինանսավորում էր կոմունիստական կուսակցությանը ամբողջ աշխարհում հաճախ՝ ի հակադրություն Չինաստանի կոմունիստական կուսակցության մասնավորապես 1960-ական թվականների Չին-Խորհրդային հակամարտությունից հետո։ Հակառակ ճամբարում կապիտալիստական արևմուտքն էր, որն առաջնորդվում էր դաշնային հանրապետություն հանդիսացող և երկկուսակցական նախագահական համակարգ ունեցող ԱՄՆ-ի կողմից։ Արևմտյան ճամբարի առաջին աշխարհի ժողովուրդները ընդհանուր առմամբ դեմոկրատական էին ազատ մամուլի և անկախ կազմակերպությունների առկայությամբ հանդերձ, բայց տնտեսապես և քաղաքականապես ինտեգրված էին բանանային հանրապետությունների ցանցի և ողջ երրորդ աշխարհի ավտորիտար վարչակարգերի հետ, որոնց մեծ մասը Արևմտյան ճամբարի նախկին գաղութներ էին։ Որոշ գլխավոր «սառըպատերազմյան» ճակատագծեր, ինչպիսիք էին Վիետնամը, Ինդոնեզիան և Կոնգոն, 1947 թվականի դրությամբ դեռևս արևմտյան գաղութներ էին։

«Ոչ միավորման շարժմանը» տեսքով առաջացավ փոքր չեզոք ճամբարը, որը լավ հարաբերություններ էր ձգտում կառուցել երկու կողմերի հետ։ Երկու գերտերությունները երբեք անմիջականորեն չեն մտել միմյանց հետ լիարժեք լայնամասշտաբ զինված պատերազմի մեջ, սակայն նրանք մեծապես զինված էին նախապատրաստվելու հնարավոր վճռական համաշխարհային միջուկային պատերազմին: Յուրաքանչյուր կողմ ուներ իր միջուկային ռազմավարությունը՝ փոխադարձ հաստատ ոչնչացման դոկտրինը (ՄԱԴ), որը խոչընդոտում էր մյուս կողմի հարձակումը՝ հիմք ընդունելով, որ այն կհանգեցնի հարձակվող կողմի ամբողջական ոչնչացմանը։ Երկու կողմերի միջուկային զինանոցի զարգացումից և նրանց սովորական զինված ուժերի տեղակայումից բացի դոմինանտության համար պայքարն արտահայտվում էր աշխարհով մեկ նրանց մղած պրոքսի, հոգեբանական պատերազմների, զանգվածային քարոզչության և լրտեսության, սպորտային միջոցառումներում մրցակցության և տեխնոլոգիական մրցակցության ինչպես օրինակ տիեզերքի նվաճման միջոցով։

Սառը պատերազմի առաջին փուլը սկսվել է 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երկու տարի հետո։ Մինչ ԽՍՀՄ-ն ամրապնդում էր Արևելյան ճամբարի պետությունների նկատմամբ վերահսկողությունը, ԱՄՆ-ն սկսեց Խորհրդային իշխանությանը դիմակայման գլոբալ զսպման ռազմավարությունը՝ մեծացնելով Արևմտյան Եվրոպայի երկրներին ցուցաբերվող ռազմական և ֆինանսական աջակցությունը (օրինակ՝ Հունաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում հակակոմունիստական կողմին աջակցելով) և ստեղծելով ՆԱՏՕ-ի դաշինքը։ Բեռլինի բլոկադան (1948-49) Սառը պատերազմի առաջին խոշոր ճգնաժամն էր։ Չինաստանի քաղաքացիական պատերազմում կոմունիստական կողմի հաղթանակով և Կորեական պատերազմի բռնկմամբ (1950-53) հակամարտությունն ընդլայնվեց։ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն մրցակցում էին ազդեցության գոտիների համար Լատինական Ամերիկայում և գաղութացնում Աֆրիկայի և Ասիայի երկրները։ Այդ ընթացքում 1956 թվականի Հունգարական հեղափոխությունը դադարեցվել էր Խորհրդային իշխանության կողմից։ Ընդարձակման այս քաղաքականությունը և լարվածության աճը տեղիք տվեցին ավելի շատ ճգնաժամերի, ինչպիսիք են Սուեզի ճգնաժամը (1956), 1961 թվականի Բեռլինի ճգնաժամը եւ 1962 թվականին Կուբայի հրթիռային ճգնաժամը: Այն դեպքում,երբ Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո սկսված նոր փուլում Չին-Խորհրդային հակամարտությունը բարդացրեց հարաբերությունները կոմունիստական ճամբարի ներսում, ԱՄՆ դաշնակիցները, մասնավորապես Ֆրանսիան իր գործողություններում իրեն ազատ էր զգում։ ԽՍՀՄ-ը ճնշեց 1968 թվականին «Պրահայի գարուն» կոչվող անկախության շարժումը Չեխոսլովակիայում, իսկ Վիետնամի պատերազմն (1955-75) ավարտվեց ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Վիետնամի հանրապետության ջախջախմամբ՝ հետագա վերադասավորությունների պատճառ դառնալով։

Մինչև 1970-ական թվականները երկու կողմերը շահագրգռված էին զիջումների գնալու` կայուն եւ կանխատեսելի միջազգային համակարգի ստեղծման համար