Մասնակից:SiannA/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրիկ Բեռն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Բեռն 1910-1970

էրիկ Լեննարդ Բեռն (անգլ. Eric Lennard Berne, Մայիսի 10 1910, Մոնրեալ, Կանադա- հուլիսի 15 1970 ) - ամերիկացի հոգեբան և հոգեթերապևտ: Առավելապես հայտնի է որպես տրանզակտ վերլուծության և սցենարային վերլուծության մշակող : Զարգացնելով Զ. Ֆրոյդի գաղափարները՝ Բեռնը իր ուշադրությունը կենտրոնացրեց «տրանզակցիաների» վրա, որոնք ընկած են միջանձնային հարաբերությունների հիմքում: Տրանզակցիաների որոշ տեսակներ, որոնք իրենց մեջ պարունակում են թաքնված նպատակ, նա անվանում էր խաղեր: Բեռնը դիտարկում է երեք ես-վիճակներ.Մեծահասակ, Ծնող, Երեխա: Ըստ Բեռնի՝ շրջակա միջավայրի հետ շփման ընթացքում, մարդ մշտապես գտնվում է այս երեք վիճակներից մեկում:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Բեռը ծնվել է Մայիսի 10-ին Մոնրեալում (Կանադա): Նրա ամբողջական անունը Էրիկ Լեոնարդ Բեռնշտեյն էր: Հայրը՝ Դավիթ Հիլլել Բեռնշտեյնը, բժիշկ էր, մայրը՝ Սառա Գորդոն Բեռնշտեյնը պրոֆեսիոնալ գրող-խմբագիր էր: Նրա միակ քույրը՝ Գրեյսը, ծնվում է եղբորից հինգ տարի անց: Բեռնի ընտանիքը Կանադա էր գաղթել Լեհաստանից և Ռուսաստանից: Բեռնի հայրը հաճախ էր որդուն իր հետ վերցնում հիվանդներին այլցելելու ժամանակ: Հոր մահից հետո, 1921 թվականին, Բեռնի մայրն է սկսում ֆինանսապես աջակցել իր երկու երեխաներին՝ զբաղվելով գրական գործունեությամբ: Օլիվեր Ջեյմսի (Oliver James, 1977) կարծիքով Բեռնի փոքրիկ Երեխան տրավմատիզացվել է հոր մահից հետո: Հայրը մշտապես ունեցել է մեծ ազդեցություն Բեռնի ներաշխարհի վրա, որի մշտական նպատակն էր բուժել հիվանդներին: Այդ ազդեցությունը արտացոլվում է նրա կողմից գրված «Տրանզակտ վերլուծությունը հոգեթերապիայում» («Transactional Analysis in Psychotherapy») գրքի առաջին էջի լատինական գրությունը, որը թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Իմ հայր Դեյվիդի՝ բժշկի, վիրաբուժության մասնագետի և աղքատների բժշկի հիշատակին»